Clinfowiki
Բովանդակություն
Իտալիա | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | մակարոնով ուտեստ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Lasagne (layered dish) Վիքիպահեստում |
Լազանյա (իտալ.՝ lasagne, Իտալերեն արտասանություն՝ [laˈzaɲɲe]), քառակուսի կամ ուղղանկյուն մակարոնեղենից պատրաստված իտալական ուտեստ՝ լցոնված բեշամել սոուսով, լազանյայի խմորե թերթիկներով և պարմեզան պանրով։ Ըստ տարածաշրջանի՝ լցոնման բաղադրամասերը կարող են տարբերվել՝ միս, լոլիկ, սպանախ, այլ բանջարեղեն, բոլոնյան սոուս, մոցարելա պանիր կամ ռիկոտա։
Պատմություն
Լազանյայի ամենահին հայտնի բաղադրատոմսերը նկարագրված են Նեապոլյան երկու խոհարարական գրքերում՝ Anonimo Meridionale (1238-1239) և Liber de Coquina (1304-1314)։ Ուտեստը հայտնի է դարձել և տարածվել ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում։ Առաջին լազանյաները պատրաստվել են ջեռոցներում առանց բռնակ հատուկ թավաներում, որտեղ տեղավորել են որոշակի քանակությամբ խմորի բարակ շերտեր՝ լցոնված սոուսով և պարմեզան պանրով։ Լիգուրիայում ավանդական լազանյայի ռագուի հետ միասին սկսեցին ավելացնել սոուսներ (օրինակ՝ պեստո)։ Երբեմն, ավելացնելով սպանախի սոուս, լազանյայի խմորը ներկում էին վառ կանաչ։
16-րդ դարում լազանյայի բաղադրատոմսը փոխառվեց և վերափոխվեց՝ լեհական խոհանոցում դառնալով լազանկի։
Ստուգաբանություն
Լազանյա բառը ի սկզբանե նկարագրել է կաթսան, որի մեջ պատրաստվում է ուտելիքը։ Սակայն, ենթադրվում է, որ ուտեստը ծագել է Իտալիայում, «լազանյա» բառը գալիս է հունարեն «λάσανα» («լասանա») կամ «λάσανον» («լասանոն»), որը նշանակում է «տաք ափսե» կամ «տեղադրել զամբյուղի մեջ»։ Հետագայում բառը փոխառվել է հռոմեացիների կողմից որպես «lasanum», որը նշանակում է «ճաշ եփելու կաթսա»։ Իտալացիներն այս բառը օգտագործեցին լազանյա ուտեստի համար։
Ըստ մեկ այլ տեսության՝ «լազանյա» բառը գալիս է հունարեն λάγανον («լագանոն») բառից, որը նշանակում է հարթ շերտերով մակարոնի խմոր։
Խմորի առանձնահատկություն
Լազանյայի խմոր պատրաստվում է մակարոնեղենի ալյուրից, որը պատրաստվում է բացառապես ցորենի կարծր տեսակից։
Խմորի շերտերն արտադրվում են նույն ձևով, ինչպես մակարոնի շերտերը և վաճառվում են չոր խմորի տեսքով։
Ժամանակակից խոհանոց
Ժամանակակից լազանյան պատրաստվում է խմորի մի քանի շերտերից, որոնցից յուրաքանչյուրի վրա լցնում են միջուկը և բեշամել սոուսը։ Միջուկի համար կարելի է օգտագործել աղացած միս[1]՝ վրան քերած պանիր։ Մոցարելա պանիրը կարելի է փախարինել այլ պանիրներով՝ սուլուգունի կամ բրինզա[2]։ Ուտեստը թխում են ջեռոցում 220 աստիճանով, հետո իջեցնում ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և թխում 30-35 րոպե[3]։
Լազանյան մշակույթում
Գարֆիլդ կատուն համանուն կոմիքսում հանդես է գալիս որպես լազանյայի սիրահար։
Պատկերասրահ
-
Ռագու
-
Թանձր սոուս (բեշամել)
-
Թարմ մակարոն լազանյայի համար
-
Լազանյայի համեմունքները
-
Լազանյայի մատուցումը
Ծանոթագրություններ
- ↑ Լազանյա՝ տոնական և առօրյա սեղանների համար
- ↑ В компании с лазаньей. // The New Times, 23.06.2008
- ↑ «Ինչպես պատրաստել մսով լազանյա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
- Պատրաստենք միասին. Կաղամբով լազանյա
- Andrew Dalby, "Food in the Ancient World from A to Z", Routledge, 2003, on Google books
- Լազանյա. Իտալական թխվածքաճաշ պաստայով, մսով և բանջարեղենով Արխիվացված 2016-08-04 Wayback Machine
- Օրվա բաղադրատոմս. Լազանյա` սնկով և բեշամել սուսով Արխիվացված 2017-01-31 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազանյա» հոդվածին։ |
|