Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.
Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Օբաման ծնվել է ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Ավելի ուշ, Չիկագոյում աշխատել է որպես համայնքային կազմակերպիչ։ 1988 թվականին աշխատանքի է անցել Հարվարդի իրավունքի դպրոցում, որտեղ եղել է «Harvard Law Review»-ի առաջին սևամորթ նախագահը։ Եղել է քաղաքացիական իրավունքների հարցերով փաստաբան և պրակտիկ գիտնական՝ 1992-2004 թվականներին Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցում դասավանդելով սահմանադրական իրավունք։ Համալսարանական գործունեությունից զատ Օբաման ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև քաղաքական գործընթացներին։ 1997-2004 թվականներին Իլինոյսի Սենատում ներկայացրել է 13-րդ շրջանը, իսկ 2004 թվականին՝ ընտրվել ԱՄՆ Սենատի անդամ։ 2008 թվականին Դեմոկրատական կուսակցության նախագահական փրայմերիզի ժամանակ, որտեղ նրա հիմնական մրցակիցը Հիլարի Քլինթոնն էր, կուսակցությունը Բարաք Օբամային առաջադրեց որպես նախագահի, իսկ Ջո Բայդենին՝ որպես փոխնախագահի թեկնածու։ 2008 թվականի նոյեմբերին Օբաման հաղթեց նախագահական ընտրություններում՝ պարտության մատնելով հանրապետականՋոն Մաքքեյնին։ Նրա երդմնակալության արարողությունը կայացավ 2009 թվականի հունվարի 20-ին։ Ընտրվելուց իննը ամիս անց Բարաք Օբաման արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս որոշումը ինչպես գովասանքի, այնպես էլ քննադատական ալիք առաջացրեց։
2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբաման կարողացավ հաղթել հանրապետական Միթ Ռոմնիին։ Նրա երկրորդ երդմնակալության արարողությունը կայացավ 2013 թվականի հունվարի 20-ին։ Իր պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում Օբաման գործուն քայլեր ձեռնարկեց կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ուղղությամբ՝ ստորագրելով Փարիզի համաձայնագիրը և գործադիր հրաման, որով սահմանափակվում էր ջերմոցային գազերի արտանետումները։ Օբաման շարունակել է իրագործել նաև «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքի կիրառումը, որն ընդունվել էր դեռևս նրա առաջին նախագահության շրջանում ու հայտնի էր նաև «Obamacare» անվամբ։ Բարաք Օբաման բանակցել և Իրանի ու մյուս երկրների հետ կնքել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը ու կարգավորել Կուբայի հետ հարաբերությունները։ Օբամայի նախագահության երկրորդ շրջանում Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվն էականորեն կրճատվել է։ Այդուհանդերձ, նրա նախագահության շրջանում ամերիկյան զորքերը չլքեցին այդ երկիրը։ Օբաման իր աջակցությունը հայտնեց նաև ԱՄՆ-ում ԼԳԲՏ համայնքին, որի գագաթնակետը դարձավ «Օբերգեֆելն ընդդեմ Հոջեսի» գործի շրջանակներում Գերագույն դատարանի կողմից միասեռ ամուսնությունների արգելքը հակասահմանադրական ճանաչելը։
Բարաք Օբաման նախագահի պաշտոնը թողեց 2017 թվականի հունվարի 20-ին ու շարունակեց բնակվել մայրաքաղաք Վաշինգտոնում։ Չիկագոյում նրա նախագահական գրադարանը սկսեց կառուցվել 2021 թվականին։ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո՝ Օբաման շարունակեց ակտիվ դերակատարում ունենալ Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործընթացներում՝ ներառյալ ամերիկյան տարբեր ընտրություններում դեմոկրատ թեկնածուների քարոզարշավներին մասնակցությունը։ 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ նա իր աջակցությունը հայտնեց նախկին փոխնախագահ Ջո Բայդենիթեկնածությանը։ Քաղաքականությունից զատ Օբաման 3 բեսթսելերների հեղինակ է. «Հորս երազանքները» (1995 թվական), Հույսի հանդգնությունը (2006 թվական) և Ավետյաց երկիր (2020 թվական)։ Գիտնականների և պատմաբանների վարկանիշները, որտեղ Օբաման հայտնվել է 2010 թվականից, նրան դնում են ամերիկյան նախագահների միջին և վերին էշելոններում[27][28][29]։
1961 թվականի օգոստոսի վերջին՝ նրա ծնվելուց մի քանի շաբաթ անց, Բարաքը մոր հետ տեղափոխվում է ՍիեթլիՎաշինգտոնի համալսարան, որտեղ ապրում են մեկ տարի։ Այդ ժամանակահատվածում Բարաքի հայրը 1962 թվականի հունիսին Հավայիում ստանում է տնտեսագետի բակալավրի աստիճան։ Այնուհետև ուսումը կրթաթոշակով շարունակում է Հարվարդի համալսարանում, որտեղ ստանում է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1964 թվականի մարտին Օբամայի ծնողներն ամուսնալուծվում են[48], և Օբամա ավագը վերադառնում է Քենիա, որտեղ ամուսնանում է երրորդ անգամ և սկսում աշխատել Ֆինանսների նախարարությունում որպես ավագ տնտեսական վերլուծաբան[49]։ Հայրը որդուն Հավայիում այցելել է միայն մեկ անգամ՝ 1971 թվականի Սուրբ ծննդին[50]։ Երբ Օբաման 21 տարեկան էր, 1982 թվականին հայրը զոհվում է ավտովթարից[51]։ Հիշելով իր վաղ մանկությունը՝ Օբաման ասել է. «Այն, որ հայրս ոչնչով նման չէր ինձ շրջապատող մարդկանց. այն, որ նա ձյութի պես սև էր, իսկ մայրս՝ կաթի նման սպիտակ, ուշագրավ բան չէր ինձ համար»[45]։ Նա նկարագրել է երիտասարդ տարիքում իր մղած պայքարը՝ փորձել կողմնորոշվել և հասկանալ, թե ինչպես է հասարակությունը ընկալում իր բազմազգ ժառանգությունը[52]։
Վեց տարեկան հասակում Օբաման մոր հետ տեղափոխվում է Ինդոնեզիա՝ խորթ հոր մոտ։ 6-10 տարեկանում «Բարրի» անվան ներքո ընդունվում է տեղի ինդոնեզիական դպրոցներ. երկու տարի հաճախում է Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիի կաթոլիկ տարրական դպրոց, մեկուկես տարի էլ՝ Մենթենգի պետական տարրական դպրոց №01[55]։ Բացի սրանից, Օբաման, Քալվերթ դպրոցի ուսումնական ծրագրի հիման վրա, տանը նաև լրացուցիչ կրթություն էր ստանում անգլերենով, իսկ մայրը վերահսկում էր տնային ուսուցման գործընթացը[56][57]։ Երեխա ժամանակ, Ջակարտայում անցկացրած չորս տարիների արդյունքում, ազատ խոսել է ինդոնեզերեն[58]։ Ինդոնեզիայում ապրելու ժամանակ Օբամայի խորթ հայրը նրան սովորեցրել է կյանքի կանոնները և թե ինչպես լինել տոկուն[59]։
1971 թվականին Օբաման վերադառնում է Հոնոլուլու՝ մայրական կողմի տատ ու պապի՝ Մեդլին և Սթենլի Դենհամների մոտ։ Կրթաթոշակ ստանալով՝ սկսում է հաճախել մասնավոր նախապատրաստական՝ Փունահոուի դպրոցը, որն ավարտում է 1979 թվականին[60]։ Ավագ դպրոցում Օբաման շարունակում էր կրել «Բարրի» մականունը, որն այդպես էլ մնաց մինչև 1980 թվականը՝ Քենիա այցելելը[61]։ 1972-1975 թվականներին, երբ մայրը Հավայիի համալսարանիմարդաբանության բաժնում ասպիրանտ էր, Օբաման խորթ քրոջ՝ Մայա Սուտորոյի և մոր հետ բնակվում էր Հավայիում։ Երբ 1975 թվականին մայրն ու քույրը վերադարձան Ինդոնեզիա, որպեսզի մայրը կարողանար գործնականում զբաղվել մարդաբանությամբ, Օբաման նախընտրեց մնալ Հավայիում[62]։ Մայրը հետագա քսան տարիների մեծ մասն անցկացրեց Ինդոնեզիայում. 1980 թվականին ամուսնալուծվեց Լոլո Սուտորոյից, 1992 թվականին ստացավ դոկտորական աստիճան, իսկ 1995 թվականին ձվարանների և արգանդափողի քաղցկեղի անհաջող բուժման հետևանքով մահացավ Հավայիում[63]։
Հոնոլուլուում ապրած տարիների մասին Օբաման գրել է. «Այն հնարավորությունը, որ տվեց ինձ Հավային՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ծանոթանալ բազմազան մշակույթների հետ, դարձավ իմ աշխարհայացքի ձևավորման անքակտելի մասը և այն արժեքների հիմքը, որը հոգուս մոտ են»[64]։ Օբաման նաև գրել և խոսել է այն մասին, որ դեռահաս տարիքում օգտագործել է էթանոլ, մարիխուանա և կոկաին՝ «գլխից հանելու այն հարցերը, թե ով է եղել ինքը»[65]։ Օբաման եղել է նաև «Choom Gang» խմբի անդամ՝ ընկերական խումբ, որը միասին ժամանակ էր անցկացնում և երբեմն՝ մարիխուանա ծխում[66][67]։
Համայնքային կազմակերպիչ և Հարվարդի իրավաբանական դպրոց
Կոլումբիայի համալսարանն ավարտելուց երկու տարի անց Օբաման, երբ աշխատանքի ընդունվեց որպես «Զարգացող համայնքներ» նախագծի տնօրեն, Նյու Յորքից տեղափոխվեց Չիկագո. վերջինս կրոնական համայնքային կազմակերպություն էր, որն ի սկզբանե ներառում էր ութ կաթոլիկ ծուխ Ռոզլենդից, Վեսթ Փալմանից և Ռիվերդեյլից։ Վերջիններս գտնվում էին Չիկագոյի Հարավային հատվածում։ 1985 թվականի հունիսից մինչև 1988 թվականի մայիս ամիսներին այնտեղ աշխատել է որպես համայնքային կազմակերպիչ[75][77]։ Օգնել է ստեղծել մասնագիտական ուսուցման ծրագիր, քոլեջ ընդունվելու համար նախապատրաստական ծրագիր և վարձակալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն «Altgeld Gardens Homes»-ում[78]։ Օբաման աշխատել է նաև համայնքային կազմակերպմամբ զբաղվող հաստատությունում՝ Գամալիել հիմնադրամում, որպես խորհրդատու և ուսուցիչ[79]։ 1988 թվականի կեսերին առաջին անգամ երեք շաբաթով մեկնեց Եվրոպա, այնուհետև՝ հինգ շաբաթով Քենիա, որտեղ առաջին անգամ հանդիպեց հորական կողմի իր բարեկամներից շատերին[80][81]։
Արտաքին տեսաֆայլեր
Դերիք Բելը սպառնում է հեռանալ Հարվարդից, ապրիլի 24, 1990 թ., 11:34, Բոստոնի հեռուստատեսության թվային արխիվ[82]։ Ուսանող Բարաք Օբաման ներկայացնում է պրոֆեսոր Դերիք Բելին՝ սկսած 6:25 րոպեից։
Չնայած նրան ամբողջական կրթաթոշակ առաջարկեցին Հյուսիսարևմտյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար՝ Օբաման, բնակվելով հարևան Սոմերվիլում, 1988 թվականի աշնանն ընդունվեց Հարվարդի իրավաբանական դպրոց[83]։ Առաջին կուրսի վերջում նա ընտրվեց «Harvard Law Review»-ի խմբագիր[84], երկրորդ կուրսում՝ ամսագրի նախագահ[78][85]։ Ուսումնառության ընթացքում դարձավ նաև սահմանադրական իրավունքի մասնագետ Լոուրենս Թրայբի օգնականը[86]։ Ամառները վերադառնում էր Չիկագո. 1989 թվականին աշխատել է «Sidley Austin» իրավաբանական ընկերությունում, իսկ 1990 թվականին՝ «Hopkins & Sutter»-ում[87]։ Օբամայի՝ որպես «Harvard Law Review»-ի առաջին սևամորթ խմբագիր դառնալը գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը[78][85] և հանգեցրեց ռասայական հարաբերությունների մասին գրքի հրատարակման և առաջխաղացման համար պայմանագրի կնքմանը[88], որը հետագայում վերածվեց անձնական հուշերի։ Ձեռագիրը հրատարակվեց 1995 թվականի կեսերին՝ «Հորս երազանքները» անվամբ[88]։ 1991 թվականին Օբաման գերազանցությամբ ավարտեց Հարվարդի իրավաբանական դպրոցը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան[84][89]։
Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց
1991 թվականին Օբաման ընդունեց Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում երկու տարով հրավիրյալ գիտաշխատողի հաստիքը զբաղեցնելու հրավերը, որպեսզի աշխատի իր առաջին գրքի վրա[88][90]։ Այնուհետև նույն համալսարանում 12 տարի դասավանդեց սահմանադրական իրավունք՝ 1992-1996 թվականներին որպես դասախոս, իսկ 1996-2004 թվականներին՝ որպես ավագ դասախոս[91]։
