The US FDA’s proposed rule on laboratory-developed tests: Impacts on clinical laboratory testing
Բովանդակություն
Օսկար Կալլիս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1892[1] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 1, 1918[1] (25 տարեկան) |
Մահվան վայր | Յալթա, Ուկրաինական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Մասնագիտություն | նկարիչ և ծաղրանկարիչ |
Oskar Kallis Վիքիպահեստում |
Օսկար Կալլիս (էստ․՝ Oskar Kallis, նոյեմբերի 23, 1892[1], Տալլին, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1918[1], Յալթա, Ուկրաինական ԽՍՀ), էստոնացի նկարիչ, էստոնական ազգային ռոմանտիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1898 թ. մահացել է հայրը։ Օսկար Կալլիսը մորն օգնել է ընտանիքը պահելու գործում։ 1907 և 1913-1916 թթ. սովորել է նկարիչ Անտս Լայկմաայի արվեստանոցում։ 1910 թ. ավարտել է Տալլինի քաղաքային ուսումնարանի չորրորդ դասարանը, որից հետո որպես գծագրիչ աշխատանքի է անցել ինժեներ Է. Բաուստեդի մետ։ 1912-1913 թթ. սովորել է Էստոնիայի նկարիչների միությունում (Eesti Kunstiselts)։ 1914 թ. որպես գծագրիչ աշխատանքի է ընդունվում Պետրոս Մեծի ծովային ամրոցում։ Այնտեղ աշխատել է մինչև 1907 թ. նոյեմբերը։
Օսկար Կալլիսը հայտնի է հատկապես Կալևիպոեգ էպոսի նկարզարդումներով. այդ թեմայով նա ստեղծել է շուրջ 40 նկար։ Նա նաև զբաղվել է ազգային մոտիվներով կահույքի ու կտորեղենի ձևավորմամբ։ Հետաքրքրվել է գրականությամբ, բանահյուսությամբ, հնէաբանությամբ։ Ստեղծել է նաև ծաղրանկարներ[2]։
Օսկար Կալլիսը մահացել է 1918 թ. թոքախտից։
Հայտնի ստեղծագործություններ
- «Lennuk» (1914)
- «Sulevipoja kalm» (1914)
- «Kalevipoeg kasvatab tamme» (1914—1915)
- «Kalevipoeg kellukest helistamas» (1914—1915),
- «Kalevipoeg allmaailmas» (1915)
- «Manala uks» (1915)
Պատկերասրահ
-
Կալևի երազն Անդրաշխարհում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կալլիս» հոդվածին։ |