Knowledge Base Wiki

Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.

Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.

Ռալֆ Բանչ
անգլ.՝ Ralph Bunche
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1904(1904-08-07)[1][2][3][…]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 9, 1971(1971-12-09)[5] (67 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՀարվարդի համալսարան (1928)[7], Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հարվարդի համալսարան (1934)[7] և Jefferson High School?
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքագետ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն, Ռազմավարական ծառայությունների գրասենյակ[7] և Հովարդի համալսարան
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa, New York City Board of Education?[4] և Black Cabinet?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Ralph Bunche Վիքիպահեստում

Ռալֆ Ջոնսոն Բանչ (անգլ.՝ Ralph Johnson Bunche, օգոստոսի 7, 1904(1904-08-07)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 9, 1971(1971-12-09)[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ և իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Առաջին աֆրոամերիկացի (և ընդհանրապես՝ սևամորթ) Նոբելյան մրցանակակիրը։

Վաղ տարիներ և կրթություն

Բանչը ծնվել է 1904 թվականին ԱՄՆՄիչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նրա հայրը եղել է վարսավիր, իսկ մայրը՝ երաժիշտ։ Երբ Ռալֆը դեռ երեխա է եղել, նրա ընտանիքը տեղափոխվել է Ալբուկերկե, Նյու Մեքսիկո։ Սակայն շուտով նրանք մահացել են, և տղան տատիկի հետ հաստատվել է Լոս Անջելեսում։

Սովորում է միջնակարգ դպրոցում։ Բանչը եղել է ոչ միայն որպես ունակ ուսանող, այլև որպես գերազանց խոսնակ և մարզիկ։ Իր մարզական կրթաթոշակի շնորհիվ կարողացել է ընդունվել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան՝ 1927 թվականին ավարտելով միջազգային հարաբերությունների բակալավրի կոչումը։ Ուսումը շարունակել է Հարվարդի համալսարանում, որտեղ 1928 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1934 թվականին՝ դոկտորի կոչում։ Միևնույն ժամանակ, Բանչը եղել է Վաշինգտոնի Հովարդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր։ 1936-1938 թվականներին մարդաբանական հետազոտություններով է զբաղվել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, ինչպես նաև Քեյփթաունի համալսարանում։

Գործունեություն

1928-1950 թվականներին Բանչը գլխավել է Հովարդի համալսարանի Քաղաքագիտության բաժինը։ Եղել է Ամերիկայի ուսուցիչների ֆեդերացիայի անդամ։ 1936 թվականին դարձել է Սվարտմոր քոլեջի ռասայական հարաբերությունների ինստիտուտի համանախագահներից մեկը։ Միևնույն ժամանակ, հրատարակել է «Համաշխարհային ցեղի հետազոտություն» աշխատությունը (անգլ.՝ A World View of Race), իսկ 1944 թվականին շվեդ սոցիոլոգ Գուննար Մյուրդալի հետ միասին, հրատարակել «Ամերիկյան երկընտրանք» գիրքը (անգլ.՝ An American Dilemma): Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կառավարման տարիներին Բանչը եղել է այսպես կոչված, «կաբինետի» անդամ, զբաղվել է ռասայական փոքրամասնությունների հարցերով։ Եռանդորեն դեմ է արտահայտվել ցեղային նախապաշարմունքներին և հայտարարել ռասայական տարանջատման և ժողովրդավարության անհամատեղելիության մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բանչը աշխատել է Ռազմավարական ծառայությունների գրասենյակում՝ որպես գաղութային վերլուծաբան։ 1943 թվականին աշխատանքի է անցել ԱՄՆ Պետական դեպարտամենտում։ 1946 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Տրյուգվե Լիի աջակցությամբ նախագահել է ՄԱԿ-ի հոգաբարձության խորհուրդը։

1948-1949 թվականներին Բանչը վճռորոշ դեր է խաղացել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում։ Ի սկզբանե եղել է Բերնադոտի օգնականը, որը ՄԱԿ-ի միջնորդի դեր է կատարել Մերձավոր Արևելքում։ Սակայն 1948 թվականի սեպտեմբերին Բերնադոտի սպանությունից հետո բանակցությունների վարումը հանձնարարվել է Բանչին։ Նրան հաջողվել է հասնել հրադադարի, իսկ հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման։ 1950 թվականին հակամարտության կարգավորման համար արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ դառնալով նրա առաջին սևամորթ դափնեկիրը[11]։

Շարունակելով իր աշխատանքը ՄԱԿ-ում` 1954 թվականին դարձել է Հատուկ քաղաքական հանձնարարությունների գծով քարտուղարի տեղակալ, իսկ 1967-1971 թվականներին` որպես գլխավոր քարտուղարի տեղակալ։ Եղել է ՄԱԿ-ի ներկայացուցիչն այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Կոնգոն, Եմենը, Քաշմիրը և Կիպրոսը։

1963 թվականին պարգևատրվել է նաև «Ազատության» մեդալով։

Բանչը մահացել է 1971 թվականին՝ 68 տարեկան հասակում։ Թաղված է Բրոնքսում (Նյու Յորք

Ճանաչում

Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմացի այգին Ռալֆ Բանչի անունով[12]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Utter G. H. Bunche, Ralph J. // American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.nobelprize.org/prizes/peace/1950/bunche/biographical/
  5. 5,0 5,1 5,2 Nobelprize.orgNobel Foundation.
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 7,2 Utter G. H. American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0
  8. The Nobel Peace Prize 1950Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  11. Benjamin Rivlin. «Ralph Johnson Bunche» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին.
  12. «Ralph Bunche Park - Historical Sign». New York City Department of Parks & Recreation (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.

Գրականություն

  • Ben-Dror, Elad Ralph Bunche and the Arab-Israeli Conflict: Mediation and the UN 1947–1949,. — Routledge, 2016. — ISBN 978-1138789883
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Բանչ» հոդվածին։