LIMSpec Wiki
Բովանդակութիւն
Տեմիս Ռուսոս յուն․՝ Ντέμης Ρούσσος | |
---|---|
Տեմիս Ռուսոս, 1972-ին․ (աջին իտալացի համբաւաւոր երգիչ՝ Ալ Պանօ) | |
Ծննդեան անուն | յուն․՝ Αρτέμιος Βεντούρης Ρούσος |
Ծնած է | 15 Յունիս 1946[1][2] |
Ծննդավայր | Աղեքսանտրիա, Եգիպտոս |
Մահացած է | 25 Յունուար 2015[3][1][2] (68 տարեկանին) |
Մահուան վայր | Աթէնք, Յունաստան[4] |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Երկեր/Գլխաւոր գործ | Rain and Tears, We Shall Dance, Goodbye, My Love, Goodbye, Velvet Mornings, My Friend the Wind, It's Five O'Clock, Forever and Ever, Fire and ice, Souvenirs, Happy To Be |
Տեսակ | փոփ երաժշտութիւն, յառաջդիմական ռոք (progressive rock), փոփ-ֆոլք |
Մասնագիտութիւն | երգիչ |
Անդամութիւն | Aphrodite’s Child եւ The Idols |
Կայքէջ | demislegrec.com/anglais/… |
Տեմիս Ռուսոս (յուն․՝ Ντέμης Ρούσσος, աւազանի անունով՝ Արտեմիոս Վենթուրիս Ռուսոս, յուն․՝ Αρτέμιος Βεντούρης Ρούσσος, 15 Յունիս, 1946 Աղեքսանտրիա, Եգիպտոս - 25 Յունուար, 2015 Աթէնք), յոյն երգիչ։ Իր երաժշտական գործունէութեան ընթացքին, ամբողջ աշխարհին վաճառած է իր ալպոմներէն մօտաւորապէս 70 միլիոն օրինակ։
Կենսագրութիւն
Տեմիս Ռուսոս, ծնած է 15 Յունիս 1946-ին Եգիպտոսի Աղեքսանտրիոյ քաղաքին մէջ, երաժշտական հարուստ աւանդոյթներով յոյն ընտանիքի մը մէջ։ Անոր մայրը երգչուհի էր, իսկ հայրը՝ դասական կիթառ նուագող։ Երաժշտական դպրոցին մէջ ուսանած տարիներուն, Տեմիս դարձած է հմուտ շեփոր, կիթառ, ելեկտրական կիթառ եւ երգեհոն կատարող: 1950-ականներու կէսերուն, ընտանիքը տեղափոխուած է Յունաստան:
1964-1966 կը մասնակցի «The idols» յունական ռոք նուագախումբին, իբրեւ ելեկտրական կիթառահար։
«Aphrodite's Child» (Աֆրոտիթէի զաւակը) խումբի ստեղծում
1967-ին Տեմիս Ռուսոս Վանկելիս Փափաթանասիուի Βαγγέλης Παπαθανασίου եւ Լուքաս Սիտերասի հետ ստեղծած են «Aphrodite's Child» (Աֆրոտիթէի զաւակը) խումբը։ 1968-ին, Յունաստանի մէջ տեղի ունեցած ռազմական յեղաշրջումէն ետք, խումբը տեղափոխուած է Փարիզ, ուր յաջողութեան հասած՝ «Rain & Tears» [5], «Spring Winter Summer And Fall» [6] եւ «It’s Five O’Clock»[7] երգերուն շնորհիւ։[8]
Մեներգիչի գործունէութիւն
1971-ին Ռուսոս հեռացած է խումբէն եւ սկսած մեներգիչի գործունէութիւնը։