1992 թվականի ապրիլից հոկտեմբեր ամիսներին Օբաման ղեկավարել է Իլինոյսի «Քվեարկելու նախագիծը», որը ընտրողների գրանցմանն ուղղված արշավ էր. իրականացվում էր 10-ը աշխատակցի և 700 կամավորների օգնությամբ։ Օբաման հասավ նրան, որ նահանգի 400 000 չգրանցված աֆրոամերիկացի քվեարկողներից 150 000-ը գրանցվեց, որի արդյունքում «Crain's Chicago Business» շաբաթաթերթը 1993 թվականին Օբամային ներառեց իր «40 under Forty» ցանկում՝ որպես իր մասնագիտական ոլորտում ազդեցիկ դեմքի[92]։
2006 թվականին մի հարցազրույցի ժամանակ Օբաման ընդգծեց իր մեծ ընտանիքի բազմազանությունը. «Կարծես փոքրիկ ՄԱԿ լինի։ Բարեկամներ ունեմ, որ նման են Բեռնի Մաքին։ Բարեկամներ էլ ունեմ, որ նման են Մարգարետ Թետչերին»[93]։ Օբաման խորթ քույր ունի՝ Մայա Սուտորո Ինը, ում հետ մեծացել է, յոթ խորթ եղբայր էլ ունի քենիացի հոր կողմից, որոնցից վեցը ողջ են[94]։ Օբամայի մայրը մահացել է վաղ տարիքում, իսկ մորական կողմի տատը՝ Մեդլին Դանհեմը[95], մահացել է 2008 թվականի նոյեմբերի 2-ին[96]՝ Օբամայի նախագահ ընտրվելուց երկու օր առաջ։ Օբաման ունի նաև իռլանդական արմատներ. 2011 թվականի մայիսին Մանիգոլում ծանոթացել է իր իռլանդացի զարմիկների հետ[97]։ «Հորս երազանքները» հուշագրության մեջ Բարաք Օբաման մոր ընտանիքի արմատները կապում է բնիկ ամերիկացիների սերունդների հետ։ Բացի այդ, նա հնարավոր է համարում նաև հեռու բարեկամական կապը Ջեֆերսոն Դևիսի հետ, որն Քաղաքացիական պատերազմի ժամանակ Ամերիկայի Համադաշնային Նահանգների նախագահն էր։ Ընդհանուր նախնիներ ունի նաև Ջորջ Ու. Բուշի և Դիք Չեյնիի հետ[98][99][100]։
1980-ական թվականներին Չիկագոյում համայնքային կազմակերպիչ աշխատելու ժամանակ Օբաման ապրել է մարդաբան Շեյլա Միյոսի Ջագերի հետ։ Երկու անգամ ամուսնության առաջարկություն է արել նրան, սակայն աղջիկն ու նրա ծնողները մերժել են[101][102]։ Այս հարաբերությունների մասին հանրությանը հայտնի դարձավ միայն 2017 թվականի մայիսին՝ նախագահի պաշտոնը թողնելուց մի քանի ամիս անց[102]։
1989 թվականի հունիսին Չիկագոյի «Sidley Austin» իրավաբանական ընկերությունում աշխատելիս, Օբաման ծանոթացավ Միշել Ռոբինսոնի հետ[103]։ Ռոբինսոնը երեք ամսով նշանակվել էր որպես իր խորհրդական և սկզբնական շրջանում մերժում էր ժամադրության հրավերները[104]։ Օբաման և Միշելը սկսեցին ժամադրվել ավելի ուշ՝ այդ ամռանը, նշանվեցին 1991 թվականին և ամուսնացան 1992 թվականի հոկտեմբերի 3-ին[105]։ Երեխայի վիժումից հետո Միշելը դիմեց արտամարմնային բեղմնավորման[106]։ Զույգի առաջին դուստրը՝ Մալիա Էննը, ծնվել է 1998 թվականին[107], իսկ երկրորդ դուստրը՝ Նատաշան («Սաշա»)՝ 2001 թվականին[108]։ Օբամայի դուստրերը հաճախել են Չիկագոյի համալսարանի լաբորատոր դպրոցները։ 2009 թվականի հունվարին, երբ նրանք տեղափոխվեցին Վաշինգտոն, աղջիկները սկսեցին հաճախել Սայդուել Ֆրենդս դպրոցը[109]։ Օբամաները պորտուգալական երկու ջրաշուն ունեին. առաջինը՝ արու Բոն էր, որին նվիրել էր սենատոր Թեդ Քենեդին[110], իսկ երկրորդը՝ էգ Սանին, որը ձեռք բերեցին 2013 թվականին[111]։ Բոն 2021 թվականի մայիսի 8-ին անկեց քաղցկեղից[112]։
2005 թվականին Օբամա ընտանիքը, գրքից ստացած շահույթով, Չիկագոյի Հայդ Պարկ թաղամասից տեղափոխվեց Քենվուդ թաղամասում գտնվող 1,6 մլն դոլարանոց առանձնատուն (2022 թվականի դրությամբ համարժեք է 2,4 մլն դոլարի)[119]։ Հարակից հողամասի գնումը և կառուցապատողի՝ արշավը հովանավորող ընկերոջ՝ Թոնի Ռեզքոյի կնոջ կողմից դրա մի մասի վաճառքն Օբամային, գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, քանի որ որոշ ժամանակ անց Ռեզքոյին մեղադրեցին և դատապարտեցին քաղաքական կոռուպցիայի համար։ Վերջինս, սակայն, կապված չէր Օբամայի հետ[120]։
2007 թվականի դեկտեմբերին «Money» ամսագիրը Օբամայի կարողությունը գնահատել է 1,3 մլն դոլար (2022 թվականի դրությամբ համազոր է 1,8 մլն դոլարի)[121]։ 2009 թվականի հարկային հայտարարագրում ընտանեկան եկամուտը նշվել է 5,5 մլն դոլար, որը 2007 թվականին 4,2 մլն էր, իսկ 2005 թվականին՝ 1,6 մլն։ 2009 թվականի եկամուտը հիմնականում գոյացել է նրա գրքերի վաճառքից[122][123]։ 2010 թվականին իր 1,7 միլիոն դոլար եկամտից Օբաման 14%-ը հատկացրել է ոչ հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ 131 000 դոլար՝ Ֆիշեր Հաուս բարեգործական հիմնադրամին, որն օգնում է վիրավոր վետերանների ընտանիքներին բնակություն հաստատել այնտեղ, որտեղ վետերանը բուժում է ստանում[124][125]։ Ըստ Օբամայի 2012 թվականի հայտարարագրի՝ նրա կարողությունը կազմել է 10 մլն դոլար[126]։
Կրոնական հայացքներ
Օբաման բողոքական քրիստոնյա է, ում կրոնական հայացքները ձևավորվել են հասուն տարիքում[127]։ Իր «Հույսի հանդգնությունը» գրքում նա գրել է, որ «չի մեծացել կրոնական միջավայրում»։ Իր մորը, որի ծնողները հավատացյալ չեն եղել, նկարագրել է որպես կրոնից կտրված, բայց «շատ առումներով ամենահոգևոր մարդը, որին ճանաչել է» և «աշխարհիկ հումանիզմի միայնակ վկան»։ Երբ ծնողները ծանոթացել են, հայրը «երդվյալ աթեիստ» է եղել, իսկ խորթ հորը Օբաման նկարագրում է որպես «մի մարդու, որը կրոնը համարել է ոչ այնքան օգտակար բան»։ Օբաման բացատրում է, թե ինչպես է քսան տարեկանում, աշխատելով սևամորթների եկեղեցիների հետ՝ որպես համայնքի կազմակերպիչ, հասկացել «աֆրոամերիկյան կրոնական ավանդույթի ուժը՝ խթանելու սոցիալական փոփոխություններ»[128]։
2008 թվականի հունվարին Օբաման «Christianity Today» ամսագրին ասել է. «Ես քրիստոնյա եմ և ես բարեպաշտ քրիստոնյա եմ։ Ես հավատում եմ քավող մահին և Հիսուս Քրիստոսի հարությանը։ Ես կարծում եմ, որ հավատքն ինձ հնարավորություն է տալիս մաքրվել մեղքերից և հավիտենական կյանք ունենալ»[129]։ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին Օբաման հայտարարություն տարածեց՝ մեկնաբանելով իր կրոնական հայացքները.
Ես քրիստոնյա եմ դարձել իմ ընտրությամբ։ Ընտանիքս չի ինձ դրան դրդել. անկեղծ ասած՝ ծնողներս այն մարդկանցից չէին, որ ամեն շաբաթ եկեղեցի են գնում։ Մայրս ինձ հանդիպած ամենահոգևոր մարդն էր, բայց նա ինձ չի մեծացրել եկեղեցուն մոտ։ Այնպես որ ես հանգել եմ քրիստոնեական հավատքին ավելի հասուն տարիքում և այն պատճառով, որ Հիսուս Քրիստոսի պատվիրաններն այն տեսակի կյանքի մասին էին, որը ես կցանկանայի վարել՝ լինել իմ եղբայրների և քույրերի պահապանը, վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես նրանք կվերաբերվեին ինձ[130][131]։
2016 թվականին Օբաման ասաց, որ ոգեշնչվում է մի քանի իրերից, որոնք իրեն հիշեցնում են «բոլոր այն մարդկանց, որոնց ես հանդիպել եմ իմ ճանապարհին»՝ հավելելով. «Դրանք միշտ ինձ հետ են։ Ես սնահավատ չեմ և այնպես չէ, որ կարծում եմ՝ դրանք միշտ պետք է ինձ հետ վերցնեմ»։ Այդ իրերն են Ֆրանցիսկոս պապի նվիրած համրիչը, հինդու աստված Հանումանի արձանիկը, Եթովպիայից ղպտիական խաչը, մի վանականի նվիրած Բուդդայի փոքրիկ արձանը և պոկերի մի մետաղական ֆիշկա, որն Այովայից մի մոտոցիկլավարի հաջողության թալիսմանն է եղել[137][138]։
Փաստաբանի կարիերա
Քաղաքացիական իրավունքների գծով փաստաբան
Օբաման աշխատել է «Davis, Miner, Barnhill & Galland» փաստաբանական ընկերությունում, որն ուներ 13 փաստաբան և մասնագիտացած էր քաղաքացիական իրավունքի գծով դատական գործընթացների և քաղաքային թաղամասերի տնտեսական զարգացման վրա։ 1993-1996 թվականներին նա այս ընկերությունում աշխատել է որպես փաստաբան, իսկ 1996-2004 թվականներին՝ որպես իրավախորհրդատու։ 1994 թվականին «Բայքս-Ռոբերսոնն ընդդեմ «Սիթիբանկ» դաշնային խնայողությունների բանկի» գործով փաստաբաններից մեկն էր։ 1994 թվականին ներկայացված կոլեկտիվ հայցով Սելմա Բայքս-Ռոբերսոնը գլխավոր հայցվորն էր. վերջինս պնդում էր, որ «Սիթիբանկ» դաշնային խնայողությունների բանկն այնպիսի գործունեություն է ծավալում, որն արգելված է «Հավասար վարկային հնարավորությունների մասին» օրենքով և «Քաղաքացիական իրավունքների մասին» 1968 թվականի օրենքով։ Գործը լուծվեց արտադատական կարգով։
1994-2002 թվականներին Օբաման ընդգրկված էր Չիկագոյի Վուդս հիմնադրամի տնօրենների խորհրդի մեջ, որը 1985 թվականին դարձավ առաջին հիմնադրամը, որը ֆինանսավորեց Համայնքների զարգացման նախագիծը։ Օբաման ներգրավված էր նաև Ջոյս հիմնադրամում[75]։ 1995-2002 թվականներին «Chicago Annenberg Challenge» ծրագրի տնօրենների խորհրդում էր, իսկ 1995-1999 թվականներին, որպես հիմնադիր, ղեկավարել է նաև տնօրենների խորհուրդը[75]։ 2007 թվականին Օբաման կասեցրեց փաստաբանի իր արտոնագիրը[139][140]։
Բարաք Օբաման 1996 թվականին ընտրվեց Իլինոյսի Սենատի անդամ՝ կարողանալով հաղթել Իլինոյսի 13-րդ շրջանից դեմոկրատ նահանգային սենատոր Էլիս Փալմերին։ 13-րդ շրջանն այդ ժամանակ ներառում էր Չիկագոյի հարավային թաղամասերը, հարավում Հայդ Փարք Քենվուդից մինչև Հարավային ափ ու արևմուտք՝ դեպի Չիկագո Լոուն[141]։ Դառնալով նահանգային օրենսդիր մարմնի անդամ՝ Օբաման կարողացավ ստանալ էթիկայի և առողջապահության օրենսդրության բարելավմանն ուղղված իր օրենսդրական նախագծերին երկու խոշոր կուսակցությունների աջակցությունը[142][143]։ Նա աջակցեց օրենսդրական մի նախաձեռնության, որը ցածր եկամուտ ունեցող աշխատավորների համար մեծացնում էր հարկային արտոնությունները, դաշնային կառավարությունից պահանջում քայլեր ձեռնարկել սոցիալական ապահովման համակարգի բարեփոխումների ուղղությամբ և նպաստում երեխաների խնամքի սուբսիդիաների ավելացմանը[144]։ 2001 թվականին, որպես Վարչական կառավարման միացյալ երկուսակցական հանձնաժողովի համանախագահ, Օբաման աջակցեց հանրապետական նահանգապետ Ջորջ Ռայանի առաջարկած «Վարկ մինչ աշխատավարձ» նախագծին ու հիփոթեքային վարկերի «գիշատիչ վարկավորման» կարգավորումներին, որոնք միտված էին տների բռնագրավման կանխմանը[145][146]։
Օբաման Իլինոյսի Սենատի կազմում վերընտրվեց 1998 թվականին՝ համընդհանուր ընտրություններում պարտության մատնելով հանրապետական Եսե Եհուդային։ Սենատի կազմում նա դարձյալ վերընտրվեց 2002 թվականին[147][148]։ 2000 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների փրայմերիզում Օբաման Իլինոյսի 1-ին ընտրական շրջանում պարտվեց Բոբի Ռաշին, որը պայքարում էր 4 տարով ընտրվելու համար[149]։
2003 թվականի հունվարին Օբաման դարձավ Իլինոյսի Սենատի առողջապահության և սոցիալական ծառայությունների հանձնաժողովի նախագահ, երբ դեմոկրատները, շուրջ մեկ տասնամյակ Սենատում լինելով փոքրամասնություն, դարձյալ մեծամասնություն կազմեցին[150]։ Նա հանդես եկավ որպես նահանգային երկկուսակցական օրենսդիր մարմնի կողմից ռասայական պրոֆիլավորման վերահսկման մասին օրենքի միաձայն ընդունման հովանավոր և նախաձեռնող՝ ոստիկանությանը պարտավորեցնելով արձանագրել ձերբակալված վարորդների ռասայական պատկանելությունը, ինչպես նաև այն օրենքը, որը Իլինոյսը դարձրեց ԱՄՆ առաջին նահանգը, որը պարտավորեցրեց ոստիկանությանը սպանությունների հետաքննության բաժնում տեսանկարահանել հարցաքննությունները[144][151][152][153]։ 2004 թվականին ԱՄՆ Սենատում ընտրվելու իր քարոզարշավի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Օբամային՝ մահապատժի բարեփոխումների իրականացման ուղղությամբ ոստիկանական ստորաբաժանումների հետ ակտիվ ներգրավման համար[154]։ Օբաման 2004 թվականի նոյեմբերին հրաժարական տվեց Իլինոյսի Սենատի անդամի պաշտոնից՝ ԱՄՆ Սենատի կազմում իր ընտրման պատճառով[155]։
2002 թվականի մայիսին Օբաման նախաձեռնեց հասարակական կարծիքի հարցում՝ հասկանալու, թե արդյոք ինքը, որպես թեկնածու, հեռանկարներ ունի 2004 թվականին մասնակցելու ԱՄՆ Սենատի ընտրություններին։ Նա ստեղծեց նախընտրական շտաբ, սկսեց միջոցներ ներգրավել ու 2002 թվականի օգոստոսին սկսեց օգտվել քաղաքական մեդիա խորհրդատու Դևիդ Աքսելրոդի ծառայություններից։ Իր թեկնածության առաջադրման մասին Օբաման պաշտոնապես հայտարարեց 2003 թվականի հունվարին[156]։
Ի սկզբանե Օբաման դեմ էր Ջորջ Բուշի վարչակազմի կողմից 2003 թվականին Իրաք ներխուժման վերաբերյալ որոշմանը[157]։ 2002 թվականի հոկտեմբերի 2-ին` այն օրը, երբ նախագահ Բուշն ու Կոնգրեսն ընդունեցին Իրաքի պատերազմի նախաձեռնման միացյալ բանաձևը[158], Օբաման Չիկագոյում ելույթ ունեցավ Իրաքի պատերազմի դեմ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ու հրապարակայնորեն դեմ արտահայտվեց դրան[159][160]։ 2003 թվականի մարտին նա ելույթ ունեցավ նմանատիպ մեկ այլ ակցիայի ժամանակ ու կոչով դիմեց հանրությանը. «դեռևս շատ ուշ չէ՝ կանգնեցնելու պատերազմը»[161]։
Այդ ժամանակ հանրապետական գործող սենատոր Փիթեր Ֆիցջերալդի ու նրան նախորդած դեմոկրատ սենատոր Քերոլ Մոզլի Բրաունի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը հանգեցրեց նրան, որ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն իրականացրին նահանգային բաց փրայմերիզներ, որոնց մասնակցում էր 15 թեկնածու[162]։ 2004 թվականի մարտին տեղի ունեցած ներկուսակցական փրայմերիզների ժամանակ Օբաման անսպասելիորեն վստահ հաղթանակ տարավ, որը մեկ օրում նրան Դեմոկրատական կուսակցության անդամների շրջանում ծագող աստղ դարձրեց։ Շատերն սկսեցին խոսել նրա նախագահական ապագայի մասին։ Դրանից հետո Օբաման վերաթողարկեց իր՝ «Հորս երազանքները» հուշագրությունը[163]։ 2004 թվականի հուլիսին՝ Դեմոկրատական ազգային համագումարի ժամանակ, Օբաման հանդես եկավ հիմնական ելույթներից մեկով, որը դիտում էր շուրջ 9 միլիոն հեռուստադիտող[164]։ Նրա ելույթը մեծ արձագանք գտավ համագումարի մասնակիցների շրջանում ու էլ ավելի ամրապնդեց Օբամայի դիրքերը Դեմոկրատական կուսակցությունում[165]։
Համապետական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից Օբամայի կանխատեսվող մրցակիցը՝ Ջեք Ռայանը, 2004 թվականի հունիսին հայտարարեց նախընտրական մրցավազքից դուրս գալու մասին[166]։ Վեց շաբաթ անց, Ալան Քիզն ընդունեց Հանրապետական կուսակցության առաջարկը՝ փոխարինելու Ռայանին[167]։ 2004 թվականի նոյեմբերին կայացած համապետական ընտրությունների ժամանակ Օբաման ստացավ ձայների շուրջ 70%-ը, ինչը դարձավ Իլինոյս նահանգի պատմության մեջ ԱՄՆ Սենատում թեկնածուի՝ մրցակցի նկատմամբ հաղթանակի խոշորագույն տարբերությունը[168]։ Օբաման հաղթեց նահանգի 102 շրջաններից 92-ում՝ ներառյալ նաև այնպիսի շրջաններում, որտեղ դեմոկրատ թեկնածուներն ավանդաբար մեծ հաջողություններ չէին ունենում։
Որպես Սենատի անդամ՝ Օբամայի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2005 թվականի հունվարի 3-ին[169]։ Նա դարձավ Կոնգրեսական սևամորթների կոկուսում Սենատից միակ անդամը[170]։ Նրա անունով կոչվում է երկու նախաձեռնություն՝ Լուգար-Օբաման, որը Սպառնալիքի համատեղ նվազեցման ծրագիրն ընդլայնեց նաև սովորական սպառազինությունների վրա[171], ինչպես նաև «Դաշնային ֆինանսավորման հաշվետվողականության և թափանցիկության մասին» օրենքը (2006), որով ստեղծվեց «USAspending.gov» կայքը։ Վերջինս դաշնային ծախսերի որոնման համակարգ է[172]։ 2008 թվականի հունիսի 3-ին սենատոր Օբաման սենատորներ Թիմ Քարփերի, Թոմ Քոբարնի և Ջոն Մաքքեյնի հետ միասին ներկայացրեց վերը նշված օրենքի ընդլայնման նախագիծը՝ «Դաշնային ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման մասին» օրենքը (2008)[173]: Օբաման եղել է նաև «Ամերիկայի անվտանգության և կանոնավոր ներգաղթի մասին» օրենքի համահեղինակ[174]։
2006 թվականի դեկտեմբերին նախագահ Բուշը ստորագրեց և ուժի մեջ մտավ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանն արտակարգ օգնության տրամադրման, անվտանգության և ժողովրդավարության խթանման մասին» օրենքը։ Սա դարձավ դաշնային առաջին օրենքը, որն ընդունվեց Օբամայի նախաձեռնությամբ։ Վերջինս նաև դրա հեղինակն էր[175][176]։ 2007 թվականի հունվարին Օբաման և սենատոր Ռաս Ֆեյնգոլդը կորպորատիվ ռեակտիվ ինքնաթիռի մասին փոփոխությունը ներառեցին «Արդար կառավարման և բաց կառավարության մասին» օրենքի մեջ, որն օրենքի ուժ ստացավ 2007 թվականի սեպտեմբերին[177][178]։
2007 թվականի վերջում Օբաման հանդես եկավ «Զինվորական ծառայության թույլտվության մասին» օրենքում փոփոխությամբ, որը նախատեսում էր լրացուցիչ երաշխիքներ՝ անձնային խանգարումներ ունեցող անձանց զինծառայությունից ազատվելու դեպքում[179]։ Այս փոփոխությունը Սենատի կողմից հաստատվեց 2008 թվականի գարնանը[180]։ Օբաման նախաձեռնեց նաև «Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին» օրենքը, որն ամերիկյան կառավարությանը պարտադրելու էր ամերիկյան պետական կենսաթոշակային ֆոնդերի միջոցները դուրս բերել իրանական նավթի և գազի արդյունաբերությունից։ Չնայած որ վերջինս այդպես էլ չընդունվեց, այդուհանդերձ դրա դրույթները ներառվեցին «Իրանի դեմ պատժամիջոցների, հաշվետվողականության և ներդրումների դուրսբերման մասին» համապարփակ օրենքում, որն ընդունվեց 2010 թվականին[181]։ Օբաման եղել է նաև միջուկային ահաբեկչության ռիսկերի կրճատման մասին օրենսդրության համահեղինակ[182]։ Ի թիվս այլ նախագծերի` Օբաման հեղինակել է նաև Երեխաների առողջության ապահովագրության պետական ծրագրում Սենատի փոփոխությունը, որը նախատեսում էր մեկ տարով աշխատանքի պահպանում այն ընտանիքների անդամների համար, որոնք խնամում են մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորներին[183]։
Մինչև 2006 թվականի դեկտեմբեր ամիսն Օբաման պաշտոններ է զբաղեցրել Սենատի Արտաքին հարաբերությունների, Շրջակա միջավայրի և հանրային աշխատանքի, ինչպես նաև Վետերանների հարցերով հանձնաժողովներում[184]։ 2007 թվականի հունվարին նա հեռացավ Շրջակա միջավայրի և հանրային աշխատանքի հանձնաժողովից ու նոր պաշտոններ ստանձնեց Առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների, ինչպես նաև Ազգային անվտանգության և կառավարության հետ հարաբերությունների հանձնաժողովներում[185]։ Նա նաև եղել է Եվրոպայի հետ հարաբերությունների հարցերով Սենատի ենթահանձնաժողովի նախագահ[186]։ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամի կարգավիճակում Օբաման ճանապարհորդել է Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներում։ Մինչև Պաղեստինյան ազգային վարչության նախագահի պաշտոնն զբաղեցնելը, Մահմուդ Աբբասը հանդիպել է Օբամայի հետ։ Վերջինս ելույթ է ունեցել նաև Նայրոբիի համալսարանում, որտեղ քննադատել է Քենիայի կառավարությունում առկա կոռուպցիոն դրսևորումները[187]։
Բարաք Օբաման 2008 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարական տվեց Սենատի անդամի պաշտոնից՝ իր նախագահական պաշտոնավարման ժամանակաշրջանին անցում կատարելու գործընթացի վրա առավել շատ ժամանակ հատկացնելու համար[188]
։
Մի շարք թեկնածուներ իրենց թեկնածությունն առաջադրեցին Դեմոկրատական կուսակցության նախագահական փրայմերիզների ընտրապայքարին մասնակցելու համար։ Արդյունքում, ներկուսակցական ընտրապայքարում հիմնական մրցակցությունը ծավալվեց Բարաք Օբամայի և սենատոր Հիլարի Քլինթոնի միջև։ Փրայմերիզների ողջ ընթացքում ընտրապայքարը մնում էր բավականին լարված, բայց արդյունքում Օբաման կարողացավ ստանալ դեմոկրատ պատվիրակների անհրաժեշտ ձայների քանակը՝ շնորհիվ երկարաժամկետ լավ պլանավորման, առավել արդյունավետ դրամահավաքի, նախընտրական փրայմերիզների անցկացման նահանգներում իր գերակա դերի ու պատվիրակների բաշխման կանոնների առավել արդյունավետ կիրառման[193]։ 2008 թվականի հունիսի 2-ին Օբաման ստացավ պատվիրակների բավարար ձայները՝ առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն դառնալու համար։ Չնայած սկզբում Քլինթոնը մտադիր չէր դուրս գալ ընտրապայքարից, այդուհանդերձ, հունիսի 7-ին նա ավարտեց իր քարոզարշավն ու իր աջակցությունը հայտնեց Բարաք Օբամային[194]։ 2008 թվականի օգոստոսի 23-ին Օբաման հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում փոխնախագահի իր թեկնածուն կլինի Դելավերից սենատոր Ջո Բայդենը, որի հետ միասին աշխատել էին ԱՄՆ Սենատում[195]։ Բայդենից զատ, Օբաման փոխնախագահի թեկնածուի կարգավիճակում դիտարկում էր նաև Ինդիանայի նախկին նահանգապետ և սենատոր Էվան Բայի և Վիրջինիայի նահանգապետ Թիմ Քեյնի թեկնածությունները[195]։ 2008 թվականին Դեմոկրատական ազգային համագումարի ժամանակ, որն ընթանում էր Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, Հիլարի Քլինթոնը կոչ արեց իր աջակիցներին սատարել Օբամային, իսկ ինքն ու ամուսինը՝ Բիլ Քլինթոնը, համագումարի ժամանակ ևս հրապարակայնորեն աջակցեցին նրան[196][197]։ Օբաման Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածությանը համաձայնելու իր ելույթն ունեցավ Իմփաուեր ֆիլդ էթ Մայլ Հայ մարզադաշտում, որին ներկա էր շուրջ 84 հազար մարդ։ Ելույթն ուղիղ եթերով ողջ աշխարհում դիտել է շուրջ 3 միլիոն մարդ[198][199][200]։ Ե՛վ փրայմերիզների, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ Օբամայի նախընտրական շտաբը գրանցել է ֆոնդհայթայթման մի շարք ռեկորդներ՝ հատկապես փոքր նվիրատվությունների քանակի մասով[201]։ 2008 թվականի հունիսի 19-ին Օբաման դարձավ ԱՄՆ խոշոր երկու կուսակցություններից նախագահի առաջին թեկնածուն, որը հրաժարվեց նախագահական քարոզարշավի պետական ֆինանսավորման մեխանիզմից։ Այս համակարգն ստեղծվել էր դեռևս 1976 թվականին[202]։
2008 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից Բարաք Օբամայի մրցակիցը դարձավ սենատոր Ջոն Մաքքեյնը։ Վերջինիս փոխնախագահի իր թեկնածու էր ընտրել այդ ժամանակ Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինին։ Օբաման և Մաքքեյնը 2008 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նախընտրական երեք բանավեճ ունեցան[203][204]։ Նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում Օբաման ստացավ 365 ընտրական ձայն այն դեպքում, երբ Մաքքեյնը հավաքեց միայն 173-ը[204]։ Ընդհանուր առմամբ, Օբաման ստացավ ընտրողների ձայների 52,9%-ը, իսկ Մաքքեյնը՝ 45,7%-ը[205]։ Նա դարձավ առաջին աֆրոամերիկացին, որն ընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում[206]։ Օբաման իր հաղթական ելույթն ունեցավ ՉիկագոյիՄեծ այգում՝ հարյուր հազարավոր աջակիցների առաջ[207][208]։ Նա ԱՄՆ պատմության մեջ երեք սենատորներից մեկն է, որը Սենատից ուղիղ տեղափոխվել է Սպիտակ տուն։ Մյուս երկուսն էին Ուորեն Հարդինգը և Ջոն Ֆ. Քենեդին[209]։
2011 թվականի ապրիլի 4-ին Օբաման լրացրեց ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք ներկայացրեց ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողով։ «Դա սկսվում է մեզ հետ» վերնագրով տեսանյութում, որը հրապարակվել էր նրա պաշտոնական կայք էջում, Օբաման հայտարարեց նախագահի պաշտոնում իր վերընտրման մտադրության ու քարոզարշավի իրականացման մասին[210][211][212]։ Լինելով ԱՄՆ գործող նախագահը՝ Դեմոկրատական կուսակցության նախագահական փրայմերիզներում Օբաման չհանդիպեց որևէ լուրջ դիմադրության[213] և 2012 թվականի ապրիլի 3-ին նա ապահովեց Դեմոկրատական ազգային համագումարի 2778 պատվիրակների աջակցությունը, ինչն անհրաժեշտ էր Դեմոկրատական կուսակցությունից առաջադրման համար[214]։ Նույն համագումարի ժամանակ, որն ընթանում էր Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթ քաղաքում, Օբաման և Բայդենը նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից պաշտոնապես առաջադրվեցին որպես առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի և փոխնախագահի թեկնածու։ Այդ ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նրանց մրցակիցները դարձան Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին և ՎիսկոնսինիցՆերկայացուցիչների պալատի անդամ Փոլ Ռայանը[215]։
2012 թվականի նոյեմբերի 6-ին Օբաման կարողացավ ստանալ 332 ընտրական ձայն։ Նախագահի պաշտոնում վերընտրվելու համար նրան անհրաժեշտ էր 270-ը[216][217][218]։ Ստանալով ԱՄՆ բնակչության ընդհանուր ձայների 51,1%-ը[219]՝ Օբաման դարձավ Ֆրանկլին Դ. Ռուզվելտից հետո դեմոկրատ առաջին նախագահը, որը կարողացել էր երկու անգամ ստանալ բնակչության ձայների մեծամասնությունը[220][221]։ Վերընտրվելուց հետո Օբաման Չիկագոյի «McCormick Place»-ում իր աջակիցներին ու կամավորներին շնորհակալության խոսք հղեց։ Իր ելույթում նա նշեց. «Այսօր երեկոյան դուք քվեարկեցիք գործողությունների օգտին, այլ ոչ թե քաղաքականության, ինչպես սովորաբար անում եք: Դուք ընտրեցիք մեզ, որպեսզի կենտրոնանանք ձեր, այլ ոչ թե մեր աշխատատեղերի վրա։ Եվ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ես անհամբերությամբ սպասում եմ երկու կուսակցությունների ղեկավարների հետ շփվելուն ու աշխատելուն»[222][223]։
Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ (2009–2017 թվականներ)
Առաջին 100 օր
Բարաք Օբամայի երդմնակալությունը՝ որպես ԱՄՆ 44-րդ նախագահ, տեղի ունեցավ 2009 թվականի հունվարի 20-ին։ Պաշտոնավարման առաջին մի քանի օրերին Օբաման գործադիր հրամաններ և նախագահական հուշագրեր ստորագրեց, որոնք հրահանգում էին ԱՄՆ զինված ուժերին՝ միջոցառումներ մշակել Իրաքից զորքի դուրս բերման համար[224]։ Նա հրամայեց փակել Գուանտանամոյի բանտ-ճամբարը[225], սակայն Կոնգրեսը խոչընդոտեց փակմանը` հրաժարվելով տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցները[226][227] և թույլ չտալով Գուանտանամոյից տեղափոխել որևէ կալանավորի[228]։ Օբաման քայլեր ձեռնարկեց նվազեցնելու նախագահական փաստաթղթերի գաղտնիության մակարդակը[229]։ Նա նաև չեղյալ հայտարարեց նախագահ Ջորջ Ու. Բուշի՝ Ռոնալդ Ռեյգանի «Մեխիկոյի քաղաքականություն» անունը կրող քաղաքականության վերականգնման վերաբերյալ որոշումը, որն արգելում էր դաշնային օգնություն տրամադրել ընտանիքի պլանավորման միջազգային կազմակերպություններին, որոնք իրականացնում կամ խորհրդատվություն էին տրամադրում աբորտների վերաբերյալ[230]։
Ներքին քաղաքականություն
Օբամայի ստորագրած առաջին օրինագիծը «Լիլի Լեդբեթերի` արդար վարձատրության մասին» օրենքն էր, որի առաջնային նպատակն էր անդրադառնալ հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրությանն առնչվող խնդիրներին՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով գենդերային հիմքով վարձատրության անհավասարությանը։ Օրենքով երկարացվեց այն ժամանակահատվածը, որի ընթացքում անհատները կարող էին դատական հայցեր ներկայացնել՝ կապված հավասար վարձատրության հետ[231]։ Հինգ օր անց Օբաման ստորագրեց Երեխաների առողջության ապահովագրության պետական ծրագրի վերանայված տարբերակը, որը հնարավորություն էր տալիս ընդլայնել ծրագրի ծածկույթը և առողջապահական ապահովագրություն տրամադրել լրացուցիչ չորս միլիոն երեխաների[232]։ 2009 թվականի մարտին Օբաման չեղարկեց Բուշի պաշտոնավարման ժամանակ որդեգրած այն քաղաքականությունը, որը սահմանափակում էր սաղմնային ցողունային բջիջների հետազոտությունների ֆինանսավորումը և խոստացավ «խիստ ուղեցույցներ» մշակել այդ հետազոտությունների գծով[233]։
Իր նախագահության առաջին երկու տարիներին Օբաման Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում երկու կանանց առաջադրեց։ 2009 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնաթող դատավորԴևիդ Սաութերի պաշտոնում առաջադրեց Սոնյա Սոտոմայորի թեկնածությունը։ Վերջինիս թեկնածությունը հաստատվեց 2009 թվականի օգոստոսի 6-ին[234]։ Նա դարձավ Գերագույն դատարանի իսպանական ծագմամբ առաջին դատավորը[235]։ 2010 թվականի մայիսի 10-ին Օբաման պաշտոնաթող դատավոր Ջոն Փոլ Սթիվենսի պաշտոնում առաջադրեց Ելենա Քագանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը հաստատվեց 2010 թվականի օգոստոսի 5-ին. Ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ դատարանում միաժամանակ պաշտոնավարող կանանց թիվը հասավ երեքի[236]։
2009 թվականի մարտի 11-ին Օբաման ստեղծեց Սպիտակ տան կանանց և աղջիկների խորհուրդը, որը Միջկառավարական գործերով զբաղվող գրասենյակի մի մասն էր։ Խորհուրդն ստեղծվեց 13506 գործադիր հրամանով և ուներ լայն լիազորություններ՝ Օբամային խորհրդատվություն տրամադրել ամերիկուհիների բարեկեցությանը վերաբերող հարցերում։ Խորհուրդը նախագահում էր Օբամայի ավագ խորհրդականՎալերի Ջարեթը։ 2014 թվականի հունվարի 22-ի կառավարական հուշագրով Օբաման Սպիտակ տանը աշխատանքային խումբ ստեղծեց, որն զբաղվելու էր ուսանողներին սեռական ոտնձգություններից պաշտպանելու հարցերով։ Խումբը լայն իրավասություններ ուներ. նրան խորհրդատվություն էր տրամադրելու ամերիկյան քոլեջներում և համալսարաններում սեռական ոտնձգությունների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Աշխատանքային խմբի համանախագահներն էին փոխնախագահ Ջո Բայդենը և Ջարեթը։ Աշխատանքային խումբն ստեղծվել էր Սպիտակ տան կանանց և աղջիկների հարցերով խորհրդի, ԱՄՆ փոխնախագահի գրասենյակի և ավելի վաղ Ջո Բայդենի կողմից 1994 թվականին «Կանանց նկատմամբ բռնության մասին» օրենքի մշակման հետ կապված աշխատանքների հիման վրա։
2009 թվականի հուլիսին Բարաք Օբաման սկսեց ներգաղթի օրենքը խստորեն պահպանելուն միտված Առաջնահերթ ապահովման ծրագիրը (PEP), որը նախաձեռնել էր Ջորջ Ու. Բուշը։ Բացի այդ, նա ներկայացրեց «Անվտանգ համայնքներ» ծրագիրը, որը կենտրոնացած էր մատնահետքերի և ներգաղթի կարգավիճակի վերաբերյալ տվյալների փոխանակման վրա[237]։
2010 թվականի ապրիլին տիեզերական քաղաքականության վերաբերյալ իր ելույթում Օբաման հայտարարեց ՆԱՍԱ-ի՝ ԱՄՆ տիեզերական գործակալության աշխատանքում պլանավորված փոփոխությունների մասին։ Օբաման որոշեց չեղարկել մարդուն Լուսին ուղարկելու հետ կապված ծրագրերը՝ ներառյալ դրա իրականացման հետ կապված այլ ծրագրերը՝ հատուկ հրթիռները (Արես-1 և Արես-5), ինչպես նաև «Համաստեղություն» ծրագիրը։ Փոխարենը նա որոշեց միջոցներ հատկացնել երկրագիտության վերաբերյալ գիտական նախագծերին, նոր տեսակի հրթիռների ստեղծմանը և հետազոտական այլ աշխատանքներին, որոնք ուղղված են դեպի Մարս մարդու թռիչքին։ Օբաման նաև շարունակեց աջակցել Միջազգային տիեզերակայան կատարվող թռիչքները[238]։
2013 թվականի հունվարի 16-ին՝ Սենդի Հուք տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից մեկ ամիս անց, Օբաման ստորագրեց 23 գործադիր հրաման և նախանշեց լայնածավալ մի շարք առաջարկներ՝ կապված հրազենի վերահսկման հետ[239]։ Նա կոչ արեց Կոնգրեսին վերականգնել ռազմական նպատակներով օգտագործվող հարձակողական զենքի չեղարկված արգելքը (վերջին մի քանի զանգվածային հրաձգությունների ժամանակ հենց այդպիսի զենքեր էին օգտագործվել), սահմանափակել զինամթերքի պահունակների պարունակությունը մինչև 10 փամփուշտ, մանրակրկիտ ստուգել զենք գնող ցանկացած մարդու, արգելել զրահաբաճկոններ ծակող փամփուշտների պահպանումն ու վաճառքը, ավելի խիստ պատիժներ սահմանել զենքի վաճառքով զբաղվողների՝ հատկապես չարտոնագրված դիլերների համար, որոնք զենք են գնում հանցագործների համար, ինչպես նաև հաստատել Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի դաշնային բյուրոյի ղեկավարի նշանակումը, որը չէր հաստատվել 2006 թվականից ի վեր[240]։ 2016 թվականի հունվարի 5-ին Օբաման հայտարարեց նոր գործադիր միջոցառումների մասին, որի շրջանակներում պետք է մանրակրկիտ ստուգվեին զենք վաճառողների ավելի լայն շրջանակներ[241]։ 2016 թվականին Նյու Յորք Թայմսի մի հոդվածում Օբաման համեմատեց «առողջ բանականության վրա հիմնված զենքի բարեփոխումների» պայքարը կանանց ընտրական իրավունքի և ամերիկյան պատմության մեջ քաղաքացիական իրավունքների համար պայքարող այլ շարժումների հետ։
Նախագահական տարիների իր ելույթներում Օբաման իր նախորդներից ավելի բացահայտ հիշատակումներ չի արել ռասայական հարցերի վերաբերյալ[247][248], բայց ըստ մի ուսումնասիրության՝ նա ավելի վճռական քաղաքական քայլեր է ձեռնարկել աֆրոամերիկացիների անունից, քան Նիքսոնի ժամանակներից ի վեր ցանկացած նախագահ[249]։
