Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.
Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
JSON (անգլ.՝ JavaScript Object Notation), տվյալների փոխանակման տեքստային եղանակ՝ հիմնված ՋավաՍկրիպտի վրա, որը հիմնականում օգտագործվում է ՋավաՍկրիպտի կիրառման ոլորտում։ Շատ այլ տեքստային ձևաչափերի պես այն կարող է կարդացվել մարդու կողմից։ JSON ֆորմատը մշակվել է Դուգլաս Քրոկֆորդի կողմից[3]։
Չնայած այն հանգամանքին, որ JSON-ն ստեղծվել է ՋավաՍկրիպտից (ավելի ճիշտ՝ նրա 1999 թվականիECMA-262 ստանդարտի լեզվի ենթաբազմությունից), JSON ձևաչափը համարվում է ՋավաՍկրիպտից անկախ և կարող է օգտագործվել ծրագրավորման ցանկացած լեզվի հետ։ Շատ լեզուների համար գոյություն ունեն պատրաստի կոդեր JSON ձևաչափով տվյալներ ստեղծելու և մշակելու համար։