Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Ֆորբս Forbes | |
---|---|
«Ֆորբս» հրատարակչությունը Նյու Յորքի Հինգերորդ ավենյուում | |
Տեսակ | ֆինանսատնտեսական |
Լեզու | անգլերեն ռուսերեն վրացերեն լեհերեն կորեերեն պորտուգալերեն ճապոներեն չինարեն էստոներեն |
Հիմնադրվել է | 1917 |
Հիմնադիր | Բերտի Չարլզ Ֆորբս |
Հրատարակիչ | The Forbes |
Սեփականատեր | Forbes |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հաճախականություն | Շաբաթաթերթ` թողարկում անգլերենով Ամսագիր` ռուսերենով[1] |
Տպաքանակ | 900 000 |
ISSN | 0015-6914 |
OCLC | 01569688 |
Կայք | forbes.com(անգլ.) |
Forbes Վիքիպահեստում |
Ֆորբս, ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագիր, աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական տպագրական հրատարակություններից մեկն է։ Հիմնադրվել է Բերտի Չարլզ Ֆորբսի կողմից՝ 1917 թվականին։
Ամսագրի կարգախոսն է. «Կապիտալիստի գործիքը» («The Capitalist Tool»)։
Ամսագրի շտաբ-բնակարանը տեղակայված է Հինգերորդ պողոտայում` Նյու Յորքի կենտրոնում։ 2011 թվականից գլխավոր խմբագիրն է Սթիվ Ֆորբսը, իսկ հրատարակիչը` Ռիչարդ Կառլգաարդը։
Ֆորբս ամսագիրն ընթերցողների ուշադրությանն է հրավիրում հաջողակ նախագծերի և նրանց ապրանքների պատմությանը, նախագծերի ձախողումների և դրանց պատճառների պատմությանը, հայտնի ձեռնարկատերերի կյանքին ու գործունեությանը, մեծ իրադարձությունների պատճառներին և հետևանքներին, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշներին, շոու-բիզնեսի և մարզիկների ամենամեծ հոնորարներին, շահույթներին ու ծախսերին, բիզնես և PR-հնարքներին։
Ֆորբսը համարվում է աշխարհի գործարար ամսագրերի առաջատարը։ Ամսագիրը բիզնեսի աշխարհում ճանաչում գտավ խիզախորեն հետազոտություններ կատարելու և իրադարձություններին օբյեկտիվ գնահատական տալու համար, ինչպես նաև իրենց կողմից տարբեր ցանկեր և վարկանիշներ հրապարակելու հետևանքով։ Դրանցից ամենահայտնին դարձավ աշխարհի միլիարդատերերի ցանկը։
ԱՄՆ-ում լսարանի ընդգրկման ծավալով Ֆորբսը Bloomberg Businessweek-ից հետո 2-րդ գործարար ամսագիրն է՝ 970 հազարից ավելի տպաքանակով[2]։
Ամսագրի ամեն համար պարունակում է 60 վերլուծական հոդվածներ ընկերությունների, նրանց հիմնադիրների և ղեկավարների մասին։ Ֆորբսի ընդհանուր լսարանը և նրա միջազգային անգլիալեզու հրատարկչությունը ամբողջ աշխարհում կազմում է մոտ 5 միլիոն մարդ։ Բացի դրանից, տեղական լեզուներով ամսագիրը լույս է տեսնում Ռուսաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Վրաստանում, Լեհաստանում, Ղազախստանում, Էստոնիայում, Կորեայում, Չինաստանում և Ուկրաինայում։
1918 թվականին առաջին անգամ Ֆորբսը փորձել է գնահատել առաջատար գործարարների կարողությունները՝ հրապարակելով 30 ամենահարուստ ամերիկացիների ցանկը։ Առաջին վարկանիշի առաջատարը դարձավ Ջոն Ռոքֆելլերը` այդ ժամանակների համար ահռելի` 1,2 միլիարդ դոլար կարողությամբ։
