Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Raspberry Pi, բանկային քարտի չափ ունեցող միասալիկ համակարգիչ։ Սկզբնական շրջանում մշակվել է ինչպես բյուդջետային համակարգ, ինֆորմատիկա դասավանդելու համար, սակայն հետագայում ստացել է մեծ տարածում և օգտագործում։ Մշակվում են անգլիական Raspberry Pi Foundation ընկերության կողմից[1][2], Էբեն Ապտոնի գլխավորությամբ։ Առաջին թողարկումից 5 տարի անց վաճառվել էր ավելի քան 12,5 միլլիոն Raspberry Pi[3]։
2011 թվականի մայիսին Դէվիդ Բրէբենը ներկայացրեց առաջին Raspberry Pi-ը, որը կոշտ կրիչի չափ էր[4][5]։
2011 թվականի հուլիսի վերջին ավարտվել և արտադրության էր ուղարկվել սալիկի առաջին տարբերակը, իսկ արդեն օգոստոսի 12-ին Raspberry Pi Foundation-ը ստացավ առաջին խմբաքանակը։ Նախնական տարբերակը ուներ որոշ փորձառական ֆունկցիաներ և թանկ դետալներ, որոնք վերջնական տարբերակում հանվեցին։ Ինչպես նաև վերջնական տարբերակը 20 %-ով ավելի փոքր է նախնականից և 6-ի փոխարեն կազմված է 4 շերտերից[6][7]։
2012 թվականի հունվարի 10-ին ընկերությունը հայտարարեց առաջին խմբաքանակի արտադրության մասին[8], 10 հազար «B» մոդելի օրինակ[9]։
2012 թվականի փետրվարի 29-ին սկսվեց «B» մոդելի սալիկների վաճառքը[10]։
2012 թվականի հուլիսի 29-ին նախագծի մշակողները հայտնեցին Raspberry Pi «B»-ի պատվերների սահմանափակումը։
2012 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկեց Raspberry Pi «A»-ի արտադրությունը։
2014 թվականի հուլիսի 14-ին թողարկվեց երրորդ տարբերակը, որը կրում էր «B+» անվանումը։
2015 թվականի փետրվարի 2-ին մշակողները թողարկեցին չորրորդ տարբերակը Raspberry Pi «2B»։
2015 թվականի հոկտեմբերի 26-ին թողարկվեց նոր Raspberry Pi Zero միկրոհամակարգիչը։ Հիմնական տարբերությունը կայանում էր գինը 5 դոլլար[11]։
2016 թվականի փետրվարի 26-ին մշակողները ներկայացրեցին Raspberry Pi 3։ Որը նախկիններից տարբերվում էր 64 բիթային պրոցեսսորով, Wi-Fi և Bluetooth մոդուլների առկայաությամբ։
2017 թվականի փետրվարի 28-ին թողարկվեց Wi-Fi և Bluetooth մոդուլներով հագեցած Raspberry Pi Zero W-ն[12]։
2018 թվականի մարտի 14-ին թողարկվեց Raspberry Pi 3B+[13]։ Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ այն օժտված է ավելի հզոր պրոցեսսորով, 1000 Մբ/վ Ethernet-ով, 5 ԳՀզ անլար ցանցով և Bluetooth 4.2-ով։
2019 թվականի հուլիսին ներկայացվեց Raspberry Pi 4B[14]։ Այն ուներ նոր 4 միջուկային և 1․5 Գհզ հաճախության ARM Cortex-A72 պրոցեսսոր, հասանելի է 3 տարբերակ 1, 2 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ունի 1000 Մբ/վ Ethernet և Wi-Fi 802.11ac։ Տեղադրված 4 USB միակցիչներից 2-ը հագեցած են 3.0 տեխնոլոգիայով։ Էկրանին միացնելու համար հասանելի են 2 microHDMI միակցիչմներ։
Raspberry Pi-ի բազմաթիվ միասալիկ համակարգիչները տարածվում են 4 շերտերից կազմված, ամբողջական սալիկի միջոցով և ունի բանկային քարտի չափ։ Ստանդարտ հավաքածուն բաղկացած է միայն մինի-համակարգչից։ Կաղապարը, հոսանքի բլոկը և հիշողության քարտը անհրաժեշտ է պատվիրել առանձին։
Raspberry Pi-ը հիմնականում աշխատում է Linux-ի միջուկով ստեղծված օպերացիոն համակարգերի հիման վրա։ Ինչպես նաև կա հնաարվորություն տեղադրելու Windows 10 IOT[15]։ Բացի դա կարելի է գնել լիցենզավորված Windows 10 IOT-ը 50 դոլլարով[16]։
Պաշտոնական ապահովվող համակարգեր․
Օպերացիոն համակարգերը տեղադրելու համար օգտագործվում է NOOBS գործիքը։
{{cite web}}
: External link in |work=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Raspberry Pi» հոդվածին։ |
|