Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Ռեմիքս (անգլ.՝ remix), երաժշտական ստեղծագործության ձև, որը թողարկվում է բնօրինակից ուշ՝ ավելի ժամանակակից գործիքավորված տարբերակով։ Երբեմն ստեղծվում է սկզբնական ստեղծագործության որոշ մասեր «խառնելու» ճանապարհով՝ ավելացնելով տարբեր ձայներ, հատուկ էֆեկտներ, կատարելով տեմպի և տոնայնության փոփոխություններ։ Ռեմիքսի առավել հաճախ հանդիպող տիպերն են՝ ռեմիքշինգը, մեգամիքսը (մի քանի երաժշտական ստեղծագործությունների հավաքածու)[1]։
Ռեմիքսավորման տեխնիկան զարգացել է ձայնագրող սարքավորումների կատարելագործմանը զուգահեռ։ Հետագայում ի հայտ եկավ մի ամբողջ ուղղություն, որը զբաղված էր նոր աուդիո-արտադրանքի ստացմամբ՝ հնացած եղանակներով ձայնագրված երաժշտական նյութը ժամանակակից սարքավորումներով վերամշակելով։ Սա հանգեցրեց հնչեղության նոր կողմերի զարգացմանը և արդեն հայտնի ստեղծագործությունների որակի բարելավմանը՝ ձայնի մշակման տեխնիկայի վերջին նվաճումների և նոր էֆեկտների օգտագործման հաշվին։
Ավելի ուշ այս խնդրի ավելի լայն վերաիմաստավորումը հանգեցրեց ռեմիքսավորման՝ որպես առանձին ստեղծագործական ուղղության առանձնացմանը։ Դրա նպատակն է ընդլայնել, փոփոխության ենթարկել, երբեմն էլ ռեմիքսի ստեղծագործական մտահղացումը հակադրել երաժշտական ստեղծագործության սկզբնական մտահղացմանը։
Ռեմիքսները հիմնականում պահանջված են փոփ երաժշտությունում, որտեղ ձևավորվել է ռեմիքսացման տարբեր տեխնոլոգիաների մի ամբողջ ուղղություն։ Առաջին ռեմիքսները՝ որպես բնօրինակ երգերի փոփոխված տարբերակներ, ստեղծվել են 1960-ական թվականների վերջերին Ճամայկայում։ Ժամանակակից պարային ռեմիքսները սկիզբ են առնում 1970-ական թվականներից, երբ դիսկո ակումբների համար ի հայտ եկավ ժամանակի հայտնի երգերի ավելի ռիթմիկ և երկար տարբերակների պահանջ։ Հեղինակային իրավունքի սեփականատերերը հաճախ են իրենց երգերի համար ստեղծում ռեմիքսներ ժամանակակից տարբեր երաժշտական ոճերում[2]։
Ռեմիքսներ ստեղծում են հեղինակները (հեղինակային իրավունք ունեցողները) կամ մասնագետները (հեղինակների կամ հեղինակային իրավունք ունեցողների պատվերով)։ Ռեմիքսներ թողարկվում են նաև երգահանների և դիջեյներ կամ ուղղակի երաժշտություն սիրողների կողմից[3]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)