Clinfowiki

IOS
Изображение логотипа
Տեսակբջջային օպերացիոն համակարգ, յունիքսանման օպերացիոն համակարգ և Համակարգչային պլատֆորմ
ՍտեղծողԷփլ
ԸնտանիքմաքՕՍ
Հիմք են ծառայելմաքՕՍ և Darwin
Ծրագրային կոդփակ
Առկա էֆրանսերեն, անգլերեն, չինարեն, իսպաներեն, ճապոներեն, կորեերեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն, գերմաներեն, դանիերեն, շվեդերեն, արաբերեն, թայերեն, ֆիններեն, լեհերեն, վիետնամերեն, նորվեգերեն, ինդոնեզերեն, հունարեն, եբրայերեն, ռումիներեն, հունգարերեն, կատալաներեն, չեխերեն, հինդի, մալայերեն, ուկրաիներեն, խորվաթերեն և սլովակերեն
ԻնտերֆեյսAPI Cocoa Touch (մուլտիթաչ)
Արտոնագիրգույքային
Զարգացման կարգավիճակ10.2.1
Կայքapple.com/ios/(անգլ.)
ելակոդփակ
 IOS (Apple Inc.) Վիքիպահեստում

iOS (մինչև 2010 թվականի հունիսի 24-ը՝ iPhone OS), բջջային օպերացիոն համակարգ, արտադրում և թողարկում է ամերիկյան Apple ընկերությունը։ Թողարկվեց 2007 թվականին. սկզբնական թողարկվեց iPhone և iPod touch-ի համար, իսկ ավելի ուշ iPad և Apple TV-ի համար։ Ի տարբերություն, Windows Phone-ի և Google Android-ի, թողարկվում է միայն Apple-ի սարքերի համար։ iOS-ում օգտագործվում է XNU միջուկը, որը հիմնված է Mach միքրոշարքի հիման վրա և պարունակում է Apple ընկերության կողմից ծրագրային կոդ։ iOS միջուկը գրեթե համընկնում է Apple OS X օպերացիոն համակարգին։ Սկսած ամենասկզբի տարբերակից, iOS-ը աշխատում է պլանշետային համակարգիչների և սմարթֆոնների վրա, ARM պրոցեսսորով։

Ընդհանուր տեղեկություն

iOS-ը թողարկված է OS X օպերացիոն համակարգի հիման վրա, և օգտագործվում են նույն Darwin շարքի բաղադրիչները, համապատասխանեցված և օգտագործում է միևնույն շարք հիմնական բաղադրիչներից Darwin, համապատասխանում է POSIX-ի ստանդարտներին։

iOS-ում կա 4 վերացարկման շերտ՝ Core OS, Core Services, Media Layer և Cocoa Touch։

Ընթացիկ օպերացիոն համակարգի տարբերակում (iOS 8.0), առանձնանում է 1.3 - 1.5 Գբ ֆլեշ-հիշողության սարքեր համակարգային բաժնի համար, և 800 Մբ ազատ (կախված մոդելի պահանջներից)։

Ստեղծման պատմությունը

iPhone OS օպերացիոն համակարգը ներկայացրեց անձամբ Սթիվ Ջոբսը, 2007 թվականի հունվարի 9-ին iPhone բջջային հեռախոսի հետ համատեղ, Macworld Conference & Expo ցուցահանդես-կոնֆերանսի ժամանակ։ Եվ արդեն թողարկվեց 2007 թվականի հունիսին[1]։ Apple-ը չէր մտածել առանձին անվանում օպերացիոն համակարգին, և դրա համար սկզբնական կարգախոսը հնչում էր այսպես. «iPhone-ը աշխատում է OS X-ով»[2]։

iOS-ի հավելվածները

2013 թվականի մայիսի 19-ի դրությամբ App Store հավելվածների խանութում կա 900 հազարից ավելի հավելվածներ։ Ընդհանուր հավելվածները App Store-ում բեռնված են ավելի քան 50 միլիարդ անգամ[3]։

Տարբերակների պատմությունը

Տարբերակ 1.xx

  • Ներկայացվեց iPhone OS 1.0 MacWorld-ում, 2007 թվականի հունվարի 9-ին։
  • 1.0 (1A543a) — 29 հունիսի 2007 թվական։ Առաջին iOS համակարգի տարբերակը։
  • 1.0.1 (1С25) — 31 հուլիսի 2007 թվական։ Ավելացավ անվտանգությունը Safari բրաուզերում։
  • 1.0.2 (1С28) — 21 օգոստոսի 2007 թվական։ Մի քանի սխալների ուղղում։
  • 1.1 (3A101a) — 14 սեպտեմբերի 2007 թվական։ Հասանելի է միայն iPod touch-ի համար։ Ստեղծվեց iTunes Store
  • 1.1.1 (3A109a, 3A110a) — 27 սեպտեմբերի 2007 թվական։ Փոխվեց հաշվիչի դիզայնը։
  • 1.1.2 (3B48b) — 7 նոյեմբերի 2007 թվական։ Սխալների ուղղում և ստեղնաշարի բարելավում։
  • 1.1.3 (4A93) — 15 հունվարի 2008 թվական։ iPod touch-ու ավելացավ «Քարտեզ», «Եղանակ», «Ակցիա» և «Նշումներ» հավելվածները։
  • 1.1.4 (4A102) — 26 փետրվարի 2008 թվական՝ սխալների ուղղում, ինտերֆեյսի արագության ավելացում։
  • 1.1.5 (4B1) — 15 հուլիսի 2008 թվական՝ միայն iPod touch- համար, ավելացավ անվտանգությունը նրանց, ովքեր ցանկացան վճարել 2,0 տարբերակի թարմացման համար։

