Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
«Մետոդո» (իտալ.՝ Metodo, մեթոդ), ֆուտբոլային կազմավորում 2-3-2-3՝ բխած «բուրգից»։
Իտալացի լեգենդար մարզիչ Վիտորիո Պոցցոն, ով Իտալիայի հետ հաղթել է 1934 և 1938 թվականների աշխարհի առաջնությունները, ուսումնասիրել է 2-3-5 կազմավորումը, որին հետևել է Ավստրիայի հավաքականը (այսպես կոչված «Դանուբյան կազմավորում»)։ Նա մի փոքր բարելավեց այն՝ անվանելով իր «Պոցցո մեթոդը» (իտալ.՝ metodo)[1]։
Դասական բուրգի ձևավորումը 2-3-5 էր (երկու պաշտպան, երեք կիսապաշտպան և հինգ հարձակվող)։ Պոցցոն երկու հարձակվողների հետ է քաշել դաշտի կենտրոնը, որով սխեման հասցրել է 2-3-2-3-ի։ Դաշտի կենտրոն ձգված հարձակվողները ձևավորեցին կիսապաշտպանության «հզոր բռունցք», որն ուժեղացրեց պաշտպանվելու և միաժամանակ հարձակման հնարավորությունները. հարձակվողները կարող էին կա՛մ ընդհատել հարձակումը հակառակորդի դաշտի կեսում, կա՛մ անմիջապես սկսել հարձակումը, հակահարձակումը։ Որոշ փորձագետների տեսանկյունից Պեպ Գվարդիոլան նմանատիպ կազմավորում է օգտագործել իր «Բարսելոնայի» թիմում[2]։