Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.
Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Վալկեակոսկի (ֆիններեն՝ Valkeakoski), քաղաք և համայնք Ֆինլանդիայի կենտրոնական հատվածի հարավարևմտյան մասում՝ Պիրկանմաա պրովինցիայում, Տամպերեից 35 կիլոմետր դեպի հարավ, մայրաքաղաք Հելսինկիից մոտավորապես 145 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Տուրկուից՝ նույնքան դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է 372,04 քառակուսի կիլոմետր տարածք, որից 100,06 կմ² ջրածածկ է[4]։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի տվյալներով եղել է 21 043[5], 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 20․701, բնակչության խտությունը կազմել է 77,37 մարդ/կմ²։ Պաշտոնական լեզուն ֆիններենն է, որը հանդիսանում է համայնքի բնակիչների 98,1 %-ի մայրենի լեզուն։ Քաղաքը համբավվել է որպես թղթի և անտառանյութի արտադրության կենտրոն։
Անվանի անձինք
Մատտի Յոենսուու (1948—2011) — ֆինն գրող, դետեկտիվ երկերի հեղինակ
Tehtaan kenttä–ն՝ ֆուտբոլի մարզադաշտը, որտեղ իր մարզումներն ու տնային հանդիպումներն է անցկացնում երկրի ուժեղագույն թիմերից մեկը համարվող FC Haka Valkeakoski-ն