Տարբերակ 2.xx

Տարբերակ 3.xx

  • 3.0 — թողարկվել է 2009 թվականի հունիսի 17-ին[4]։ ավելացան նոր 100 ֆունկցիաներ կտրել, պատճենել, տեղադրել]], MMS, Spotlight, Speak Notes, հնարավորություն բեռնել հեռուստահաղորդումներ, տեսահոլովակներ, ֆիլմեր և աուդիոգրքեր հենց iPhone-ում։
  • 3.0.1 — 31 հուլիսի 2009 թվական
  • 3.1 — թողարկվել է 9 սեպտեմբերի 2009 թվական։
  • 3.1.2 (9 հոկտեմբերի 2009 թվական)։
  • 3.1.3 (build 7E18) — թողարկվեց 2010 թվականի փետրվարի 2-ին, վերջին տարբերակը iPod touch 1 և առաջին սերնդի iPhone-ի համար։
  • 3.2 (build 7B367) — թողարկվեց 2010 թվականի հունվարի 27-ին՝ տարբերակը նախատեսված էր միայն iPad-ի համար, համապատասխանեցված նրա ելքերի հետ։
  • 3.2.1 (build 7B405) — թողարկվեց 2010 թվականի հուլիսի 15-ին՝ միայն iPad-ի համար, բարելավվել է Wi-Fi-ի աշխատանքի կայունությունը։
  • 3.2.2 (build 7B500) — թողարկվեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ միայն iPad-ի համար թողարկվեց 4.0.2 տարբերակի հետ միասին, վերացվեցին այն նույն սխալ ֆայլերը PDF։

Տարբերակ 4.xx

  • 4.0 (build 8A293) — թողարկվեց 2010 թվականի հունիսի 21-ին՝ ավելի քան 100 նոր հնարավորություններ և ավելի քան 1500 նոր API հավելվածներ մշակողների համար։
  • 4.0.1 (build 8A306)— 15 հուլիսի 2010 թվական։
  • 4.0.2 (build 8A400)— 11 օգոստոսի 2010 թվական— PDF ֆորմատի ֆայլերը դիտելու խնդիրը ուղղվեց։
  • 4.1 (build 8B117) — թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերի 8-ին։
  • 4.2.1 (build 8C148) — թողարկվեց 2010 թվականի նոյեմբերի 22-ին՝ համատեղված բոլոր Apple-ի սարքեր, բացի iPod touch-ի և iPhone առաջին սերնդի համար։
  • 4.2.5-4.2.10 (build 8E128 — 8E500) — միայն iPhone 4- համար։
  • 4.3 (build 8F190) — թողարկվեց 2011 թվականի մարտի 9-ին։
  • 4.3.1 (build 8G4) — թողարկվեց 2011 թվականի մարտի 26-ին — ուղղվեցին սխալները
  • 4.3.2 (build 8H7) — թողարկվեց 2011 թվականի ապրիլի 16-ին — ուղղվեցին մի քանի սխալներ։
  • 4.3.3 (build 8J2) — թողարկվեց 2011 թվականի մայիսի 4-ին։
  • 4.3.4 (build 8K2) — թողարկվեց 2011 թվականի հուլիսի 15-ին — անվտանգության համակարգը դառնում է անխոցելի, PDF ֆորմատի ֆայլերը դիտելու հետ կապված։
  • 4.3.5 (build 8L1) — թողարկվել է 2011 թվականի հուլիսի 25-ին - ամրագրում է խոցելիությունը անվտանգության համակարգի, հավաստագրի ստուգման հետ կապված։

Տարբերակ 5.xx

  • Ներկայացվեց iOS 5.0 beta WWDC-ում 2011 թվականին(6 հունիսի 2011 թվականին), զգալի փոփոխություններով համեմատ, iOS 4.3-ի։
  • Ներկայացվեց iOS 5.0 Golden Master 2011 թվականի հոկտեմբերի 4-ին։
  • 5.0 (build 9A334) — թողարկվել է 2011 թվականի հոկտեմբերի 12-ին
  • 5.0.1 (build 9A405) — թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 10-ին
  • 5.0.1 (build 9A406) — թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 17-ին՝ բացառապես iPhone 4S- համար
  • 5.1 (build 9B176, 9B179) — թողարկվել է 2012 թվականի մարտի 7-ին
  • 5.1.1 (build 9B206) — թողարկվել է 2012 թվականի մայիսի 7-ին
  • 5.1.1 (build 9B208) — թողարկվել է 2012 թվականի մայիսի 9-ին բացառապես iPhone 4 GSM-ի համար։

