2024 թվական , նահանջ տարի , ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երկուշաբթի օրը։ Սա մեր թվարկության 2024 թվականն է,
XXI դարի 24-րդ տարին։
Մինչ այժմ այս տարին ականատես է եղել խոշոր զինված հակամարտությունների շարունակությանը , այդ թվում՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա , Մյանմայի քաղաքացիական պատերազմը , Սուդանի պատերազմը և իսլամիստների ապստամբությունը Սահելում ։ Իսրայելա-պաղեստինյան պատերազմի շարունակությունը հանգեցրել է դրա տարածմանը շատ երկրներում, ներառյալ Կարմիր ծովի ճգնաժամը , որն ազդել է համաշխարհային նավագնացության վրա։
Մոտ 79 երկիր, որոնք ներկայացնում են շուրջ չորս միլիարդ մարդ, ակնկալվում է, որ տարվա ընթացքում համապետական ընտրություններ կանցկացվեն[1] [2] [3] [4] , այդ թվում՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից տասը երկրներից ութը (Բանգլադեշ , Բրազիլիա , Պակիստան , Ռուսաստան , Հնդկաստան , Մեքսիկա , Ինդոնեզիա և Միացյալ Նահանգներ )[1] ։ Եվրախորհրդարանը նույնպես ընտրություններ կանցկացնի[5] ։
Իրադարձություններ
Հունվար
Հունվարի 1
ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին [6] ։
ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանին [7] ։
Ռուսաստանը ստանձնում է ԱՊՀ նախագահությունը[8] ։
Մալթան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը[9] ։
Բելգիան սկսում է նախագահել Եվրոպական միության խորհրդում [10] ։
Բրազիլիան միանում է ՕՊԵԿ+ -ին[11] ։
Եգիպտոսը , Իրանը , ԱՄԷ -ն, Սաուդյան Արաբիան ու Եթովպիան միանում են ԲՐԻԿՍ -ին[12] [13] ։
Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո Ռուսաստանում մեկուսացման գոտին կդադարի գործել[14] ։
Windows 7 -ի, 8 -ի և 8.1 -ի համար Steam -ի աջակցության ավարտը[15] ։
Ճապոնիայի արևմտյան ափին տեղի է ունենում մի քանի հզոր երկրաշարժ [9] ։ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով Ճապոնիայում ավելի քան 30 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորի մագնիտուդը եղել է 7,6[16] , որի հետևանքով զոհվել է առնվազն 244 մարդ, վիրավորվել՝ 1297-ը[17] [18] ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարների հետ ամանորյա հանդիպման ժամանակ հայտարարում է, որ իր երկիրը «առանց տատանվելու ջախջախիչ հարված կհասցնի և կոչնչացնի թշնամու մայրաքաղաքները՝ օգտագործելով ունեցած զինանոցը, եթե ԱՄՆ -ն և Հարավային Կորեան ընտրեն ռազմական առճակատման ուղին Հյուսիսային Կորեայի դեմ»[19] ։
Նոր տարվա գալուստից անմիջապես հետո, «Համաս» շարժումը Գազայի հատվածից ավելի քան 20 հրթիռ է արձակում Իսրայելի տարածքի վրա, որոնց մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը[20] ։
Վրաստանի իշխանությունները արգելել են այն ավտոմեքենաների գրանցումը, որոնք արտադրվել են մինչև 2013 թվականը[21] ։
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի փրկարարների և հրշեջների միավորված ծառայությունը հաղորդում է, որ Նոր տարին դիմավորելիս 7 մարդ վնասվածքներ է ստացել պիրոտեխնիկայի պայթյուններից Վացլավի և Ստարոմեստի հրապարակներում, որոնք գտնվում են Պրահայի կենտրոնում[22] ։
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը իր ամանորյա ուղերձում հայտնում է, որ «Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ -ն 2024 թվականի առաջին կեսին կավարտեն ընդլայնված զսպման ուժեղացված համակարգի ձևավորումը՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռամիջուկային սպառնալիքին դիմակայելու նպատակով»[23] ։
Թուրքիայի Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը (AFAD) հաղորդում է, որ Թուրքիայի արևելյան Թունջելիի մարզում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բոլոմերի շրջանում (Փյուլյումյուր), տեղի ժամանակով ժամը 16։28-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8,7 կիլոմետր խորությունում[24] ։
Բանգլադեշում դատարանը Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսին մեղադրել է գյուղացիներին ֆինանսական ճորտացման մեջ և դատապարտել 6 ամսվա բանտարկության[25] ։
