Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Արդեններ |
Վարչկենտրոն | Սեդան |
Բնակչություն | ▼56 483 մարդ (հունվարի 1, 2021)[1] |
Տարածք | 792 կմ² |
Սահմանակցում է | Վիրտոն և Նեշատո |
Սեդանի շրջան (ֆր․՝ Arrondissement de Sedan), վարչական շրջան Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Գրանդ Էստ երկրամասի Արդենների դեպարտամենտում։ Ունի 73 համայնք։ Զբաղեցնում է 792,2 քառակուսի կիլոմետր տարածք (դեպարտամենտի ամենափոքր շրջանն է)[2][3]։ Հյուսիսում սահմանակցում է Բելգիայի Լյուքսեմբուրգ մարզին, արևելքում՝ Մյոզ դեպարտամենտին, հարավում՝ Վուզիեի շրջանին, արևմուտքում՝ Շառլևիլ Մեզիերի շրջանին։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 58.136[4]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 75,2 մարդ/կմ2[5]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Սեդան քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։
Սեդանի շրջանը կազմավորվել է 1800 թվականին, 1926 թվականին լուծարվել է և 1942 թվականին վերականգնվել[6]։
2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Սեդանի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[7].
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդան (շրջան)» հոդվածին։ |
|