Օբամայի նախագահության ընթացքում տեղի ունեցած մի քանի միջադեպեր առաջացրին ինչպես աֆրոամերիկյան համայնքի, այնպես էլ իրավապահ մարմինների դժգոհությունը։ Օբաման փորձեց վստահություն ստեղծել իրավապահ մարմինների և քաղաքացիական իրավունքների ակտիվիստների միջև, սակայն այդ ջանքերը տարբեր արդյունավետություն ունեցան։ Այն միջադեպերից հետո, երբ ոստիկանության գործողությունները հանգեցրին աֆրոամերիկացի տղամարդկանց մահվան, իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ քննադատեցին Օբամային՝ ռասայական կողմնակալությունը դատապարտելու համար, մինչդեռ ռասայական արդարության համար պայքարող որոշ ակտիվիստներ քննադատեցին Օբամայի՝ ոստիկանության հանդեպ կարեկցանքի արտահայտությունները[257]։ 2016 թվականի մարտին Գելափի հարցման ժամանակ ամերիկացիների գրեթե մեկ երրորդն ասաց, որ իրենք «մեծապես անհանգստացած են» ռասայական խնդիրներով, ինչպես նաև միջռասայական հարաբերություններով, ինչն ավելի բարձր էր, քան 2001 թվականից ի վեր Գելափի ցանկացած նախորդ հարցման ցուցանիշ[258]։
1996 թվականին լինելով Իլինոյս նահանգից Սենատի թեկնածու՝ Օբաման հայտարարեց, որ կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը[264]։ 2004 թվականին Սենատում իր առաջադրման ժամանակ նա ասաց, որ աջակցում է միասեռ զուգընկերների քաղաքացիական ամուսնություններին, սակայն դեմ է նույնասեռ ամուսնություններին[265]։ 2008 թվականին նա վերահաստատեց այս դիրքորոշումը՝ հայտարարելով. «Ես կարծում եմ, որ ամուսնությունը պետք է կնքվի տղամարդու և կնոջ միջև։ Ես կողմ չեմ միասեռականների ամուսնությանը»[266]։ 2012 թվականի մայիսի 9-ին` նախագահի պաշտոնում վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկից անմիջապես հետո, Օբաման ասաց, որ իր տեսակետը փոխվել է, և նա հրապարակայնորեն հաստատեց իր աջակցությունը միասեռ ամուսնությունների օրինականացմանը՝ դառնալով ԱՄՆ առաջին գործող նախագահը, որն արեց դա[267][268]։ Օբաման դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը 2013 թվականի հունվարի 21-ին իր երկրորդ երդմնակալության ելույթի ժամանակ[223] կոչ արեց միասեռականների համար լիակատար հավասարություն ապահովել, և առաջինն էր, որ երդմնակալության ուղերձում հիշատակեց գեյերի իրավունքները կամ «գեյ» բառը[269][270]։ 2013 թվականին Օբամայի վարչակազմը իրավական փաստաթղթեր ներկայացրեց Գերագույն դատարան, որոնք հորդորում էին Հոլինգսուորթն ընդդեմ Փերիի (միասեռ ամուսնությունների վերաբերյալ)[271] և Միացյալ Նահանգներն ընդդեմ Վինձորի (Ամուսնությունը պաշտպանելու մասին օրենքի վերաբերյալ) գործերում վճիռը կայացնել հօգուտ միասեռական զույգերի[272]։
2009 թվականի մարտին Օբաման միջամտեց ավտոմոբիլային արդյունաբերության ճգնաժամին[276]՝ երկարաձգելով «Ջեներալ Մոթորս»-ի և «Քրայսլեր»-ի վարկերը՝ վերակազմավորման շրջանում իրենց գործունեությունը շարունակելու համար։ Հետագա ամիսների ընթացքում Սպիտակ տունը սահմանեց երկու ընկերությունների սնանկացման պայմանները՝ ներառյալ «Քրայսլեր»-ի վաճառքն իտալական «Fiat» ավտոարտադրողին[277] և «Ջեներալ Մոթորս»-ի վերակազմավորումը, որով ԱՄՆ կառավարությանը ժամանակավոր տրամադրվեց ընկերության բաժնետոմսերի 60%-ը[278]։ 2009 թվականի հունիսին, դժգոհ լինելով տնտեսության խթանման տեմպերից, Օբաման իր վարչակազմին կոչ արեց արագացնել ներդրումները[279]։ Նա ստորագրեց մի օրենք, որը խոսակցական լեզվով հայտնի է «Կանխիկ գումար հին ավտոմեքենաների համար» անվամբ։ Դրա նպատակն էր մարդկանց խրախուսել փոխարինել իրենց հին ավտոմեքենաներն ավելի նոր և ավելի շատ վառելիք խնայող ավտոմեքենաներով։ Այս նախաձեռնությունը ժամանակավորապես խթանեց տնտեսությունը[280][281][282]։
Բուշի և Օբամայի նախագահության ժամանակ երկու վարչակազմերն էլ հավանություն են տվել ֆինանսական միջոցների օգտագործմանը և վարկերի երաշխավորմանը։ Այս ֆինանսական գործողություններն իրականացվել են առանցքային կառույցների աջակցությամբ և ներգրավմամբ, ինչպիսիք են Դաշնային պահուստների համակարգը և Ֆինանսների նախարարությունը։ Երաշխիքները կազմում էին մոտ 11,5 տրիլիոն դոլար, սակայն 2009 թվականի նոյեմբերի վերջին ծախսվել էր ընդամենը 3 տրիլիոնը[283]։ 2011 թվականի օգոստոսի 2-ին Կոնգրեսում երկար բանավեճից հետո, թե արդյոք պետք է բարձրացնել երկրի պարտքի սահմանաչափը, Օբաման ստորագրեց Բյուջեի վերահսկման երկկուսակցական օրենքը։ Վերջինս հայեցողական ծախսերի վրա սահմանափակումներ դրեց մինչև 2021 թվականը, սահմանեց պարտքի սահմանաչափը մեծացնելու ընթացակարգ, ստեղծեց Դեֆիցիտի կրճատման Կոնգրեսի միացյալ հանձնաժողով՝ հետագայում դեֆիցիտը կրճատելու նպատակով (10 տարվա ընթացքում պետք է առնվազն 1,5 տրիլիոն դոլարի բյուջետային խնայողություն կատարվեր) և սահմանեց ավտոմատ ընթացակարգեր՝ ծախսերը մինչև 1,2 տրիլիոն դոլարով կրճատելու համար, եթե նոր ստեղծված Միացյալ հանձնաժողովի կողմից մշակված օրենքը նման խնայողությունների չհանգեցնի[284]։ Ընդունելով օրենքը՝ Կոնգրեսը կարողացավ կանխել ԱՄՆ կառավարության՝ պարտքի մասով պարտավորությունների չկատարումը[285]։
2009 թվականին աճեց գործազրկության մակարդակը՝ իր գագաթնակետին հասնելով հոկտեմբերին՝ 10%, որը պահպանվեց մինչև տարվա վերջ։ 2010 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նվազեց մինչև 9,7%, երկրորդ եռամսյակում դարձավ 9,6%, որը պահպանվեց մինչև տարվա վերջ[286]։ 2010 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղվածությունն աճեց 0,8%-ով, որը սակայն ավելի ցածր էր՝ նախորդ տարիների հետ համեմատած միջին ցուցանիշից[287]։ 2012 թվականի նոյեմբերին գործազրկության մակարդակը նվազեց մինչև 7,7%[288], իսկ դեկտեմբերին դարձավ 6,7%[289]։ 2014 թվականի ընթացքում գործազրկության մակարդակը շարունակեց նվազել՝ առաջին եռամսյակում հասնելով մինչև 6,3%-ի[290]։ 2009 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն սկսեց կրկին աճել` ավելանալով 1,6%-ով, որին հաջորդեց 5% աճ չորրորդ եռամսյակում[291]։ Աճը շարունակվեց նաև 2010 թվականին՝ առաջին եռամսյակում գրանցելով 3,7% աճ, իսկ մինչև տարվա վերջ նկատվեց ավելի քիչ աճ[291]։ 2010 թվականի հուլիսին Դաշնային պահուստային համակարգը հայտարարեց, որ տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, սակայն դրա տեմպերը դանդաղել են, իսկ նախագահ Բեն Բերնանկեն հայտարարեց, որ տնտեսական հեռանկարները «տարօրինակորեն անորոշ են»[292]։ Ընդհանուր առմամբ, 2010 թվականին տնտեսական աճի տեմպը կազմեց 2,9%[293]։
Օբամայի նախագահության տարիներին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը և զբաղվածության ամսական փոփոխությունները[294][295]։
Օբամայի նախագահության օրոք աշխատատեղերի աճը մյուս նախագահների համեմատությամբ։ Տոկոսային փոփոխությունը ներառում է նրա երդմնակալությունից հետո մինչև նախագահության ժամկետի ավարտը։
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը (CBO) և բազում տնտեսագետներ վստահում էին Օբամայի՝ տնտեսական աճի խթանման ծրագրին[296][297]։ Բյուջետային գրասենյակը հրապարակեց մի զեկույց, որում ասվում էր, որ խթանման օրինագծի շնորհիվ 1–2,1 միլիոն մարդ աշխատանք է գտել[297][298][299], սակայն միաժամանակ նշվում էր, որ «անհնար է որոշել, թե ներկայացված աշխատատեղերից քանիսը կլինեին, եթե չլիներ խթանման ծրագիրը»[296]։ Չնայած 2010 թվականի ապրիլին Բիզնեսի տնտեսագիտության ազգային ասոցիացիայի անդամների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց երկու տարվա ընթացքում առաջին անգամ աշխատատեղերի ստեղծման աճ (նույն հունվարյան հետազոտության համեմատ), 68 հարցվածների 73%-ը կարծում էր, որ խթանման օրինագիծը ոչ մի ազդեցություն չի ունեցել զբաղվածության վրա[300]։ Նախագահ Օբամայի օրոք ԱՄՆ տնտեսությունն աճում էր ավելի արագ, քան ՆԱՏՕ-ի մյուս անդամներինը ու ավելի մեծ չափերով, քան երբևէ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր[301]։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը ԱՄՆ-ի տնտեսության շատ ավելի արագ աճը վերագրում էր ԱՄՆ-ի տնտեսական խթանման ծրագրին և Եվրամիության խիստ խնայողության միջոցառումներին[302]։
2010 թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվեց Մեքսիկական ծոցի«Macondo Prospect»-ում գտնվող մերձափնյա հորատման սարքավորումը, որը նավթի լուրջ արտահոսք առաջացրեց։ Օբաման այցելեց Ծոց, հայտարարեց դաշնային հետաքննության մասին և ներքին գործերի նախարարՔեն Սալազարի իրականացրած ստուգումներից և Կոնգրեսում զուգահեռաբար ընթացող լսումներից հետո երկկուսակցական հանձնաժողով ձևավորեց՝ անվտանգության նոր չափանիշներ սահմանելու համար։ Այնուհետև նա խորջրյա հորատման նոր թույլտվությունների և վարձակալության վեցամսյա մորատորիում հայտարարեց՝ սպասելով կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրությանը[307]։ Քանի որ «British Petroleum»-ի՝ նավթի արտահոսքը զսպելու և կասեցնելու բազմաթիվ ջանքերը ձախողվեցին, ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ և հանրությունը տարակուսանք հայտնեցին միջադեպի առնչությամբ ու հայտարարեցին, որ ցանկանում են՝ Օբաման և դաշնային կառավարությունն ավելի շատ ներգրավված լինեն այդ գործում[308]։ Նավթի արտահոսքից առաջ՝ 2010 թվականի մարտի 31-ին, Օբաման դադարեցրել էր Միացյալ Նահանգների Արևելյան ափի մեծ մասի և հյուսիսային Ալյասկայի ափերի երկայնքով նավթի և գազի հորատման արգելքը՝ փորձելով աջակցություն ստանալ էներգետիկայի ու կլիմայի օրինագծի համար և նվազեցնել նավթի ու գազի ներմուծումն արտասահմանից[309]։
2013 թվականի հուլիսին Օբաման վերապահումներով հայտնեց, որ «կմերժեր Քիսթոուն XL խողովակաշարի կառուցումը, եթե այն մեծացներ ածխածնի աղտոտվածությունը [կամ] ջերմոցային արտանետումները»[310][311]։ 2015 թվականի փետրվարի 24-ին Օբաման վետո դրեց խողովակաշարի կառուցման օրինագծի վրա[312]։ Դա իր նախագահության օրոք կատարած երրորդ վետոն էր, ինչպես նաև նրա առաջին մեծ վետոն[313]։
Օբաման իր պաշտոնավարման ընթացքում ընդգծում էր դաշնային հողերի պահպանման կարևորությունը։ Նա իր իշխանությունն օգտագործել է «Հնությունների մասին» օրենքի համաձայն՝ իր նախագահության ընթացքում 25 նոր ազգային հուշարձան կառուցելու և չորս այլ հուշարձաններ ընդլայնելու համար՝ պահպանելով ընդհանուր առմամբ 553 000 000 ակր (224 000 000 հա) դաշնային հողեր և ջրեր՝ ավելի շատ, քան ԱՄՆ ցանկացած այլ նախագահ[317][318][319]։
Բարեփոխումներ առողջապահության ոլորտում