Մեծ Բրիտանիան ՝ «Բարգավաճման պահապան» ռազմական գործողության շրջանակներում պատրաստվում է ավիահարվածներ հասցնել հութիներին Կարմիր ծովում , եթե եմենցի ապստամբները շարունակեն գնդակոծել նավերը տարածաշրջանում[26] ։
Իրանական «Ալբորզ» ֆրեգատը՝ բանակային նավատորմի 94-րդ նավատորմիղի կազմում հատում է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը և մտնում Կարմիր ծովի ավազան[27] ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ` ֆրանսիացիներին ուղղված ամանորյա ուղերձում հայտնում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը , որը տուժել էր 2019 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհից , նորից կբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին[28] ։
ԱՄԷ -ի Ռաս ալ-Խայմայի Էմիրությունում տեղի ունեցած ամանորյա հրավառությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքի երկու անվանակարգերում՝ որպես ամենաերկար հրավառությունը ջրի վրա և որպես ամենաերկար հրավառությունը երկնքում [29] ։
Գերմանիայի իրավապահ մարմինները հայտնում են, որ Ամանորի գիշերը Բեռլինում ձերբակալվել է մոտ 400 մարդ, տուժել է ավելի քան 50 ոստիկան։ Բավարիա , Ռայնլանդ-Պֆալց և Սաքսոնիա դաշնային երկրամասերում պիրոտեխնիկա օգտագործելու պատճառով մահացել է 3 մարդ[30] ։
Եթովպիան հայտարարում է, որ Բերբերա նավահանգստի օգտագործման համար համաձայնագիր է կնքել Սոմալիլենդի հետ։ Եթովպիան նաև նշում է, որ ի վերջո կճանաչի Սոմալիլենդի անկախությունը՝ դառնալով առաջին երկիրը, որը դա կանի[31] ։
Հունվարի 2
Հունվարի 3 - Ահաբեկչություն է տեղի ունենում Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը, ինչի հետևանքով զոհվում է առնվազն 103 մարդ[37] ։
Հունվարի 7 - Համընդհանուր ընտրություններ Բանգլադեշում [38] ։ Գործող նախագահ Շեյխ Հասինայի գլխավորած «Ավամի լիգա» կուսակցությունը՝ ընդդիմադիր կուսակցությունների բողոքի և ընտրողների մասնակցության զգալի անկման պայմաններում հաղթում է չորրորդ անգամ անընդմեջ[39] [40] ։
Սպասվող իրադարձություններ
Տես նաև
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 «2024 is the biggest election year in history» . The Economist . 2023 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին .
↑ Eric Bazail-Eimil (2024 թ․ հունվարի 1). «The global elections Washington should be watching in 2024» . Politico . Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին .
↑ «Transcript: What will work look like in 2024?» . Financial Times . 2023 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին .
↑ Siladitya Ray (2024 թ․ հունվարի 3). «2024 Is The Biggest Election Year In History—Here Are The Countries Going To The Polls This Year» . Forbes . Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին .
↑ «In 2024, It's Election Year in 40 Countries» . Bloomberg (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին .
↑ «2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին .
↑ «2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանին» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին .
↑ «Ռուսաստանը դարձել է ԱՊՀ նախագահ» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին .
↑ 9,0 9,1 «Մալթան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը 2024թ» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին .
↑ 10,0 10,1 «Բելգիան սկսում է իր նախագահությունը ԵՄ Խորհրդում» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին .
↑ «Источник сообщил, что Бразилия присоединится к ОПЕК+ с 2024 года» . Interfax.ru (ռուսերեն). 2023 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին .
↑ «Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Եթովպիան միացել են ԲՐԻԿՍ-ին» . hetq.am . 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին .
↑ Sharma, Shweta (2023 թ․ օգոստոսի 24). «Brics countries agree major expansion as six countries invited to join» . The Independent (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին .
↑ «В России не станет зоны отчуждения» . rbc.ru (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին .
↑ «Steam перестанет работать на windows 7 :: Русскоязычный Форум» . steamcommunity.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին .
↑ «Ճապոնիայում արդեն ավելի քան 30 երկրաշարժ է տեղի ունեցել» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին .
↑ «Reiwa 6-nen Notohantō jishin ni yoru higai-tō no jōkyō ni tsuite (kiki kanri kansatsu-shitsu)» 令和6年能登半島地震による被害等の状況について(危機管理監室) [Regarding the status of damage caused by the 2024 Noto Peninsula Earthquake (Crisis Management Office)] (PDF) (ճապոներեն). Crisis Management Office, Ishikawa Prefecture . 2024 թ․ մարտի 22. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին .
↑ «M 7.5 – 42 km NE of Anamizu, Japan» . United States Geological Survey . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին .
↑ «Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է ոչնչացնել Վաշինգտոնը եւ Սեուլը առճակատման դեպքում» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին .
↑ «ՀԱՄԱՍ-ը ավելի քան 20 հրթիռ է արձակել իսրայելական տարածքի դեմ. ԶԼՄ» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին .
↑ «Վրաստանում արգելել են մինչեւ 2013թ. արտադրված ավտոմեքենաների ներմուծումը» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին .
↑ «Պրահայում հայտնել են, որ Նոր տարին դիմավորելու ժամանակ պայթեցված ճայթռուկներից վնասվել է յոթ մարդ» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին .
↑ «Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ավարտին կհասցնեն ընդլայնված զսպման համակարգը 2024թ. առաջին կեսին» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին .
↑ «Թուրքիայի արեւելքում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին .
↑ «Խաղաղության նոբելյան մրցանակակիր Յունուսը դատապարտվել է 6 ամսվա բանտարկության» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին .
↑ «Բրիտանիան պատրաստվում է Կարմիր ծովում հարված հասցնել հուսիներին. The Times» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին .
↑ «Իրանական «Ալբորզ» էսկադրոնային ականակիրը մտել է Կարմիր ծով» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին .
↑ «Փարիզի Աստվածամոր տաճարը կբացվի 2024թ. դեկտեմբերի 8-ին» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին .
↑ «Ամանորյա հրավառությունն ԱՄԷ-ի հյուսիսում երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին .
↑ «Գերմանիայում Ամանորի գիշերը երեք մարդ մահացել է պիրոտեխնիկա օգտագործելու պատճառով» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին .
↑ «Ethiopia signs pact to use Somaliland's Red Sea port» . reuters.com . Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին .
↑ «Դանակահարել են Հարավային Կորեայի ընդդիմության ղեկավարին» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին .
↑ «Սիրիացի զինվորականները հայտնել են, որ Իսրայելը գրոհել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտները» . news.am . 2024 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին .
↑ «Նորվեգիան թույլ է տվել նորվեգական ընկերությունների արտադրած զենքն ուղիղ վաճառել Ուկրաինային» . news.am . 2024 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին .
↑ «К столкновению самолётов в Токио могло привести недопонимание между пилотом и диспетчером» . tass.ru . Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին .
↑ «Hilda Heine sworn in as President of the Marshall Islands» . RNZ (New Zealand English). 2024 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին .
↑ «Իրանի գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը» . news.am . 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին .
↑ «Андрей Шутов принял участие в международном наблюдении за парламентскими выборами в Народной Республике Бангладеш» . cikrf.ru . Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին .
↑ Correspondent, Senior. «Bangladesh Election Commission schedules parliamentary polls for Jan 7» . bdnews24.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին .
↑ «Bangladesh election: PM Sheikh Hasina wins fourth term in controversial vote» (բրիտանական անգլերեն). 2024 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին .
↑ «ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով» . news.am . 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին .
↑ Wharton, David. «Details emerge in deal to bring 2028 Summer Olympics to Los Angeles» . Լոս Անջելես Թայմս . Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին .