Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.
Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Գրաֆիկայի արտահայտչական միջոցներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը և սպիտակ կամ գունավոր թղթի գույնը։ Գրաֆիկան լինում է նաև գունավոր, սակայն գույնի դերը համեմատաբար սահմանափակ է։ Գծանկարը՝ որպես ստեղծագործության ինքնուրույն բնագավառ, ընդհանուր կողմեր ունի գեղանկարչության հետ։ Ջրաներկը, գուաշը, կավճաներկը, տեմպերան օգտագործվում են ինչպես գրաֆիկական այնպես էլ բնույթով ու ոճով գեղարվեստական աշխատանքներ ստեղծելիս։ Գրաֆիկան դիմում է նկարչական բոլոր ժանրերին՝ թեմատիկ կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 206)։