Օբաման Կոնգրեսին կոչ արեց ընդունել ԱՄՆ առողջապահական ոլորտի բարեփոխմանը միտված օրենսդրական նախագիծը, որը նրա նախընտրական արշավի հիմնական խոստումն էր և օրենսդրական ոլորտում գլխավոր նպատակը[320]։ Նա առաջարկեց ընդլայնել առողջապահական ապահովագրության ծածկույթը՝ դրա հնարավորություն տրամադրելով նաև չապահովագրվածներին, սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից վճարի չափի ավելացումը և թույլ տալ մարդկանց պահպանել իրենց ապահովագրությունը, երբ նրանք թողնում կամ փոխում են իրենց աշխատանքը։ Օբաման առաջարկում էր տասը տարվա ընթացքում 900 միլիարդ դոլար հատկացնել և պետական ապահովագրության ծրագիր մշակել (հայտնի է նաև «Հանրային տարբերակ» անվամբ), որը կմրցեր կորպորատիվ ապահովագրության ոլորտի հետ՝ ապահովագրության վճարներն իջեցնելու և առողջապահության որակը բարելավելու համար։ Սրանով նաև անօրինական կհամարվեր ապահովագրական ընկերությունների կողմից մարդկանց չսպասարկելը, երբ նրանց մոտ լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս կամ երբ այդ ընկերությունները հրաժարվում են ապահովագրություն տրամադրել արդեն առողջական խնդիրներ ունեցող անձանց։ Բացի այդ, սա յուրաքանչյուր ամերիկացուն կպարտավորեցներ առողջապահական ապահովագրություն ունենալ։ Ծրագիրը նաև միջոցառումներ էր ներառում՝ վերահսկելու և նվազեցնելու ընդհանուր բժշկական ծախսերը։ Բացի այդ, այն հարկեր էր սահմանում ապահովագրական ընկերությունների համար, որոնք թանկարժեք ապահովագրական ծրագրեր էին առաջարկում[321][322]։
2009 թվականի հուլիսի 14-ին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդները ներկայացրին 1017 էջանոց ծրագիր՝ ԱՄՆ առողջապահական համակարգը բարեփոխելու համար, որն Օբաման ցանկանում էր, որ Կոնգրեսը հաստատեր մինչև 2009 թվականի վերջը[320]։ 2009 թվականին Կոնգրեսի ամառային արձակուրդի ժամանակ տեղի ունեցած հանրային քննարկումներից հետո Օբաման ելույթ ունեցավ Կոնգրեսի՝ սեպտեմբերի 9-ի համատեղ նիստում, որտեղ նա անդրադարձավ առաջարկությունների վերաբերյալ մտահոգություններին[324]։ 2009 թվականի մարտին Օբաման հանեց սաղմնային ցողունային բջիջների հետազոտությունների համար դաշնային միջոցների օգտագործման արգելքը[325]։
2009 թվականի նոյեմբերի 7-ին Ներկայացուցիչների պալատն ընդունվեց առողջապահական ոլորտը բարելավող օրենսդրական նախագիծը, որը ներառում էր Հանրային տարբերակը[326][327]։ 2009 թվականի դեկտեմբերի 24-ին Սենատն ընդունեց իր սեփական օրինագիծը՝ առանց Հանրային տարբերակի, կուսակցական քվեարկությամբ՝ ձայների 60–39 հարաբերակցությամբ[328]։ Սենատի կողմից դեկտեմբերին ընդունված «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական ծառայությունների մասին» օրենքը (խոսակցական լեզվով՝ «Օբամաքեյր») 2010 թվականի մարտի 21-ին ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից՝ ձայների 219 կողմ և 212 դեմ հարաբերակցությամբ։ Օբաման օրենքն ստորագրեց 2010 թվականի մարտի 23-ին[329]։
Օրենքը ներառում էր առողջությանն առնչվող դրույթներ, որոնց մեծ մասն ուժի մեջ մտավ 2014 թվականին[330]. դրանց թվում էր «Մեդիքեյր»-ի ընդլայնումը։ Ծրագրում պետք է ներառվեն նաև այն մարդիկ, որոնց եկամուտը կազմում էր աղքատության դաշնային մակարդակի (FPL) մինչև 133%-ը, ապահովագրավճարների սուբսիդավորումն այն անձանց համար, որոնց եկամուտը կազմում էր աղքատության դաշնային մակարդակի 400%-ը (2010 թվականին՝ 88,000 ԱՄՆ դոլար չորս հոգանոց ընտանիքի համար), որպեսզի նրանց տարեկան առավելագույն ապահովագրավճարը կազմի եկամտի 2-9,5%-ը[331], բիզնեսով զբաղվող ընկերություններին խթանելը, որպեսզի նրանք առողջապահական ապահովագրություն տրամադրեն իրենց աշխատակիցներին, ապահովագրական ընկերություններին արգելելը, որ չհրաժարվեն ապահովագրություն տրամադրել արդեն առողջական խնդիրներ ունեցող անձանց, առողջապահական ապահովագրության շուկաների ստեղծումը (առցանց շուկաներ, որոնք ստեղծվեցին Կառավարության կողմից (կամ դաշնային կամ նահանգային մակարդակով)՝ առողջության ապահովագրության գնումը հեշտացնելու համար։ Անհատները կամ ընտանիքները կարող էին ընտրություն կատարել՝ համեմատելով առաջարկվող տարբեր ծրագրերը։), ապահովագրական ընկերությունների կողմից վճարի չափի ավելացումն արգելելը և բժշկական հետազոտական նախաձեռնությունների առաջխաղացումն ու ֆինանսավորումը։ Ըստ Սպիտակ տան և Կոնգրեսի բյուջետային գրասենյակի (CBO) տվյալների՝ ֆիզիկական անձանց` իրենց առողջապահական ապահովագրության համար վճարումները համաչափ էին լինելու իրենց եկամտին. տոկոսը տատանվելու էր՝ կախված նրանց եկամտից՝ աղքատության դաշնային մակարդակի հետ համեմատ[332]։
Օրենքով նախանշված հատկացումների գումարները պետք է գոյանային հարկերից, տարատեսակ վճարներից և խնայողություններից, ինչպիսիք էին՝ «Մեդիքեյր»-ի նոր հարկերը՝ բարձր եկամուտ ունեցողների համար, սոլյարիների հարկերը, «Medicare Advantage» ծրագրի կրճատումները՝ հօգուտ ավանդական «Մեդիքեյր»-ի և բժշկական սարքերի ու դեղագործական ընկերությունների վճարները[334]։ Գործում էր նաև հարկային տույժ բոլոր նրանց համար, որոնք չունեին առողջապահական ապահովագրություն. բացառություն էին նրանք, ովքեր ազատված էին հարկերից՝ ցածր եկամտի կամ այլ պատճառներով[335]։ 2010 թվականի մարտին Կոնգրեսի բյուջետային գրասենյակը հաշվարկեց, որ երկու օրենքների վերջնարդյունքում առաջին տասնամյակի ընթացքում դաշնային դեֆիցիտը կրճատվելու է 143 միլիարդ դոլարով[336]։
Օրենքը բախվեց իրավական ի քանիխ նդիրների հետ, որոնք հիմնականում կապված էին այն փաստարկի հետ, որ ամերիկացիներին ներկայացված պահանջը՝ ձեռք բերելու առողջապահական ապահովագրություն, հակասահմանադրական է։ 2012 թվականի հունիսի 28-ին Գերագույն դատարանը ձայների 5-4 հարաբերակցությամբ վճռեց Ա«նկախ բիզնեսի ազգային ֆեդերացիան ընդդեմ Սեբելիուսի»գործը, ըստ որի՝ այդ պահանջն ԱՄՆ Կոնգրեսի հարկային իրավասությունների շրջանակներում ճանաչվեց սահմանադրական[337]։ «Բարվելն ընդդեմ Հոբբի Լոբբի» գործում դատարանը վճռեց, որ «փակ» շահույթ հետապնդող կորպորացիաները կարող են խուսափել «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական ծառայությունների մասին» օրենքի կանոնակարգերին ենթարկվելուց, որոնք առողջապահական ապահովագրություն են պահանջում որոշակի հակաբեղմնավորիչների համար։ Վճիռը հիմնված էր Կ«րոնական ազատությունը վերականգնելու մասին »օրենքի վրա, որը թույլ է տալիս այս տեսակ ընկերություններին կրոնական հիմքով բացառություն պահանջել։ Սա նշանակում էր, որ նրանք պարտավոր չէին ապահովագրություն տրամադրել որոշակի հակաբեղմնավորիչների համար, եթե դրանք հակասում էին տվյալ անձի կրոնական համոզմունքներին։ 2015 թվականի հունիսին «Քինգն ընդդեմ Բարվելի» գործով Գերագույն դատարանը ձայների 6–3 հարաբերակցությամբ որոշեց, որ առողջապահական ապահովագրություն ձեռք բերելու համար տրվող սուբսիդիաներից օգտվող անհատները և ընտանիքները կարող են այդ ապահովագրական ծրագրերը գնել ինչպես դաշնային բորսայում, այնպես էլ պնահանգայինբորսաներում։ Այս վճռով հստակեցվեց այն հարցը, որ մարդիկ տրամադրված սուբսիդիաներով ազատ են գնել տվյալ նահանգի առաջարկած ապահովագրական ծրագրերից զատ այլ ծրագրեր՝ հակառակ կանոնադրության ձևակերպմանը[338]։
2009 թվականի փետրվար ու մարտ ամիսներին փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առանձին ուղևորություններ իրականացրին՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հետ ԱՄՆ արտաքին քաղաքականության «նոր դարաշրջանի» մասին ազդարարելու համար։ Իրենց հանդիպումների ժամանակ նրանք կիրառում էին «դադար» և «վերագործարկում» եզրույթները՝ ամերիկյան քաղաքականության մեջ նոր վարչակազմի խոշոր փոփոխությունների մասին ազդակներ փոխանցելու համար[339]։ Օբաման փորձեց խորը կապեր ստեղծել արաբական երկրների առաջնորդների հետ՝ իր առաջին հարցազրույցը տալով արաբական «Al Arabiya» արբանյակային հեռուստատեսությանը[340]։ Մարտի 19-ին Օբաման շարունակեց մուսուլմանական աշխարհի հետ կապերը խորացնելու իր քաղաքականությունը՝ ամանորյա տեսաուղերձ հղելով Իրանի ժողովրդին ու կառավարությանը[341][342]։ 2009 թվականի հունիսի 4-ին Օբաման Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեիհամալսարանում հանդես եկավ ելույթով, որը հայտնի է «Նոր սկիզբ» անվամբ։ Իր խոսքում ԱՄՆ նորընտիր նախագահն անդրադառնում էր իսլամական աշխարհի և Միացյալ Նահանգների միջև առկա հարաբերություններին ու իր աջակցությունը հայտնում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը[343]։ 2009 թվականի հունիսի 26-ին Օբաման դատապարտեց Իրանի կառավարության գործողությունները՝ նույն տարվա նախագահական ընտրությոններից հետո ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների պատճառով[344]։
2011 թվականին Օբաման կարգադրեց անօդաչուների հարձակում իրականացնել Եմենում, ինչի հետևանքով սպանվեց Անվար ալ-Ավլաքին։ Վերջինս ամերիկացի իմամ էր, որը կասկածվում էր Ալ-Կաիդայի կազմակերպիչներից մեկը լինելու մեջ։ Ալ-Ավլաքին դարձավ ԱՄՆ առաջին քաղաքացին, որը թիրախավորվել և սպանվել էր ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց ծառայողական մի գրություն, որտեղ ալ-Ավլաքիի մահը հիմնավորվում էր որպես պատերազմ վարելու օրինական գործողություն[345], մինչդեռ քաղաքացիական ազատությունների պաշտպանները դա համարեցին որպես ալ-Ավլաքիի իրավական երաշխիքների մասին ամերիկյան սահմանադրական իրավունքի խախտում։ Այս գործողությունը դարձավ լուրջ հակասությունների պատճառ[346]։ Ալ-Ավլաքիի դեռահաս որդին ու երիտասարդ դուստրը, որոնք ևս ամերիկյան քաղաքացիներ էին, ավելի ուշ սպանվեցին Միացյալ Նահանգների կողմից իրականացված առանձին ռազմական գործողությունների ժամանակ՝ չնայած որ նրանք չէին հանդիսանում հարձակման կոնկրետ թիրախ[347][348]։
2015 թվականի մարտին Օբաման հայտարարեց, որ ամերիկյան զինված ուժերին թույլատրել է նյութատեխնիկական և հետախուզական աջակցություն ցուցաբերել սաուդներին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերի ինտերվենցիայի ժամանակ։ Ավելին, Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան ստեղծեցին «Միացյալ պլանավորման խումբ»[349][350]։ 2016 թվականին Օբամայի վարչակազմը Սաուդյան Արաբիայի հետ կնքեց ընդհանուր 115 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինության վաճառքի պայմանագրեր[351]։ Օբաման դադարեցրեց Սաուդյան Արաբիային կառավարվող սպառազինության ստեղծման տեխնոլոգիաների վաճառքն այն բանից հետո, երբ արաբական այդ երկրի ռազմական ինքնաթիռները Եմենի մայրաքաղաք Սանայում հարվածեցին հուղարկավորության թափորին, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 140 մարդ[352]։
