Clinfowiki
Շաբաթվա հոդված
Բարաք Հուսեին Օբամա II (ծնվ.՝ օգոստոսի 4, 1961), ամերիկացի քաղաքական գործիչ, որը 2009-2017 թվականներին զբաղեցրել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի պաշտոնը։ Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ պատմության առաջին աֆրոամերիկացի նախագահը։ 1997-2004 թվականներին Օբաման եղել է Իլինոյս նահանգի սենատի անդամ, իսկ արդեն 2005-2008 թվականներին՝ Իլինոյս նահանգից ԱՄՆ Սենատի անդամ։ Զբաղվել է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ և դասախոսել մի շարք համալսարաններում։
Օբաման ծնվել է ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Ավելի ուշ, Չիկագոյում աշխատել է որպես համայնքային կազմակերպիչ։ 1988 թվականին աշխատանքի է անցել Հարվարդի իրավունքի դպրոցում, որտեղ եղել է «Harvard Law Review»-ի առաջին սևամորթ նախագահը։ Եղել է քաղաքացիական իրավունքների հարցերով փաստաբան և պրակտիկ գիտնական՝ 1992-2004 թվականներին Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցում դասավանդելով սահմանադրական իրավունք։ Համալսարանական գործունեությունից զատ Օբաման ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև քաղաքական գործընթացներին։ 1997-2004 թվականներին Իլինոյսի Սենատում ներկայացրել է 13-րդ շրջանը, իսկ 2004 թվականին՝ ընտրվել ԱՄՆ Սենատի անդամ։ 2008 թվականին Դեմոկրատական կուսակցության նախագահական փրայմերիզի ժամանակ, որտեղ նրա հիմնական մրցակիցը Հիլարի Քլինթոնն էր, կուսակցությունը Բարաք Օբամային առաջադրեց որպես նախագահի, իսկ Ջո Բայդենին՝ որպես փոխնախագահի թեկնածու։ 2008 թվականի նոյեմբերին Օբաման հաղթեց նախագահական ընտրություններում՝ պարտության մատնելով հանրապետական Ջոն Մաքքեյնին։ Նրա երդմնակալության արարողությունը կայացավ 2009 թվականի հունվարի 20-ին։ Ընտրվելուց իննը ամիս անց Բարաք Օբաման արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս որոշումը ինչպես գովասանքի, այնպես էլ քննադատական ալիք առաջացրեց։
Օբամայի առաջին պաշտոնավարման հիմնական գործողություններն ուղղված էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքների վերացմանը և ներառում էին Վերականգնման և վերաներդրման ամերիկյան ակտը, որը տնտեսությանն օգնեց վերականգնվել Մեծ ռեցեսիայից։ Բացի այդ, Օբաման մասնակի ընդլայնեց Ջորջ Ու. Բուշի օրոք ներդրված հարկերի կրճատման մոտեցումը, մշակեց առողջապահական բարեփոխումների օրենսդրություն, ֆինանսական կարգավորումների բարեփոխումների օրենք, ինչպես նաև վերջ դրեց Իրաքում ամերիկյան ռազմական խոշոր ներկայությանը։ Օբաման նշանակել է նաև ԱՄՆ գերագույն դատարանի դատավորներ Սոնյա Սոթոմայորին և Ելենա Քագանին։ Սոթոմայորը դարձել է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի առաջին իսպանախոս ամերիկացին։ Օբամայի հրամանով իրականացվել է «Նեպտունի եռաժանի» գործողությունը, որի հետևանքով սպանվել է Ուսամա բեն Լադենը։ Նա երկրորդ պլան մղեց Բուշի հակապարտիզանական պատերազմի մոդելը՝ ընդլայնելով օդային հարվածները և լայնորեն կիրառելով հատուկ նշանակության ուժերը՝ միաժամանակ խրախուսելով նաև ընդունող երկրի զինված ուժերի մասնակցությունը նման գործողություններին։ 2011 թվականին Բարաք Օբամայի հանձնարարությամբ ամերիկյան զինված ուժերը ներխուժեցին Լիբիա։ Նպատակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 թվականի բանաձևի իրագործումն էր, ինչի հետևանքով Տրիպոլիում տապալվեց Մուամմար ալ-Կադդաֆիի վարչակարգը։
2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբաման կարողացավ հաղթել... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- նոյեմբերի 7-ին Ամստերդամում՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային ակումբի և Ամստերդամի «Այաքսի» միջև խաղից հետո հրեա-պաղեստինական անկարգություններ են տեղի ունեցել։
- նոյեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը (լուսանկարում) հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։
- հոկտեմբերի 29-ին Իսպանիայի մի շարք շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղը (տեսանյութում) հանգեցրել է առնվազն 205 մարդու մահվան և զգալի նյութական վնասների։
- հոկտեմբերի 28-ին Փարիզում կայացած արարողության ժամանակ France Football-ի վարկածով 2024 թվականի «Ոսկե գնդակը» շնորհվել է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։
- 2024 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Ջեյմս Ռոբինսոնին «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»:
- ի պատասխան Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության՝ հոկտեմբերի 1-ին Իրանն իր տարածքից հրթիռակոծել է Իսրայելը։
Գիտե՞ք, որ․․․
- ...Ֆրանսիսկո Սուրբարանի «Նատյուրմորտ կիտրոններով, նարինջներով և վարդով» հայտնի կտավում (նկարում) կիտրոններ առհասարակ չկան:
- ․․․ամերիկյան այս փոքր քաղաքի համարյա ողջ բնակչությունն ապրում է մեկ տանիքի տակ։
- ․․․ Առաջին Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի չեմպիոնը փոստատար է եղել:
- ... աշխարհում ոսկու ամենամեծ բնակտորը (նկարում) հայտնաբերող բնախույզի լուսանկարները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ռեգիստրում։
- ․․․արաբական մի երկրում, որտեղ կանայք զրկված են քաղաքացիական շատ իրավունքներից, քաղաքացիություն է ստացել օտարերկրացի այս «կինը»։
- ․․․այս կղզին 50 տարվա ընթացքում համարվել է ամենախիտ բնակեցված վայրը Երկրի վրա՝ 5259 մարդ կմ²-ի վրա, իսկ այժմ լքված է և անմարդաբնակ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
313 702 հոդված |
440 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վետերանների հուշեր
- Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 354 թ. – ծնվել է Օգոստինոս Երանելին, փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր (մահ. 430 թ.):
- 1114 թ. – Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:
- 1810 թ. – ծնվել է Նիկոլայ Պիրոգովը, ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ (մահ. 1881 թ.):
- 1850 թ. – ծնվել է Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը, շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ («Գանձերի կղզին», «Սև նետը», մահ. 1894 թ.):
- 1868 թ. – մահացել է Ջոակինո Ռոսսինին, իտալացի նշանավոր կոմպոզիտոր (ծն. 1792 թ.):
- 1903 թ. – մահացել է Կամիլ Պիսսարոն, ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը (ծն. 1830 թ.):
- 1908 թ. – մահացել է Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի (ծն. 1870 թ.):
- 1964 թ. – տեղի ունեցավ «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:
- 1970 թ. – Պակիստանում Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով մահացավ 300 000-500 000 մարդ:
Օրվա պատկեր