Knowledge Base Wiki

Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.

Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.

Lust For Life
Լանա Դել Ռեյի ստուդիային
Թողարկված2017, հուլիսի 21
Ձայնագրված2015-16
Ժանրինդի փոփ
Տևողություն4316 s
Լեզուանգլերեն
Լեյբլ
Պրոդյուսեր
Լանա Դել Ռեյի ալբոմների ժամանակագրություն
Honeymoon
(2015)
Lust for Life
(2017)

Lust for Life, ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի հինգերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի հուլիսի 21-ին[2]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Love»-ը, թողարկվել է 2017 թվականի փետրվարի 18-ին։ Ալբոմի անունը հրապարակվել է 2017 թվականի մարտի 29-ին՝ Vevo-ի Յութուբյան ալիքում[3]։ Ալբոմի անունով երգը, որը նա կատարում է կանադական երգիչ The Weeknd-ի հետ, թողարկվել է՝ ապրիլի 19-ին, որպես երկրորդ սինգլ[4]։ Այլ երաժիշտներ, ովքեր կերգեն Լանայի հետ ալբոմի համար հանդիսանում են՝ Սթիվ Նիքսը, Սին Լենոնը, A$AP Rocky-ն, և Playboi Carti[5]-ն։

Նախապատմություն և թողարկում

Լանա Դել Ռեյը առաջին անգամ իր Honeymoon ալբոմի մասին խոսել է NME թերթում՝ 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ։ Երբ նրան հարցրին, թե ուր է ուզում գնալ, և երբ այն կթողարկվի, նա պատասխանեց․ «Ես վաղուց էի մտածում, թե ինչ պետք է անեմ դրա հետ։ Իմ լեյբլը՝ Interscope, անչափ ճկուն է և միշտ ազատ է իմ ձայնագրությունների թողարկումների համար։ Ես ուղղակի ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ երաժշտություն ստեղծելու։ Դա ինձ համար բավական է»[6]։ 2016 թվականի փետրվարին Քլիվ Դեյվիսի Գրեմմի մրցանակաբաշխությունից առաջ կազմակերպված գալա համերգին, Լանա Դել Ռեյը Բիլբորդ ամսագրին հայտնեց, որ նրա նոր թողարկվող ալբոմը շատ տարբեր կլինի Honeymoon-ից, չնայած կպահպանվի նույն էսթետիկան[7]։

Ալբոմի պաշտոնական անունը թողարկվել է 2017 թվականի մարտի 29-ին, երբ Լանան հրապարակեց ալբոմի թրեյլերը[8], իսկ ալբոմի շապիկը թողարկվել է 2017 թվականի ապրիլի 11-ին Լանա Դել Ռեյի կողմից՝ սոցիալական ցանցում[9]։ Dazed-ի համար Քորթնի Լավի հետ հարցազրույցում, Լանան հաստատել է Lust for Life-ի թողարկման մասին, և Սին Լենոնի հետ իր համագործակցության մասին, որը կանվանվի «Tomorrow Never Came»։ Նա ասում է, որ աշխատել է Մաքս Մարտինի հետ երգի անվանման վրա, և ոգեշնչվել է The Shangri-Las-ի ձայնագրությունից։ Սթիվ Նիքսի հետ համագործակցությունից բացի, ձայնագրել է Beautiful People, Beautiful Problems երգը, որը նույնպես կլինի ալբոմի մեջ[10][11]։ Ալբոմը կթողարկվի 2017 թվականի հուլիսի 21-ին[2]։