2009 թվականի փետրվարի 27-ին Օբաման հայտարարեց, որ Իրաքում մարտական գործողությունները կավարտվեն 18 ամսվա ընթացքում[354]։ Օբամայի վարչակազմը նախատեսում էր, որ ամերիկյան զինուժի դուրսբերումը կավարտվի 2010 թվականի օգոստոսին։ Ըստ Օբամայի վարչակազմի՝ Իրաքում գտնվող ամերիկյան 142000-անոց զինուժի թիվը կկրճատվի մինչև 50 000-ի, որոնք էլ այդ երկիրը կլքեն մինչև 2011 թվականի ավարտը։ 2010 թվականի օգոստոսի 19-ին ամերիկյան վերջին մարտական բրիգադը լքեց Իրաքի տարածքը։ Մնացած զորքերն ակտիվ մարտական գործողություններից անցում կատարեցին դեպի հակաահաբեկչական գործողությունների ու սկսեցին վարժել, զինել ու խորհրդատվություն տրամադրել Իրաքի անվտանգության ուժերին[355][356]։ 2010 թվականի օգոստոսի 31-ին նախագահ Օբաման հայտարարեց, որ Միացյալ Նահանգների ռազմական առաքելությունն Իրաքում ավարտվել է[357]։ 2011 թվականի հոկտեմբերի 21-ին էլ նա նշեց, որ ամերիկյան բոլոր զորքերը կլքեն Իրաքը՝ «ծննդյան տոներին արդեն իսկ իրենց տանը լինելու համար»[358]։
2014 թվականի հունիսին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսուլի գրավումից հետո, Օբաման 275 զինծառայող ուղարկեց ամերիկյան անձնակազմին աջակցելու և Բաղդադում ԱՄՆ դեսպանության անվտանգությունն ապահովելու համար։ «Իսլամական պետությունը» շարունակում էր առաջխաղացում գրանցել Իրաքի հյուսիսային հատվածներում և զանգվածային ջարդեր ու էթնիկ զտումներ էր իրականացնում[359][360]։ 2014 թվականի օգոստոսին՝ Սինջարումեզդիների կոտորածի ժամանակ, Օբաման հրամայեց ավիահարվածներ հասցնել ահաբեկչական այս խմբավորման դիրքերին ու կենդանի ուժի ուղղությամբ[361]։ 2014 թվականի վերջին այս հակամարտությանը մասնակցում էր ամերիկյան ցամաքային ուժերի 3100 զինծառայող[362]։ Բացի այդ, ռազմական գործողությունների հատվածներում ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի օդաչուներն իրականացրել են շուրջ 16 000 թռիչք[363]։ 2015 թվականի սկզբին՝ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումներից մեկի ժամանումից հետո, Իրաքում ԱՄՆ ցամաքային ուժերի ներկայացուցիչների թիվը հասավ 4400-ի[364], իսկ նույն տարվա հուլիսին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերը շուրջ 44 000 թռիչք իրականացրին մարտական գործողությունների իրականացման վայրերում[365]։
Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման Իրաքում պատերազմն անվանեց «վտանգավոր շեղում» և նշեց, որ փոխարենը շեշտը պետք է դնել Աֆղանստանի պատերազմի վրա[366]։ Ըստ նրա՝ այս շրջանը մոլորակի այն հատվածն էր, որտեղից Միացյալ Նահանգների դեմ կրկին կարող է հարձակում նախաձեռնվել[367]։ Նախագահության սկզբնական շրջանում Օբաման քայլեր ձեռնարկեց Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքանակի ավելացման ուղղությամբ։ 2009 թվականի փետրվարին նա հայտարարեց ամերիկյան զորքերի թիվը մինչև 17000-ի հասցնելու մասին, ինչը, ըստ Օբամայի, նպատակ ուներ «կայունացնելու Աֆղանստանում վատթարացող իրավիճակը»։ Նրա խոսքով՝ Աֆղանստանն այն շրջանն է, որը չի ստացել «ռազմավարական բավարար ուշադրություն, ուղղորդում և ռեսուրսներ, որոնց կարիքը հրատապ առկա է»[368]։ 2009 թվականի մայիսին Օբամայի հրամանով Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Դևիդ ՄակՔիրնանին փոխարինեց ԱՄՆ ԶՈւ հատուկ նշանակության զորքերի նախկին հրամանատար Սթենլի ՄակՔրիսթալը։ Նրա խոսքով՝ ՄակՔրիսթալի՝ Հատուկ նշանակության զորքերում փորձառությունը կհեշտացներ ապստամբների դեմ պայքարի մարտավարության կիրառումը պատերազմում[369]։ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Օբաման հայտարարեց Աֆղանստանում լրացուցիչ 30000 զինծառայողի տեղակայման մասին ու առաջարկեց զորքերի դուրսբերումն սկսել այդ ժամկետից 18 ամիս անց[370], ինչը պետք է տեղի ունենար 2011 թվականի հուլիս ամսին։ 2010 թվականի հունիսին ՄակՔրիսթալին փոխարինեց Դևիդ Փեթրեուսը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՄակՔրիսթալի աշխատակազմը թերթերից մեկում քննադատեց Սպիտակ տան անձնակազմին[371]։ 2013 թվականի փետրվարին Օբաման հայտարարեց, որ մինչև 2014 թվականի փետրվար ամիսն Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը 68000-ից կկրճատվի 34000-ի[372]։ 2015 թվականի հոկտեմբերին Սպիտակ տունը հայտարարեց Աֆղանստանում ամերիկյան զորքերի՝ անորոշ ժամկետով թողնելու իր պլանների մասին, ինչը պայմանավորված էր անվտանգության վատթարացող իրավիճակով[373]։
Ինչ վերաբերում է հարևան Պակիստանին, ապա Օբաման Աֆղանստանին սահմանակից պակիստանյան շրջաններն անվանեց Աֆղանստանի անվտանգության ու ամերիկացիների համար «ամենամեծ սպառնալիքը»։ Օբաման հայտարարեց, որ ինքը «չի կարող համակերպվել ահաբեկչական այդ ապաստարանի հետ»։ Նույն ելույթի ժամանակ Օբաման պնդեց, որ Միացյալ Նահանգները «չի կարող հաջողել Աֆղանստանում կամ պաշտպանել մեր հայրենիքը, քանի դեռ չի փոխվել Պակիստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը»[374]։
2010 թվականի հուլիսից մշակելով և վերլուծելով սեփական գործակալներից ստացված տեղեկությունները՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը հաջորդ մի քանի ամիսների ընթացքում սկսեց ուսումնասիրել այն հիմնական տեղանքները, որտեղ կարող էր թաքնվել Ուսամա բեն Լադենը։ Նա բնակվում էր ՊակիստանիԱբբոտաբադ քաղաքում գտնվող մեծ առանձնատանը։ Վերջինս Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից գտնվում էր 56 կմ հեռավորության վրա[375]։ ԿՀՎ ղեկավար Լեոն Պանետան 2011 թվականի մարտին նախագահ Օբամային զեկուցեց հետախուզական այս տվյալների վերաբերյալ[375]։ Հաջորդ վեց շաբաթների ընթացքում պարբերաբար հանդիպելով ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների հետ՝ Օբաման մերժեց առանձնատունը ռմբակոծելու պլանը ու հավանություն տվեց ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից «գործառնական գրոհի» իրականացումը[375]։ Գործողությունը տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 1-ին, ինչի հետևանքով սպանվեց բեն Լադենը, իսկ բազմաթիվ փաստաթղթեր, համակարգչային կրիչներ և սկավառակներ առգրավվեցին առանձնատնից[376][377]։ ԴՆԹ թեստավորման միջոցն այն հինգ մեթոդներից մեկն էր, որը կիրառվեց բեն Լադենի ինքնությունը պարզելու համար[378]։ Մի քանի ժամ անց նրա մարմինը թաղվեց ծովում[379]։ Երբ մայիսի 1-ի ուշ երեկոյան նախագահ Օբաման Վաշինգտոնից հայտարարեց Ուսամա բեն Լադենի սպանության մասին, ԱՄՆ ողջ տարածքում հազարավոր մարդիկ սկսեցին տոնել այս իրադարձությունը։ Ավելին, մայրաքաղաք Վաշինգտոնում հարյուրավոր մարդիկ սկսեցին հավաքվել Սպիտակ տան մոտ, իսկ Նյու Յորքում՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի ներկայիս տարածքում և Թայմս Սքվերում[376][380]։ Օբամայի հայտարարությունը դրական արձագանք ստացավ երկու կուսակցությունների շրջանում։ Դրան արձագանքեցին նաև նախկին նախագահներ Բիլ Քլինթոնն ու Ջորջ Ուոքեր Բուշը[381]։
2013 թվականի գարնանից սկսած՝ Միացյալ Նահանգներն ու Կուբան գաղտնի բանակցություններ էին վարում չեզոք տարածքներում, ներառյալ՝ Կանադայում և Վատիկանում[382]։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը Վատիկանն առաջին անգամ ներգրավվեց 2013 թվականին, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապըՎաշինգտոնին ու Հավանային կոչ արեց, ի նշան բարի կամքի դրսևորման, իրականացնել գերիների փոխանակում[383]։ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն ՅոհաննեսբուրգումՆելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ ողջունեց և սեղմեց Օբամայի ձեռքը[384]։
2014 թվականի դեկտեմբերին՝ գաղտնի հանդիպումներից հետո, պաշտոնական Վաշինգտոնն ազդարարեց, որ նախագահ Օբաման, Հռոմի պապի միջնորդությամբ, բանակցություններ է վարել Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, ինչը տեղի էր ունենալու գրեթե 60 տարի ընդմիջումից հետո[385]։ Հանրության շրջանում «Կուբայական հալոցք» անվանումն ստացած այս գործընթացը «The New Republic»-ն անվանեց «նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության ամենամեծ նվաճումը»[386]։ 2015 թվականի հուլիսի 1-ին Բարաք Օբաման հայտարարեց, որ Կուբայի և Միացյալ Նահանգների միջև կհաստատվեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, իսկ Վաշինգտոնում ու Հավանայում կգործեն երկու երկրների դեսպանությունները[387]։ Երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում իրենց դեսպանությունները բացեցին հուլիսի 20-ին և օգոստոսի 13-ին համապատասխանաբար[388]։ 2016 թվականի մարտին Օբաման երկօրյա այցով ժամանեց Հավանա՝ 1928 թվականին Քալվին Քուլիջից հետո դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելեց Կարիբյան ծովի այդ երկիր[389]։
Իսրայել
Օբամայի նախագահության առաջին տարիներին ԱՄՆ-ն մեծացրեց ռազմական համագործակցությունն Իսրայելի հետ՝ ներառյալ մեծացավ ռազմական օգնության չափը, վերստեղծվեցին միացյալ ռազմաքաղաքական և պաշտպանական քաղաքականության խորհրդատվական խմբերը։ Մեծացավ նաև երկու երկրներ բարձրաստիճան զինվորական գործիչների այցերի թիվը[390]։ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսից խնդրեց միջոցներ հատկացնել «Երկաթե գմբեթ» ծրագրի ֆինանսավորման համար, ինչն արվելու էր ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ պաղեստինյան ուժերի հրթիռակոծության ալիքների[391]։ 2010 թվականի մարտին Օբաման հրապարակայնորեն դեմ արտահայտվեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության՝ Արևելյան Երուսաղեմի հիմնականում արաբական թաղամասերում հրեական շինությունների կառուցման նախագծերին[392][393]։ 2011 թվականին Միացյալ Նահանգները վետո կիրառեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևին, որը քննադատում էր պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցումը։ Ընդ որում, ԱՄՆ-ն Խորհրդի անդամ միակ երկիրն էր, որը դեմ էր այս բանաձևին[394]։ Օբաման աջակցում էր Արաբա-իսրայելական հակամարտության լուծման «երկու ժողովուրդների համար երկու պետություն» հայեցակարգին, որը պետք է հիմնված լինի 1967 թվականի՝ հողերի փոխանակման վրա[395]։
2013 թվականին լրագրող Ջեֆրի Գոլդբերգը հայտարարեց, որ Օբամայի կարծիքով, «յուրաքանչյուր նոր բնակավայրի կառուցման վերաբերյալ հայտարարության հետ, Նեթանյահուն իր երկիրը մղում է գրեթե լիակատար մեկուսացման»[396]։ 2014 թվականին Օբաման սիոնիստական շարժումը համեմատեց Միացյալ Նահանգներում քաղաքացիական իրավունքների շարժման հետ։ Նրա խոսքով՝ երկու շարժումները փորձում են արդարությունն ու հավասար իրավունքները հասցնել պատմականորեն հետապնդված մարդկանց։ «Ինձ համար իսրայելամետ և հրեամետ դիրքորոշումն այն արժեքների անբաժանելի մասն է, որոնց համար ես պայքարել եմ քաղաքականապես գիտակից դառնալուց և քաղաքականությամբ զբաղվելուց ի վեր»[397]։ Օբաման 2014 թվականին «Անխորտակելի ժայռ» գործողության ժամանակ իր աջակցությունը հայտնեց Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին[398]։ 2015 թվականին Իսրայելի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Բարաք Օբամային՝ Իրանի հետ միջուկային գործարք կնքելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որն ԱՄՆ Կոնգրեսին կոչ էր անում հանդես գալ այս գործարքի դեմ, Արևմուտքի հետ Իրանի այս պայմանագիրն անվանեց «վտանգավոր» և «վատը»[399]։
