Knowledge Base Wiki

Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.

Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.

Իդի Ամին
անգլ.՝ Idi Amin
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Ուգանդայի նախագահ
Հունվարի 25, 1971 - Ապրիլի 11, 1979
Նախորդող Միլթոն Օբոտե
Հաջորդող Յուսուֆու Լուլե
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, Ugandan boxer և ռազմական գործիչ
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 1925(1925)
Ծննդավայր Կոբոկո, Ուգանդայի Պրոտեկտորատ
Վախճանի օր Օգոստոսի 16, 2003
(78 տարեկան)
Վախճանի վայր Սաուդյան Արաբիա Ջիդդա, Սաուդյան Արաբիա
Թաղված Ջիդդա
Քաղաքացիություն  Ուգանդա,  Սաուդյան Արաբիա,  Ուգանդայի պրոտեկտորատ և  Ուգանդա
Ամուսին Մալյամու (ամուսնալուծված)
Կայ (ամուսնալուծված)
Նորա (ամուսնալուծված)
Մադինա (այրի)
Սարա Կյոլաբա (այրի)
Զավակներ Հաֆսա Արաբա
Էմիրա Հավա Վանգիտա
Ֆայսալ Վանգիտա
Խադիջա Աբիրիյա

Իդի Ամին Դադա (անգլ.՝ Idi Amin Dada, ոչ վաղ քան 1923 և ոչ ուշ քան 1928 կամ մայիսի 30, 1928(1928-05-30)[3], Կոբոկո, Ուգանդայի պրոտեկտորատ, Բրիտանական կայսրություն և Կամպալա, Ուգանդայի պրոտեկտորատ, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 16, 2003(2003-08-16)[1][2], , Ջիդդա), ուգանդացի պետական և ռազմական գործիչ, Ուգանդայի Հանրապետության 3-րդ նախագահը 1971-1979 թվականներին։

Ծնվել է 1925 թ.՝ Կոկոբո բնակավայրում։ 1946 թվականին զորակոչվել է Մեծ Բրիտանիայի աֆրիկյան գաղութային զորախումբ։ Տարիների ընթացքում բարձրանալով զինվորական աստիճաններում, 1970 թվականին Ամինը գահընկեց է անում երկրի գործող առաջնորդ Միլթոն Օբոտեին և ինքնահռչակվում որպես նախագահ՝ աթոռին մնալով մինչև 1979 թվականը[4]։

Ամինի կառավարման տարիներն ուղեկցվել են մարդու իրավունքների ոտնահարությամբ, քաղաքական հալածանքներով, էթնիկական զտումներով, արտադատական սպանություններով, ընտանեվարությամբ, կոռուպցիայով, ինչպես նաև թերի ներտնտեսական կառավարությամբ։ Ըստ միջազգային դիտորդների և մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակների դիտարկումների, ամինյան ռեժիմի ընթացքում սպանված մարդկանց քանակը տատանվում է 100 000-ից[5] մինչև 500 000[6]։

Նախագահի աթոռից 1979 թվականին հեռացվելուց հետո, Ամինն ապաստանում է Լիբիայում, և ավելի ուշ՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն 2003 թվականի օգոստոսի 16-ին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. Idi Amin: The Story of Africa's Icon of Evil
  4. «Իդի Ամին. կենսագրություն». «biography.com».
  5. Ուլման, Ռիչարդ Հ. (ապրիլ, 1978). «Մարդու իրավունքները և տնտեսական ուժը. Միացյալ Նահանգներն ընդդեմ Իդի Ամինի». «Foreign Affairs».
  6. Քիթլի, Պատրիկ (2003 թ․ օգոստոսի 18). «Դանբանական. Իդի Ամին». «The Guardian». Լոնդոն.

Արտաքին հղումներ