Տարբերակ 6.xx

  • Ներկայացվեց iOS 6 beta WWDC 2012-ում — 2012 թվականի հունիսի 12
  • Ներկայացվեց iOS 6 Golden Master Yerba Buena Center-ում — 12 սեպտեմբերի 2012 թվական։
  • 6.0 (build 10A403, 10A405, 10A406, 10A407) — 19 սեպտեմբերի 2012 թվական։ Ներառում է ավելի քան 200 նորամուծությունների, այդ թվում Google-ի քարտեզները, ավելացավ Passbook-ը, իսկ YouTube-ը ջնջված է և հասանելի է App Store-ում։
  • 6.0.1 (build 10A523, 10A525, 10A8426) — 1 նոյեմբերի 2012 թվական։
  • 6.0.2 (build 10A550; 10A551; 10A8500) — 18 դեկտեմբերի 2012 թվական։ iPhone 5-ի և iPad mini-ի համար։
  • 6.1 (build 10B141, 10B142, 10B143, 10B144) — 28 հունվարի 2013 թվական։ Ինչպես նաև iTunes Match-ի բաժանորդները այժմ կարող են ներբեռնել են iCloud երգերն առանձին-առանձին, Passbook-ի վերադիզայնավորում, ամենասկզբում պետք է ակտիվացնել FaceTime և iMessage ծրագրերը։ Նոր նվագարկիչ պատնշման էկրանին[5]։
  • 6.1.1 (build 10B145) — 11 փետրվարի 2013 թվական, միայն iPhone 4S- համար։
  • 6.1.2 (build 10B146, 10B147) — 19 փետրվարի 2013 թվական։ Ուղղվեց սխալը Microsoft Exchange-ի հետ կապված։
  • 6.1.3 (build 10B329) — 19 մարտի 2013 թվական։ Ավելացան 3D և Flyover Ճապոնիայի քարտեզի համար։
  • 6.1.4 (build 10B350) — 2 մայիսիս 2013 թվական։ Միայն iPhone 5-ի համար։
  • 6.1.5 — 14 նոյեմբերի 2013 թվական։ Միայն iPod touch 4G-ի համար։ Ուղղվեցին սխալները FaceTime հավելվածի հետ կապված։
  • 6.1.6 — 21 փետրվարի 2014 թվական, ուղղվեցին մի քանի սխալներ։

Տարբերակ 7.xx

  • Ներկայացվեց iOS 7 beta WWDC 2013-ում - 2013 թվականի հունիսի 10։
  • Ներկայացվեց iOS 7 Golden Master 2013 թվականի սեպտեմբերի 11-ին։
  • 7․0 (build 11A465) - 18 սեպտեմբերի 2013 թվական։
  • 7.0.1 (build 11A470a)
  • 7.0.2 (build 11A501)
  • 7.0.3 (build 11B511)
  • 7.0.4 (build 11B554a)
  • 7.0.5 (build 11B601)
  • 7.0.6 (build 11B651)
  • 7.1 (build 11D167)
  • 7.1.1 (build 11D201)
  • 7.1.2 (build 11D257)

Տարբերակ 8.xx

Տարբերակ 9.xx

Մրցակցող արտադրանք

Սմարթֆոնների հարաբերակցությունը տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող
Պլատֆորմ 2007 թվական 2008 թվական 2009 թվական 2011 թվական 2012 թվական 2013 թվական
Nokia (Symbian OS) 62,3 % 52,4 % 47,2 % 20,9 % 2,4 %
BlackBerry (BlackBerry OS) 10,9 % 16,5 % 20,8 % 14,9 % 5,3 % 2 %
Էփլ (iOS) 5,2 % 9,6 % 15,1 % 15,7 % 13,9 % 14 %
Մայքրոսոֆթ (windows mob, phone) 11,9 % 13,9 % 8,8 % 5,5 % 2,4 % 4 %
Գուգլ (Անդրոիդ) 0,5 % 4,7 % 39,5 % 72,4 % 80 %
Սամսունգ (Bada) 0,1 % 1,9 % 3,0 %
Այլ (Լինուքս, Palm OS) 9,6 % 7,2 % 3,4 % 3,5 % 0,97 % 0,3 %

iOS-ի հիմնական մրցակիցները

Որոշ ընկերությունները սեփական սարքերի համար արտադրում են իրենց սեփական օպերացիոն համակարգը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IOS» հոդվածին։