Knowledge Base Wiki

Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.

Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.

Նի Յո
Նի Յո (2014)
Բնօրինակ անունանգլ.՝ Shaffer Smith
Ի ծնե անունՇաֆեր Չիմեր Սմիթ
Նաև հայտնի է որպեսNe-Yo
Ծնվել էհոկտեմբերի 12, 1979 (45 տարեկան)[1]
Կամդեն, Արկանզաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, պարող, դերասան
Երգչաձայնտենոր
ԳործիքներՎոկալ, կիթառ, դաշնամուր
Գործունեություն1998-ներկա
ԼեյբլCompound Entertainment, Motown Records, Def Jam Recordings
ԿրթությունRancho High School? և Las Vegas Academy?
Պարգևներ
Գրեմմի
Կայքyearofthegentleman.com
 Ne-Yo Վիքիպահեստում

Շաֆեր Չիմեր Սմիթ (անգլ.՝ Shaffer Chimere Smith, հոկտեմբերի 18, 1979(1979-10-18), Camden, Արկանզաս, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Նի Յո (Ne-Yo), ամերիկացի R&B երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, պարող և դերասան։ Իր կարիերան սկսել է որպես երգեր գրող, երբ 2004 թվականին գրում է «Let Me Love You» հիթը ամերիկացի երգիչը Մարիոյի համար։ Իր դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկել է 2006 թվականի փետրվարին, իսկ ընդհանուր թվով մինչև այժմ թողարկել է 6 ստուդիական ալբոմ, որոնցից մի քանիսը ամբողջ աշխարհում վաճավել է միլիոնավոր օրինակներով և գլխավորել են տարբեր հիթ շքերթներ։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում 3 անգամ ստացել է Գրեմմի մրցանակ։

Անձնական կյանք

Նի Յոն 2009 թվականից հանդիպել է դերասանուհի Մոնյետա Շոյի հետ[2]։ Նրանց դուստրը՝ Մադիլին Գրեյս Սմիթը, ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին Ատլանտայում[3]։ Զույգի որդին՝ Մեյսոն Էվան Սմիթը, լույս աշխարհ է եկել 2011հոկտեմբերի 9-ին։ Նի Յոն և Մոնյետա Շոյը բաժանվել են 2013 թվականին[4]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • «In My Own Words» (2006)
  • «Because of You» (2007)
  • «Year of the Gentleman» (2008)
  • «Libra Scale» (2010)
  • «R.E.D.» (2012)
  • «Non-Fiction» (2015)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նի Յո» հոդվածին։