Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Պեգասոս (հին հունարեն՝ Πήγασος), առասպելական թևավոր նժույգ հին հունական դիցաբանության մեջ։
Ծնվել է Գորգոն Մեդուզայի մարմնից, երբ նրան սպանել է Պերսևսը։ Հետագայում հերոս Բելլերոփոնտեսը աստվածների օգնությամբ սանձելով Պեգասոսին հաղթել է Քիմերա հրեշին։ Պեգասոսի կճղակի հպումից Հելիկոն լեռան վրա բխել է Հիպպոկրենե աղբյուրը, որի ջուրը ներշնչել է բանաստեղծներին («Պեգասոսին թամբել» արտահայտությունն ստացել է բանաստեղծ լինելու իմաստ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 222)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեգաս» հոդվածին։ |
|