Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Մարկ Սփից | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Mark Andrew Spitz |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Mark Spitz |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 10, 1950[1][2][3][…] (74 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ակումբ՝ | Indiana Hoosiers? և Santa Clara Swim Club? |
Հասակ՝ | 1,83 մետր |
Մարկ Էնդրյու Սփից (անգլ.՝ Mark Andrew Spitz, փետրվարի 10, 1950[1][2][3][…], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հրեական ծագմամբ ամերիկացի լողորդ մարզիկ, օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն։ Ամենահաջողակ մարզիկն է եղել 1972 թվականին Մյունխենում կայացած ամառային օլիմպիական խաղերում, որտեղ արժանացել է յոթ ոսկե մեդալի, ընդ որում՝ այդ մեդալներից յուրաքանչյուրը ձեռք է բերել համաշխարհային ռեկորդ սահմանելով։ Ռեկորդային ցուցանիշ էր նաև մեկ օլիմպիադայում յոթ ոսկե մեդալի նվաճումը, որը չգերազանցված մնաց 36 տարի՝ մինչև 2008 թվականի պեկինյան օլիմպիադան, որտեղ մեկ այլ ամերիկացի լողորդ՝ Մայքլ Ֆելփսը կարողացավ նվաճել ութ ոսկե մեդալ։
Երկու օլիմպիադաներում (1968 և 1972 թվականների) միասին վերցրած՝ Սփիցը նաճել է ինը ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ։ Բացի այդ, նրա մարզական ավարում տեղ են գրավել համաամերիկյան խաղերի հինգ, սիրողական աթլետիկայի միության (Amateur Athletic Union, AAU) մրցումների 31, National Collegiate Athletic Association-ի (NCAA) առաջնությունների ութ, 1965 և 1969 թվականների Մաքաբիական խաղերի տասը ոսկե պարգևներ։ Մարզական իր կարիերայի ընթացքում Սփիցը սահմանել է 35 համաշխարհային ռեկորդ, որոնցից երկուսը հաշվի չեն առնվել մարզումների ժամանակ սահմանված լինելու պատճառով[4][5]։ Swimming World Magazine ամսագիրը 1969, 1971 և 1972 թվականներին նրան հռչակել է աշխարհի լավագույն լողորդ։
Ծնվել է 1950 թվականի փետրվարի 10-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոդեստո քաղաքում։ Ընտանիքի երեք երեխաների ավագն էր[6]։ Մայրը՝ Լենոր Սիլվիա Սմիթը և հայրը՝ Առնոլդ Սփիցը հրեաներ էին. հայրը մանուկ հասակում ընտանիքով Ամերիկա էր եկել Հունգարիայից, մայրը՝ Ռուսաստանից[7][8][9]։ Մարկը վաղ մանկական հասակից Սակրամենտոյի լողի Arden Hills ակումբում դարձել է անվանի մարզիչ Շերմ Չավուրի սանը (այդ մարզիչը օլիմպիական յոթ մեդալակիր է աճեցրել)։
Տասը տարեկանում Սփիցն արդեն ազգային 17 և տարիքային մեկ ռեկորդ էր սահմանել[10]։ 1966 թվականին՝ 16 տարեկան հասակում, իր առաջին հաղթանակն է տոնել AAU-ի ազգային առաջնությունում, 100 մետր մրցատարածությունում (բաթերֆլայ ոճով)։ Հաջորդ տարում սահմանել է իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ 400 մետրը ազատ ոճով լողալով 4:10.60 ժամանակում[11]։
Օլիմպիադան | Մրցաձևը | Գրաված տեղը |
---|---|---|
Մեխիկո 1968 | լող 100 մետր, ազատ ոճով | 3 |
Մեխիկո 1968 | էստաֆետ 4 × 100, ազատ ոճով | 1 |
Մեխիկո 1968 | էստաֆետ 4 × 200, ազատ ոճով | 1 |
Մեխիկո 1968 | լող 100 մետր, բաթերֆլայ | 2 |
Մեխիկո 1968 | լող 200 մետր, բաթերֆլայ | 8 |
Մյունխեն 1972 | լող 100 մետր, ազատ ոճով | 1 |
Մյունխեն 1972 | լող 200 մետր, ազատ ոճով | 1 |
Մյունխեն 1972 | էստաֆետ 4 × 100, ազատ ոճով | 1 |
Մյունխեն 1972 | էստաֆետ 4 × 200, ազատ ոճով | 1 |
Մյունխեն 1972 | լող 100 մետր, բաթերֆլայ | 1 |
Մյունխեն 1972 | լող 200 մետր, բաթերֆլայ | 1 |
Մյունխեն 1972 | համալիր էստաֆետ, 4 × 100 | 1 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Սփից» հոդվածին։ |
|