1974-ին անոր «Forever & Ever» [9] ալպոմը մեծ յաջողութիւն բերած է։ «Happy То Be On An Island In The Sun» երգին միակ անգլիական հիթ-շքերթին մէջ բարձրացած է մինչեւ 5-րդ հորիզոնական, բայց «Can’t Say How Much I Love You»[10] երգին եւ «Souvenirs» ալպոմի ցած դիրքերը կը վկայեն Ռուսոսի հեղինակութեան անկումը։ Սակայն յամառ երգիչը «The Demis Roussos Phenomenon» հեղինակային երգով յաղթական երթ կատարած է դէպի անգլիական «Թոփ 20»-ի գագաթը։ Նոյն թուականին «When Forever Has Gone» երգը երկրորդ հորիզոնականին հասած է։ Աւելի քիչ յաջողութիւն արձանագրած էր «Kyrila» երգը, որ 40-րդ հորիզոնականը գրաւած էր։
Խորհրդային տարիներուն, երբ հանրութիւնը օտարերկրեայ ժամանակակից երգիչներու եւ երգերու ծանօթ ըլլալու շատ փոքր կարելիութիւն ունէր, իրաւունք ստացած էր լսելու Ռուսոսին երգերը: Խորհրդային ամբողջ սերունդ մը, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ, երիտասարդ տարիներու վիպապաշտ երաժշտութեան իր հաւաքածոյին մէջ ունէր նաեւ Ռուսոսի ձայնագրութիւնները:
Տեմիս Ռուսոս նախապատուութիւն կու տայ իր զգեստաւորուած «ներկայացման» բեմական ձեւաւորման, հանդիսականներուն ուշադրութիւնը գրաւելով մինչեւ երգել սկսիլը։
Ռուսոս տուն ունէր Ֆրանսայի մէջ (Նէյի), սակայն տարուան մեծ մասը Յունաստանի մէջ կ'անցընէր[11]:
Մասնակցած է «Հուրէ մարտակառքեր» եւ «Սայրին վրայ վազողը» ֆիլմերու ձայնագրութեան։
Գրած է «Ինչպէս նիհարցայ» գիրքը։
Գերութիւնը Օդանաւին Մէջ
14 Յունիս 1985-ին ճակատագիրի բերումով, ապագայ կնոջ՝ Փամելային հետ յայտնուած է ահաբեկիչներու ձեռքին մէջ։ Այդ օրը ամերիկեան «Թրանս Ուորլտ Էրլայնզ» ընկերութեան «Պոյինկ 727» օդանաւը, որ կը կատարէ Աթէնք - Հռոմ թիւ 847 թռիչքը, կ'առեւանգեն Հիզպուլլայի երկու ահաբեկիչներ՝ պահանջելով դէպի Մերձաւոր Արեւելք թռչիլ: Անոնք նաեւ կը պահանջեն Իսրայէլի բանտերէն ազատ արձակել 700 լիբանանցի բանտարկեալներ։ Երգիչը օդանաւին ութ յոյն ուղեւորներէն մէկն էր, զորս ազատ կ'արձակեն՝ Աթէնքի օդակայանին մէջ ձերբակալուած երրորդ ահաբեկիչ մը բանտէն ազատ արձակելու փոխարէն։ Ռուսոս, չէր սիրեր յիշել այս սարսափելի միջադէպը, որովհետեւ քանի մը օր պատանդի կարգավիճակի մէջ գտնուած էր։ Սակայն երգիչը մեծ ժողովրդականութիւն կը վայելէր նաեւ արաբական երկիրներուն մէջ, եւ ահաբեկիչները անոր հանդէպ համեմատաբար լաւ կը վերաբերէին, նոյնիսկ պահանջելով քանի մը օր շարունակ իրենց համար երգել[12]:
1999-ին մեկնած է Հայաստան եւ համերգով ներկայացած է հանրութեան:
2010-ին Մոսկուայի մէջ ստացած է Տաշիր փառատօնի մրցանակը՝ հայերու կողմէ սիրուած արտասահմանեան երգիչ անուանացանկին մէջ[13]:
Մահացած է 25 Յունուար 2015-ի գիշերը, Աթէնքի հիւանդանոցներէն մէկուն մէջ[14]:
Ընտանիք
Տեմիս Ռուսոս ունէր երկու երեխայ։ Դուստրը՝ Էմիլիան, կ'ապրի Փարիզ, իսկ որդին՝ Սիրիլը, Յունաստան եւ կը զբաղի ձայնի հաղորդավարութեամբ՝ տարածելով իր հօր արուեստը[15]: Չորս անգամ ամուսնացած էր։ Վերջին կինը՝ Մարին, փարիզաբնակ ֆրանսուհի էր։
