Knowledge Base Wiki

Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.

Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.

Ռոմ բաբա

Ռոմ բաբա, սլավոնական ծագման հրուշակեղենի տեսակ, իրենից ներկայացնում է կեքսի տարատեսակ՝ պատրաստված խմորիչով խմորից։ Պարունակում է չամիչ։ Թխվելուց հետո խմորեղենը թրջում են ռոմից կամ այլ ալկոհոլային խմիչքից և շաքարից պատրաստված օշարակով։ Կարելի է նաև ուղղակի լցնել շաքարային օշարակ՝ երբեմն ավելացնելով մուրաբա։ Կեքսի վերին մակերեսը պատվում է շաքարային ջնարակով։

Պատմություն

Ռոմ բաբայի ծագման պատմությունը կապվում է լեհ թագավոր և Լոթարինգիայի վերջին հերցոգ Ստանիսլավ Լեշչինսկու (1677-1766) անվան հետ։ Ըստ ավանդույթի` այդ ժամանակ Գերմանիայում և Ավստրիայում ավանդական համարվող տոնական հացը` հայտնի գուգելհուպֆը թագավորին շատ չոր է թվացել և նա մտածել է թաթախել այն գինու մեջ։ Ստացված տարբերակն այնքան է դուր եկել թագավորին, որ նա որոշել է աղանդերը կոչել իր սիրելի գրական հերոսի՝ Ալի Բաբայի անունով։

Լեշչինսկու պատվերով թագավորական խոհարարը կատարելագործել է բաղադրատոմսը՝ սկսելով բաբայի պատրաստման համար օգտագործել բրիոշների համար նախատեսված խմորը՝ ավելացնելով չամիչ։

Տես նաև

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմ բաբա» հոդվածին։