Ռուսաստանը դարձավ աշխարհի 5-րդ երկիրը, որտեղ Ֆորբսն սկսեց հրատարակել իր ամսագիրը։ Ամսագրի ռուսական համարը լույս տեսավ 2004 թվականի ապրիլին[3]։ Ամսագրի հրատարակիչը դարձավ «Ակսել Շպրինգեր Ռաշա» ՓԲԸ-ն՝ գերմանական Axel Springer AG մեդիահոլդինգի դուստր կազմակերպությունը։ Ապրանքանշանի սեփականատերն է Forbes inc.-ը։ 2009 թվականի նոյեմբերի 9-ին բացվեց ռուսական «Ֆորբս» ամսագրի կայքը։
2004 թվականին ամսագրի գլխավոր խմբագիր նշանակվեց Փոլ Խլեբնիկովը։ Նույն թվականի մայիսին ռուսական Forbes-ը հրապարակեց Ռուսաստանի ամենահարուստ 100 քաղաքացիների ցանկը։ Խլեբնիկովն սպանվեց 2004 թվականի հուլիսի 9-ին՝ Մոսկվայում Forbes-ի խմբագրատնից ոչ հեռու։ 2004 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2011 թվականի մարտը գլխավոր խմբագիրն էր Մաքսիմ Կաշուլինսկին[4], 2011 թվականի մայիսի 16-ից՝ Ելիզավետա Օսեթինսկայան[5]։ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարը գլխավոր խմբագիրն էր համարվում Էլմար Մուրտազաևը[6], սակայն ներկայումս այդ պարտականությունը դրված է Նիկոլայ Ուսկովի վրա[7]։
2007 թվականի ամռանը հրատարակչությունը փորձեց ձեռք բերել Ռոդիոնովա հրատարակչատունը[8]։
2015 թվականի հոկտեմբերին ռուսական Forbes-ի հրատարակիչը դարձավ Artcom Media Group (ACMG) ընկերությունը, որը պատկանում է բիզնեսմեն Ալեքսանդր Ֆեդոտովին[9]։ Գերմանական Axel Springer հրատարակչատունն ստիպված էր վաճառել ամսագիրը՝ 2014 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքի պատճառով։ Վերջինս 20 %-ով սահմանափակում է արտասահմանցիների բաժինը ռուսական ԶԼՄ-ների տնօրինման գործում։ Այդ ժամանակ մեդիաշուկայի մասնակիցներն այդ օրենքն անվանել են ««Տեղեկագրեր» թերթի և Forbes ամսագրի անունով»[10]։ Forbes-ի նոր ղեկավարը հայտարարեց, որ դրա մեջ չափից շատ քաղաքականություն կա։
Ուկրաինայում «Forbes»-ը հրատարակվում է 2011 թվականի մարտից[11]։ Որպես ամսագրի հրատարակիչ հանդես եկավ UMH group-ը (Ուկրաինական Մեդիա Հոլդինգ)։ 2010 թվականի օգոստոսի 13-ին UMH group-ի հիմնադիր Բորիս Լոժկինը հայտարարեց հրատարակության թույլտվություն ստանալու մասին[12]։
2011 թվականի աշնանը թողարկվեց Forbes Woman հավելվածը[13]։ 2012 թվականի սեպտեմբերին սկսեց գործել forbes.ua կայքը[14], իսկ 1 տարի հետո թողարկվեց հրատարակության IPad-տարբերակը[15]։
Միգել Ֆորբսի հայտարարությամբ, ով Forbes ապրանքանիշի համաշխարհային զարգացման պատասխանատուն է, ուկրաինական Forbes-ը ցուցանիշներով առաջին հնգյակում է[16]։ Մնացած երկրները, որտեղ Forbes-ն առավել հաջողված է, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Լեհաստանն են[16]։