Սկաւառակագրութիւն
«Aphrodite’s Child»-ի կազմին մէջ
- End of the World (1968)
- It’s Five O’Clock (1969)
- Spring Winter Summer And Fall (1972)
- 666 (1972)
Անհատական ալպոմներ
- Fire and Ice (1971)
- Forever and Ever (1973)
- My Only Fascination (1974)
- Auf Wiederseh’n (1974)
- Souvenirs (1975)
- Happy to Be on an Island in the Sun (1976)
- Die Nacht und der Wein (1976)
- Kyrila (1977)
- The Demis Roussos Magic (1977)
- Ainsi soit-il (1977)
- Los super 2 LP (1977)
- Demis Roussos (1978)
- Universum (1979)
- Man of the World (1980)
- Roussos Live! (1980)
- Demis (1982)
- Attitudes (1982)
- Reflection (1984)
- Ballads (1984)
- Senza tempo (1985)
- Greater Love (1986)
- The Story of… (1987)
- Come All Ye Faithful (1987)
- Le Grec (1988)
- Time (1988)
- The Golden Voice of Demis Roussos (1988)
- Voice and Vision (1989)
- My Friend the Wind (1989)
- Insight (1993)
- Adagio (1994)
- Demis Roussos in Holland (1995)
- Oro (1995)
- Gold (1995)
- Immortel (1995)
- Too Many Dreams (1996)
- Best of Demis Roussos (1996)
- Serenade (1996)
- Colection Mi Historia (1997)
- Mon île (1997)
- Auf meinen Wegen (2000)
- Live in Brazil (2006)
- Demis (май 2009)
Տե՛ս նաեւ
Ծանօթագրութիւններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio — 2007.
- ↑ http://www.lepoint.fr/culture/demis-roussos-chanteur-a-la-voix-d-or-est-mort-26-01-2015-1899641_3.php
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #134503260 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ rain & tears https://www.youtube.com/watch?v=YQyxCL1uMlU
- ↑ Spring Winter Summer And Fall https://www.youtube.com/watch?v=1fcPCZCnL0Q
- ↑ It’s Five O’Clock https://www.youtube.com/watch?v=hRRrcornawE
- ↑ Տեմիս Ռուսոս
- ↑ Forever & Ever https://www.youtube.com/watch?v=F3vCB3YBMUo
- ↑ https://www.youtube.com/watch?v=qDPSGZRpjQ4
- ↑ Դեմիս Ռուսոսը peoples.ru կայքում
- ↑ Ինչպէս է Տեմիս Ռուսոը պատանդ եղել
- ↑ Տեմիս Ռուսոսին գերել է Սուրբ Էջմիածնի երգչախումբը
- ↑ Մահացել է Տեմիս Ռուսոսը
- ↑ Հարցազրոյց Տեմիս Ռուսոսի հետ
- ↑ Տեմիս Ռուսոսի առաջին կինն ու զաւակները
- ↑ Տեմիս Ռուսոսի կենսագրութիւնը(ֆր.)
- ↑ Տեմիս Ռուսոսի աղջիկը՝ «Հայրս չէր գիտեր թէ քաղցկեղէ կը տառապէր (ֆր.)
- ↑ Տեմիս Ռուսոսի մահը (յունարէն)
- ↑ Տեմիս Ռուսոսին գրգռիչ կեանքը (յունարէն)