Knowledge Base Wiki

Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.

Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.

Ու Դունյի
吳敦義
Դրոշ
Դրոշ
(10-րդ) Գոմինդանի կենտրոնական կոմիտեի նախագահ
հուլիսի 27, 2017 - հունվարի 15, 2020
Նախորդող Հուն Սյուչժու

Լյան Շենվեն

Հաջորդող Լին Ռոնդե

Ցզյան Ցիշեն

Դրոշ
Դրոշ
(5-րդ) Գոմինդանի առաջին նախագահի տեղակալ
հունիսի 4, 2014 - մայիսի 20, 2016
Նախորդող Զեն Յունչուան
Հաջորդող Լյան Շենվեն
Դրոշ
Դրոշ
Գոմինդանի նախագահ
դեկտեմբերի 3, 2014 - հունվարի 17, 2015
Նախորդող Մա Ինցզյու
Հաջորդող Չշու Լիլուն
Դրոշ
Դրոշ
(10-րդ) Չինաստանի Հանրապետության փոխնախագահ
մայիսի 20, 2012 - մայիսի 20, 2016
Նախորդող Վինսենթ Սյաո
Հաջորդող Չեն Ցզյանժեն
Դրոշ
Դրոշ
(43-րդ) Չինաստանի Հանրապետության գործադիր Յուանի նախագահ
սեպտեմբերի 10, 2009 - փետրվարի 6, 2012
Նախորդող Լյու Չժաոսյուան
Հաջորդող Չեն Չուն
Դրոշ
Դրոշ
(43-րդ) Գոմինդանի գլխավոր քարտուղար
փետրվարի 27, 2007 - հոկտեմբերի 17, 2009
Նախորդող Չան Չուն Պո
Հաջորդող Չան Չուն Պո
Դրոշ
Դրոշ
(43-րդ) Գաոսյունի քաղաքապետ
հունիսի 15, 1990 - դեկտեմբերի 20, 1998
Նախորդող Սու Նան Չեն
Հաջորդող Սե Չանտին
Դրոշ
Դրոշ
(43-րդ) Նանտոուի մագիստրոս
1981 թվական - 1989 թվական
Նախորդող Մեն Ֆան Չաո
Հաջորդող Լին Յուան Լանգ
 
Կուսակցություն՝ Գոմինդան
Կրթություն՝ Թայվանի Ազգային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պատմաբան
Ծննդյան օր հունվարի 30, 1948 թվական(73 տարեկան)
Ծննդավայր Ցաոտուն, Տայչժուն գավառ, Թայվան, Չինաստանի հանրապետություն
Քաղաքացիություն  Թայվան և  Չինաստանի Հանրապետություն
Ամուսին Ցայ Լին Յի
 
Պարգևներ
The National Order of Burkina Faso

Ու Դունյի (չին. ավանդ. 吳敦義, փինյին Wú Dūnyì), թայվանցի քաղաքական գործիչ, Գոմինդան կուսակցության նախագահ (2017-2020), Չինաստանի Հանրապետության վարչապետ (2009-2012), Չինաստանի Հանրապետության փոխնախագահ (2012—2016):

Կենսագրություն

Ծնվել է 1948 թվականի հունվարի 30-ին Տայչժուն գավառի Ցաոտուն գյուղակում (հիմա այդ վայրը գտնվում է Նանտոու գավառի տարածքում)։ 1970 թվականին Թայվանի Ազգային համալսարանի հումանիտար գիտությունների պատմության բաժնում ստացել է բակալավրի աստիճան։ Ամուսնացած է, ունի երեք տղա և մեկ աղջիկ[1]։

Կարիերա

Ու Դունյին 1990 թվականին նշանակվել է Գաոսյուն քաղաքի քաղաքապետ և այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ 1994 թվականը, և ապա վերընտրվել է ևս չորս տարի։ 2007 թվականից Ուն զբաղեցնում է Գոմինդան կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։

2009 թվականի սեպտեմբերի 8-ին, հաշվի առնելով այն ժամանակվա վարչապետ Լյու Չժաոսյուանի մոտալուտ պաշտոնանկությունը, նրան փոխարինեց Ու Դունյին։ Սեպտեմբերի 10-ին Լյուն և նրա ամբողջ կաբինետը հրաժարական տվեցին, և նույն օրը Ու Դունյին ստանձնեց հանրապետության վարչապետի պաշտոնը[2]։

2012 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվեց Չինաստանի Հանրապետության փոխնախագահի պաշտոնում, զուգորդվելով նախագահ Մա Ինցզյուի հետ, ընտրություններում հաղթելուց հետո 2012 թվականի մայիսի 20-ին նա ստանձնեց իր պաշտոնը։

Ծանոթագրություններ