LIMSpec Wiki
Բովանդակություն
Վաշինգտոն Փոստ անգլ.՝ The Washington Post[1][2][3][…] | |
---|---|
Տեսակ | օրաթերթ, թերթ և բիզնես ձեռնարկություն |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1877 |
Հիմնադիր | Stilson Hutchins? |
Անվանված է | Վաշինգտոն[2] |
Հրատարակիչ | Washington Post Company |
Սեփականատեր | Ջեֆ Բեզոս[4] |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Վաշինգտոն[1][2][3][…] |
Գրասենյակ | One Franklin Square, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Հաճախականություն | Ամեն օր |
ISSN | 0190-8286 և 2641-9599 |
OCLC | 2269358 |
Պարգևներ | |
Կայք | washingtonpost.com(անգլ.) |
The Washington Post Վիքիպահեստում |
«Վաշինգտոն Փոստ» (անգլ.՝ The Washington Post), ամերիկյան օրաթերթ։ Լույս է տեսնում Վաշինգտոն քաղաքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքի խոշորագույն թերթն է, բացի այդ գտնվում է «ամենածեր» թերթերի ցանկում։
Պատմություն
Թերթը հիմնադրվել է 1877 թվականին Սթիլսոն Հաթչինսոնի կողմից (անգլ.՝ Stilson Hutchins). 1880 թվականին ավելացվեց կիրակնօրյա թողարկումը՝ դառնալով քաղաքային առաջին թերթը, որը լույս էր տեսնում շաբաթը 7 օր։ Ինը տարի անց բաժանորդագրությունը զարգացնելու նպատակով անցկացվող միջոցառման շրջանակներում սեփականատերերը U. S. Marine Band ռազմական նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր Ջոն Ֆիլիպ Սուզային (անգլ.՝ John Philip Sousa) հորինել քայլերգ, որը կուղեկցեր կարճ ստեղծագործությունների՝ ակնարկների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ «Washington Post-ի քայլերգը» համարվում է Սուզայի դասական ստեղծագործություններից մեկը։
1899 թվականին՝ Իսպանա-ամերիկյան պատերազմի ամենաթեժ ժամանակ, թերթը հրապարակեց Քլիֆֆորդ Բերիմենի (անգլ.՝ Clifford K. Berryman) «Remember the Maine» դասական նկարազարդումը։
Ամենամեծ տպաքանակը թերթն ուներ 1993 թվականին, երբ լույս էր տեսնում 832 332 օրինակով։ 2005 թվականի հոկտեմբերի դրությամբ ընթերցողների միջին թիվը աշխատանքային օրերին կազմել է 715 181, իսկ շաբաթ օրերին՝ 983 243։ Այսպիսով, ընթերցողների թվաքանակով թերթն ԱՄՆ-ում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Alliance for Audited Media-ի տվյալներով 2013 թվականին The Washington Post-ը ամենահանրահայտ թերթերի ցուցակում իջավ 7-րդ հորիզոնական։ 2012 թվականի տվյալներով տպաքանակը կազմել է 472 000 օրինակ, 6,5 %-ով պակաս, քան մեկ տարի առաջ[22]. Վաշինգտոնում գլխավոր մրցակիցն է The Washington Times-ը։
Թերթի լրագրողներն արժանացել են 47 Պուլիտցերյան մրցանակի, որոնցից 6-ը 2008 թվականին[23][24], Նիմանի 18 կրթաթոշակի և Սպիտակ տան լուսանկարիչների միության 368 մրցանակի[25]։
2013 թվականի օգոստոսին Ջեֆ Բեզոսը գնեց թերթը 250 միլիոն դոլարով[26]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 WorldCat(բազմ․) — 1971. — ISSN 0190-8286
- ↑ 2,0 2,1 2,2 The Washington post. — 1836.
- ↑ 3,0 3,1 The Washington post. — 1800.
- ↑ 4,0 4,1 https://www.washingtonpost.com/company-history/
- ↑ https://www.liu.edu/polk-awards/past-winners#2015
- ↑ https://www.liu.edu/polk-awards/past-winners#2017
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-year/1973
- ↑ https://www.pulitzer.org/winners/washington-post
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-year/1999
- ↑ https://www.pulitzer.org/winners/washington-post-0
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-year/2000
- ↑ https://www.pulitzer.org/winners/washington-post-notably-work-katherine-boo
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-year/2008
- ↑ https://www.pulitzer.org/winners/washington-post-2
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-year/2014
- ↑ https://www.pulitzer.org/winners/washington-post-1
- ↑ https://www.pulitzer.org/winners/staff-washington-post
- ↑ https://www.pulitzer.org/winners/staffs-new-york-times-and-washington-post
- ↑ https://www.pulitzer.org/winners/washington-post-staff
- ↑ https://www.pulitzer.org/winners/staff-55
- ↑ https://www.pulitzer.org/winners/staff-66
- ↑ Իվան Օսիպով։ «Բեզոսի փորձը. ինչո՞ւ է Amazon-ի ղեկավար 250 միլիոն դոլար ներդրել The Washington Post-ում». Forbes.ru, 06.08.2013
- ↑ Washington Post-ի լրագրողները Պուլիտցերյան մրցանակի արժանացան 6 անվանակարգում
- ↑ Պուլիտցերյան մրցանակի պաշտոնական կայքէջի տվյալները
- ↑ «Սպիտակ տան լուսանկարիչների միության կայքէջի տվյալները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Washington Post sale: Details of Bezos deal
Արտաքին հղումներ
- Վաշինգտոն Փոստը հայերեն Արխիվացված 2020-11-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոն Փոստ» հոդվածին։ |
|