Practical Applications of a SDMS (Scientific Data Management System)
Բովանդակություն
Microsoft TechNet, Microsoft-ի կողմից մշակված ծրագիր և առցանց ռեսուրս, որը պարունակում է տեխնիկական տեղեկություններ, նորություններ և իրադադարձություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների մասին։ Բացի դա, ամեն ամիս լույս է տենում «TechNet Magazine» ամսագիրը։
TechNet կայքը սկզբնական շրջանում հասանելի է եղել միայն վճարով օգտատերերի համար։ Սակայն հետագայում կայքում հասանելի դարձան հանրային տեղեկություններ, վեբ քասթեր, իրադարձությունների ժամանակացույց և անվճար բաժանորդագրություն։ 2006 թվականի ապրիլին այս բիզնես մոդելին համապատասխան թողարկվեց «Port 25» բլոգը։
2006 թվականի մայիսի 18-ից սկսած ծրագրերի սերվիս՝ Sysinternals-ը դարձավ Microsoft TechNet մասը։ 2005 թվականին կայքը թարգմանվեց ռուսերեն և ներկա պահին նրանում տեղադրվում են նորություններ և տեղեկություններ ՏՏ որոլտի և Microsoft տեխնոլոգիաների մասին։
2013 թվականի օգոստոսին Microsoft-ը հայտնեց, որ սերվիսին բաժանորդագրությունը կդադարի 2013 թվականի սեպտեմբերի 30-ին։ TechNet-ի գործունեությունը դադարեցվեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ին։ Այսպիսով Microsoft-ը ծրագրեց դադարեցնել սերվիսի աշխատանքը[1]։
Կայքում տեղադրված նյութերի մեծ մասը հասնելի է https://technet.microsoft.com հասցեով։
Ռուսաց լեզվով կայքում կա հետևյալ բաժինները․
- Գլխավոր բաժինը նորություններով
- Ապրանքանիշների մասին փաստաթղթերով գրադարանը
- Փորձնական ծրագրային ապահովման բետա տարբերակը
- TechNet-ի բլոգները
- TechNet-ի ֆորումները
- TechNet-ի նորությունների վերահղումները։
2016 թվականին Microsoft-ը թողարկեց նոր կայք տեխնիկական թղթաբանության համար՝ Microsoft Docs։ TechNet գրադարանի մեծ մասը տեղափոխվեց այստեղ, օրինակ՝ Windows, Windows Server, Office SharePoint և OneDrive-ի փաստաթղթերը[2][3]։
Ծանոթագրություններ
- ↑ Bott, Ed (2013 թ․ հուլիսի 1). «Microsoft to shut down TechNet subscription service». ZDNet. CBS Interactive. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Microsoft Docs September 2017 release notes». Microsoft.
- ↑ João Carrasqueira. Microsoft is moving its OneDrive technical documentation to Microsoft Docs Neowin News