Մասնակցել է հոր արշավանքներին։ Նվաճած տիրույթները բաժանելիս 1224 թվականին հորից ստացել է միջինասիական տիրույթների մի մասը[4]։ Չաղաթայի ռազմակայանը գտնվել է Իլի գետի հովտում։ Չաղաթայը համարվել է մոնղոլների սովորութային իրավունքի լավագույն գիտակ, խստորեն հետևել է իրեն ենթակա մարզերում մոնղոլական օրենքների կիրառմանը[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 662)։