Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Թվային օբյեկտի իդենտիֆիկատոր (անգլ.՝ digital object identifier, անգլ.՝ DOI), նշանակման ստանդարտ, որը օգտագործվում է նշելու համացանցում գտնվող օբյեկտը (սովորաբար, բայց ոչ պարտադրի էլեկտրոնային փաստաթուղթ կամ թվային օբյեկտ)։ Տեղեկությունները, որոնք պահվում են էլեկտրոնային փաստաթղթի DOI-ի մեջ, պարունակում են նրա գտնվելու վայրի ցուցիչը (օրինակ՝ հղումը), նրա անունը (անվանումը), օբյեկտի այլ ցուցիչներ (օրինակ, ԳՄՍՀ-ն գրքի էլեկտրոնային կրկնօրինակի համար) և օբյեկտի հետ նույնացվող մետա-տվյալների բազմությունը։
DOI-ն ունի որոշ ընդհանրություններ PURL ստանդարտի հետ՝ դա է օբյեկտի գտնվելու վայրի ցուցիչը և անունը (անվանումը)։
DOI-ն ընդունված է անգլալեզու գիտական ոլորտում տվյալների գիտնականների միջև փոխանակման համար։ Ըստ էության, DOI-ն ճանապարհ է դեպի փաստաթուղթ վիրտուալ տարածքում (որպես կանոն Ինտերնետում)։