Առաջին գլխավոր խմբագիրը դարձավ Վլադիմիր Ֆեդորինը, ով մինչ այդ զբաղեցնում էր Forbes-ի ռուսական տարբերակի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը[17]։ 2013 թվականի հունիսին Վլադիմիր Ֆեդորինը հայտարարեց այն մասին, որ դուրս է գալիս հրատարակչությունից՝ կապված ընկերության ղեկավարի փոփոխման հետ[18]։ 2013 թվականի հունիսին հայտարարվեց, որ Սերգեյ Կուրչենկոյի «ՎԵՏԷԿ» ընկերության խումբը ձեռք է բերել Ուկրաինայի ամենախոշոր մեդիա-հոլդինգներից մեկը՝ UMH group-ը։ «Forbes Ուկրաինայի» (մտնում է UMH group-ի մեջ) գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինը «Forbes Ուկրաինայի» վաճառքը համարում է նախագծի ավարտը իր այժմյան տեսքով և համոզված է, որ գնորդը հետապնդում է 3 նպատակներից որևէ մեկը՝ փակել լրագրողների բերանը նախագահական ընտրություններից առաջ, վերականգնել սեփական համբավը, հրատարակչությունը օգտագործել այն հարցերի լուծման համար, որոնք մեդիա-բիզնեսի հետ ընդհանուր ոչինչ չունեն։ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Սերգեյ Կուրչենկոյի ՎԵՏԷԿ ընկերության խումբը մուծեց վճարի վերջին մասը, որը մեդիա-հոլդինգի գնման համար նախատեսված համաձայնագրով էր։ UMH Group-ը պետք է ղեկավարի ՎԵՏԷԿ ընկերության հատուկ ստեղծված ստորաբաժանումը՝ «ՎԵՏԷԿ-Մեդիա» ընկերությունը։ 2013 թվականի հուլիսից գլխավոր խմբագիրն է Միխայիլ Կոտովը, ով մինչ այդ ղեկավարել է «Газета.Ru» խմբագրությունը[19]։
2013 թվականի նոյեմբերի 13-ին ուկրաինական Forbes-ի 14 լրագրողներ աշխատանքից ազատման դիմում գրեցին «հրատարակչական քաղաքականությունը փոփոխելու փորձի» պատճառով։
2014 թվականի մարտին «BuzzFeed» պորտալը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ամերիկյան «Forbes» հրատարակչատունը թույլտվություն է խնդրում «UMH Group» ընկերությունից Forbes ամսագրի ուկրաինական տարբերակի հրատարակման համար[20]։ Նորությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Միգել Ֆորբսը՝ Կուրչենկոյի նախկին մեդիախորհրդատուն, լքեց «Ֆորբս» ընտանիքը։ Այդ ամբողջ ընթացքում խմբագրությունը գտնվում էր կախյալ վիճակում, սակայն կայքի և ամսագրի կոլեկտիվին հայտարարեցին, որ թույլտվությունը այնուամենայնիվ գտնվում է Սերգեյ Կուրչենկոյի մոտ[21]։
Արդեն 2014 թվականի սեպտեմբերին UMH group-ի զննող խորհրդի նախագահ նշանակեցին անցանկալի պատգամավոր Ելենա Բոնդարենկոյին[22]։
2015 թվականի օգոստոսի 7-ին «Forbes» ամսագրի ուկրաինական տարբերակի նորությունների կայքը անակնկալ կերպով փոխեց իր հասցեն forbes.ua-ից forbes.net.ua[23], ինչը վկայում էր առևտրական ապրանքանիշի հետ խնդիրների մասին։ Իսկ 2015 թվականի օգոստոսի 8-ին հրապարակվեցին Forbes-ի ներկայացուցիչների մեկնաբանությունները, որոնցով հաստատվում է, որ համաձայն ամերիկյան կառավարության կարգադրության՝ 2015 թվականի օգոստոսի 6-ին Forbes-ը իրականացրել է բոլոր գործողությունները, որ Ուկրաինայի Forbes-ին մերժվի կոնտենտից և ապրանքանիշից օգտվելու հնարավորությունը։ Դրանով պայմանավորված՝ Forbes-ը այլևս հնարավորություն չի ընձեռնում UMH Group-ին՝ UMH կայքի համար հեղինակազորված մուտք գործել որպես Forbes ապրանքանիշ կամ ունենալ forbes.ua դոմենի մուտքային թույլտվություն[24]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորբս» հոդվածին։ |
|