Տարածում

Սինգլներ

The Weeknd (2015 թվականի համերգի ժամանակ) ներկայացնելով «Lust for Life»-ը։

Ձայնագրության գլխավոր սինգլը՝ Love, 2017 թվականին, գրանցվել է Harry Fox Agency-ում՝ Young In Love ալտերնատիվ անվանմամբ[12]։ Երկրպագուները սկսեցին շահարկել, թե որ երգը պետք է լիներ Լանայի ձայնագրության մեջ, և 2017 թվականի փետրվարի 17-ին, Love-ի գովազդային պաստառները փակցվեցին Լոս Անջելեսի էկրաններին[13]։ Այդ օրվանից հետո, երգը տարածվեց համացանցում, Լանային ստիպելով պաշտոնապես ավելի շուտ թողարկել երգը, քան նա պլանավորել էր։ Երգը պաշտոնապես թողարկվեց ամբողջ աշխարհում փետրվարի 19-ին, իսկ տեսահոլովակը՝ փետրվարի 20-ին։ Love-ը Բիլբորդ թեժ 100-ում զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը, և երկրորդ հորիզոնականը՝ Hot Rock Songs-ում[14][15]։

Ապրիլի 19-ին, BBC Radio 1-ում եղավ Լանայի և The Weeknd-ի երգի պրեմիերան[16]։ Պաշտոնական աուդիո տարբերակը iTunes-ում թողարկվեց մի քանի ժամ անց, ինչպես նաև ալբոմի երկրորդ սինգլը[17]։

Երգացանկ

  1. "Love"
  2. "Lust for Life" (The Weeknd–ի հետ)
  3. 13 Beaches
  4. Cherry
  5. White Mustang
  6. Summer Bummer (ASAP Rocky և Playboi Carti–ի հետ)
  7. Groupie Love (ASAP Rocky–ի հետ)
  8. In My Feelings
  9. Coachella – Woodstock in My Mind
  10. God Bless America – and All the Beautiful Women in It
  11. When the World Was at War We Kept Dancing
  12. Beautiful People Beautiful Problems (Սթիվի Նիքսի հետ)
  13. Tomorrow Never Came (Շոն Լենոնի հետ)
  14. Heroin
  15. Change
  16. Get Free

Ծանոթագրություններ

  1. «Lana Del Rey Previews New Song With A$AP Rocky and Playboi Carti: Watch - Pitchfork». pitchfork.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  2. 2,0 2,1 Minsker, Evan. «Lana Del Rey Reveals Lust For Life Album Release Date | Pitchfork». pitchfork.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  3. «Lana Del Rey - Lust For Life album trailer». YouTube. 2017 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  4. «Lust for Life (feat. The Weeknd) - Single by Lana Del Rey on Apple Music». iTunes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  5. «Lana Del Rey Drops Teaser of New Song f/ ASAP Rocky and Playboi Carti». Complex. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  6. «A Letter From Lana Del Rey - The Full NME Cover Interview». NME. 2015 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Lana Del Rey: The 2016 Clive Davis Pre-GRAMMY Gala». Billboard.com. 2016 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  8. Gaca, Anna (2017 թ․ մարտի 29). «Lana Del Rey Releases Trailer for New Album Lust for Life, Which Is "Coming Soon"». Spin. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  9. Luke Morgan Britton (2017 թ․ ապրիլի 11). «Lana Del Rey shares 'Lust for Life' album cover». NME. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  10. «Lana Del Rey and Stevie Nicks Team Up for New Song on Lust for Life - Pitchfork». pitchfork.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  11. «Lana Del Rey». Flaunt Magazine. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  12. «Lana Del Rey Registers New Song "Young & In Love"». Idolator.com. 2017 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  13. Jillian Frankel (2017 թ․ փետրվարի 17). «Lana Del Rey Cinematic 'Love' Posters Around L.A. Stir New Album Speculation». Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  14. «Lana Del Rey - Chart history | Billboard». www.billboard.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  15. «Lana Del Rey - Chart history | Billboard». www.billboard.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  16. «Lana Del Rey and the Weeknd's New Song "Lust for Life" Coming Today | Pitchfork». pitchfork.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  17. «Lana Del Rey's 'Lust for Life,' Feat. The Weeknd, Leads Billboard + Twitter Trending 140 Chart». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.