Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Հիջրա (արաբ. هجرة` գաղթ, վերաբնակեցում), Մուհամմադ մարգարեի գաղթը կամ փախուստը Մեքքայից Յասրիբ (Մադինա) 622 թվականին։ Օմար խալիֆի օրոք (634-644) Հիջրայի տարին դարձավ իսլամական թվականության սկիզբ։ Հիջրայի օրացույցը լուսնային է, տարին ունի 354 կամ 355 օր, 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրով։ Այդ պատճառով Հիջրայի տարեթվերը տարբեր են գրիգորյան տոմարի համեմատ։ Իրանում, Աֆղանստանում և Պակիստանում հիջրայի լուսնային օրացույցից զատ գործում Է նաև 9-րդ դարում մշակված հիջրայի արեգակնային օրացույցը, որը նույնպես սկսվում Է 622 թվականից՝ ըստ արեգակնային տարիների։ Հիջրայի արեգակնային օրացույցը Իրանում և Աֆղանստանում գործում է որպես պաշտոնական օրացույց։
Մեծ Հիջրայի սկիզբն ընդունված է համարել 622 թվականի հուլիսի 16-ը. այդ օրը 17 տարի հետո մուսուլմանների կողմից հայտարարվել է դարասկիզբ։ Սակայն մուսուլմանների տեղահանությունը Մեքքայից ավելի վաղ է սկսվել։ Մուսուլմանները Մեքքան թողնում էին ոչ մեծ խմբերով, նաև միայնակ։ Այն բանից հետո, երբ Մուհամմադը պայմանավորվեց յասրիբցիների հետ և վերջիններս ընդունեցին իսլամ, զանգվածաբար տեղափոխվեցին Յասրիբ։ Վերջիններս ստացան «մուհաջիրներ» անունը։ Հիջրան համարվում է ոչ միայն կրոնական, այլև քաղաքական ակտ։ Այս առումով Հիջրան նշանակում է հին ցեղային կարգերի խզում և նոր կարգերի ձևավորում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 423)։ |