2016 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Օբամայի վարչակազմի օրոք, Միացյալ Նահանգները ձեռնպահ քվեարկեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2334 բանաձևին, որը դատապարտում էր Պաղեստինի բռնազավթված տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցումը՝ համարելով այն միջազգային իրավունքի խախտում։ Փաստացի, ամերիկյան վարչակազմը թույլ տվեց, որ բանաձևն ընդունվի[400]։ Նեթանյահուն խստորեն քննադատեց Օբամայի վարչակազմի այս գործողությունը[401][402], իսկ Իսրայելի կառավարությունը հետ կանչեց ՄԱԿ-ում իր տարեկան ներդրումները, որոնք 2017 թվականի հունվարի 6-ին հասել էին 6 միլիոն ԱՄՆ դոլարի[403]։ 2017 թվականի հունվարի 5-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը 342 կողմ, 80 դեմ ձայնով դատապարտեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս բանաձևը[404][405]։ 2023 թվականին ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի ժամանակ Օբաման քննադատեց Գազայի հատվածում Իսրայելի որոշ գործողությունները, այդ թվում՝ բնակչությանը սննդից ու խմելու ջրից զրկումը[406]։
2011 թվականի փետրվարին՝ Արաբական գարնան շրջանակներում, Լիբիայում բողոքի ցույցեր սկսվեցին երկարամյա բռնապետ Մուամմար ալ-Կադդաֆիի դեմ։ Շատ շուտով, սակայն, դրանք վերածվեցին բռնությունների։ Մարտին, երբ Կադդաֆիին հավատարիմ ուժերը Լիբիայի ողջ տարածքում հարձակվեցին ապստամբների վրա, ողջ աշխարհում՝ ներառյալ Եվրոպայում ու Արաբական պետությունների լիգայում, կոչեր էին հնչում Լիբիայի տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու վերաբերյալ[407]։ Այդ մասին բանաձև էր ընդունել նաև ԱՄՆ Սենատը[408]։ Մարտի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի ընդունմանն ի պատասխան, Կադդաֆին, որը երդվել էր գթասիրտ չլինել Բենգազիի ապստամբների նկատմամբ[409], հայտարարեց մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին[410]։
Հաջորդ օրը Օբամայի հրամանով ԱՄՆ զինված ուժերը ավիահարվածներ հասցրին, որոնք նպատակ ունեին վերացնելու Լիբիայի կառավարության օդային պաշտպանության կարողությունները։ Դրանով ամերիկյան կողմը, ինչպես պնդում էր Վաշինգտոնը, փորձում էր պաշտպանել քաղաքացիական անձանց ու նպաստել ոչ թռիչքային գոտու ապահովմանը[411]։ Ի թիվս այլ սպառազինության՝ ամերիկյան կողմը կիրառում էր նաև «Tomahawk» հրթիռներ, ծանր ռազմավարական «Northrop Grumman B-2 Spirit» ռմբակոծիչներ ու ռեակտիվ կործանիչներ[412][413][414]։ Վեց օր անց՝ մարտի 25-ին, Հյուսիսատլանտյան դաշինքն իր բոլոր 28 անդամների միաձայն քվեարկությամբ ստանձնեց «Միացյալ պաշտպան» անվանումը ստացած գործողության ղեկավարումը[415]։ Բացի դրա գինը, կառուցվածքը և հետևանքները կասկածի տակ դնելուց՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ վիճարկում էին նաև այն հարցը, թե արդյոք Բարաք Օբաման ուներ սահմանադրական իրավասություն՝ հրամայելու սկսել մարտական գործողություններ[416][417][418]։ Օբաման ավելի ուշ զղջանքի խոսքեր հայտնեց այն մասին, որ մեծ դերակատարում է ունեցել Լիբիայում իրավիճակի ապակայունացման հարցում՝ այնտեղ առկա իրավիճակն անվանելով «խառնաշփոթ»[419]։ Նա հայտարարեց, որ կառավարության տապալումից հետո առաջին օրերին առկա չկազմակերպված վիճակը իր նախագահության «ամենավատ սխալն» էր[420]։
2011 թվականի օգոստոսի 18-ին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեկնարկից մի քանի ամիս անց, Օբաման հրապարակեց գրավոր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր. «Եկել է ժամանակը, որ նախագահ Ասադը մի կողմ քաշվի»[421]։ Այս դիրքորոշումը վերահաստատվեց 2015 թվականի նոյեմբերին[422]։ 2012 թվականին Օբաման հավանություն էր տվել Կենտրոնական հետախուզական վարչության և Պենտագոնի կողմից վարվող մի քանի ծրագրերի, որոնք նպատակ ունեին մարզել Ասադի վարչակարգի դեմ դուրս եկած ապստամբներին[423]։ Ավելի ուշ, Պենտագոնի կողմից իրականացվող ծրագիրը ձախողվեց, և իշխանությունները դրանից պաշտոնապես հրաժարվեցին 2015 թվականի հոկտեմբերին[424][425]։
Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո, ինչի մեջ ամերիկյան վարչակազմը պաշտոնապես մեղադրեց Ասադի կառավարությանը, Օբաման նախընտրեց չանցնել իր խոստացած «կարմիր գիծը» և Ասադի դեմ խոստացված ռազմական գործողությունները թույլատրելու փոխարեն[426], համաձայնեց Ռուսաստանի միջնորդությամբ գործարքին, որն Ասադին ստիպեց հրաժարվել քիմիական զենքից, սակայն քլորի կիրառմամբ գազային հարձակումները շարունակվեցին[427][428]։ 2014 թվականին Օբաման թույլատրեց օդային հարձակում իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության թիրախների դեմ[429]։
2009 թվականի հոկտեմբերի 1-ին Օբամայի վարչակազմը սկսեց իրականացնել Բուշի վարչակազմի ծրագիրը՝ ուղղված միջուկային զենքի արտադրության ավելացմանը։ «Համապարփակ արդիականացում» նախաձեռնությունն ընդլայնեց ռումբի նոր դետալներ արտադրելու համար գոյություն ունեցող երկու միջուկային տեղավայրերը։ Վարչակազմը Նյու ՄեքսիկոյիԼոս Ալամոսիլաբորատորիայում կառուցեց պլուտոնիումի նոր պահեստներ և Թենեսի նահանգի Օք Ռիջ քաղաքում գտնվող ազգային լաբորատորիայում ընդլայնեց հարստացված ուրանի արդյունահանումը։ 2013 թվականի նոյեմբերին Օբամայի վարչակազմն Իրանի հետ բանակցություններ սկսեց Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ, որը նպատակ ուներ կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի արտադրությունը։ Գործընթացն ավարտվեց միջանկյալ համաձայնագրի կնքմամբ։ Բանակցություններն ընթացան շուրջ 2 տարի, պարբերաբար ընդմիջվելով, իսկ գործարքի կնքման մասին հայտարարվեց 2015 թվականի հուլիսի 14-ին։ «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր» անվանումը ստացած գործարքը ենթադրում էր Իրանի նկատմամբ նախկինում սահմանված մի շարք պատժամիջոցների հանում, ինչին ի պատասխան Թեհրանը հրաժարվում էր միջուկային զենք ստեղծել։ Մինչդեռ Օբաման համաձայնագիրն անվանում էր «մեկ քայլ առաջ դեպի առավել հուսալի աշխարհ», գործարքը մեծապես քննադատվեց Հանրապետական կուսակցության ու պահպանողական շրջանակների կողմից։ Բացի այդ, գործարքը դատապարտեց նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն[430][431][432]։ Ի հավելումն, Հանրապետական կուսակցությունը քննադատեց նաև գործարքի կնքումից հետո Իրանին 1,7 միլիարդ դոլարի կանխիկ փոխանցման մասին հայտարարությունը։ Նախագահ Օբամայի վարչակազմը նշեց, որ փոխանցումը կանխիկ ճանապարհով իրականացվել է «ամերիկյան և միջազգային պատժամիջոցների արդյունավետության» հետևանքով[433]։ Գործարքն առաջ մղելու համար Օբամայի վարչակազմը Հեզբոլահին պաշտպանեց վարչակազմի՝ Թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի «Կասանդրա» նախագծի հետաքննությունից և Կենտրոնական հետախուզական վարչությունից[434][435]։ Ի դեպ, նույն տարում՝ 2015 թվականի դեկտեմբերին, Օբաման սկսեց 348 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր, որի նպատակն էր աջակցել ԱՄՆ-ում միջուկային զենքի արտադրության ծավալներին։ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմից հետո նման մասշտաբի հատկացումներ նախկինում այս ուղղությամբ չէին արվել[436]։
2010 թվականի մարտին Օբամայի վարչակազմը համաձայնություն ձեռք բերեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի վարչակազմի հետ, որով կողմերը 1991 թվականին կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը փոխարինելու էին նոր պայմանագրով, ինչը մեկ երրորդով կրճատելու էր երկու երկրների մեծ հեռահարության միջուկային սպառազինությունը[437]։ Օբաման և Մեդվեդևը 2010 թվականի ապրիլին ստորագրեցին նոր պայմանագիրը, իսկ Միացյալ Նահանգների Սենատն այն վավերացրեց 2010 թվականի դեկտեմբերին[438]։ 2011 թվականի դեկտեմբերին Օբաման ամերիկյան գործակալություններին հանձնարարեց ուսումնասիրել տարբեր երկրներում ԼԳԲՏ համայնքների իրավունքների պաշտպանությունը, երբ այս կամ այն օտարերկրյա պետությանը Միացյալ Նահանգները հատկացնելու էր ֆինանսական աջակցություն[439]։ 2013 թվականի օգոստոսին նա քննադատեց ռուսական օրենքները, որը խտրականություն էր ցուցաբերում նույնասեռականների նկատմամբ[440], սակայն հանդես չեկավ 2014 թվականի Սոչիիձմեռային օլիմպիական խաղերի բոյկոտի օգտին[441]։
2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմիբռնակցումից, 2015 թվականին Սիրիա ռուսական զորքերի մուտքից և 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունից հետո[442]Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը հայտարարեց, որ Օբաման «թույլ տվեց Պուտինին վերադառնալ համաշխարհային թատերաբեմ ու փորձարկել Արևմուտքի վճռականությունը»՝ հավելելով, որ «այդ աղետի ժառանգությունը դեռ երկար կզգացվի»[443]։
Մշակութային և քաղաքական կերպար
Օբամայի ընտանեկան պատմությունը, դաստիարակությունը և Բաղեղի լիգայում ստացած կրթությունը զգալիորեն տարբերվում են աֆրոամերիկացի քաղաքական գործիչների պատմությունից, որոնք իրենց կարիերան սկսել են 1960-ականներին քաղաքացիական իրավունքների շարժմանը մասնակցելու միջոցով[444]։ Տարակուսանք հայտնելով այն հարցի շուրջ, թե արդյոք ինքը «բավականաչափ սևամորթ է», Օբաման 2007 թվականի օգոստոսին կայացած Սևամորթ լրագրողների ազգային ասոցիացիայի հանդիպմանն ասաց, որ «մենք դեռևս կառչած ենք այն մտքից, որ եթե դու շփվում ես սպիտակամորթների հետ, ուրեմն ինչ-որ բան այն չէ»[445]։ 2007 թվականի հոկտեմբերի նախընտրական իր ելույթում Օբաման ընդունեց, որ երիտասարդական իմիջ ունի՝ ասելով. «Ես այստեղ չէի լինի, եթե էստաֆետան շարունակ չփոխանցվեր նոր սերնդին»[446]։ Բացի այդ, Օբամային հաճախ անվանում էին բացառիկ հռետոր[447]։ Իր երդմնակալությունից առաջ անցումային շրջանի ընթացքում, ինչպես նաև նախագահության տարիներին, Օբաման ամեն շաբաթ հանդես էր գալիս առցանց տեսաուղերձներով[448]։
Աշխատանքի գնահատանք
Բարաք Օբաման իր նախագահությունը սկսել է բարձր՝ 68% հավանության վարկանիշով[449], ինչը, ըստ Գելափ կազմակերպության տվյալների, ԱՄՆ նախագահների երդմնակալությունից հետո հինգերորդ ամենաբարձր ցուցանիշն է[450]։ Նրա վարկանիշը մեծամասամբ բարձր մնաց մինչև 2009 թվականի նոյեմբեր[451], սակայն 2010 թվականի օգոստոսին նրա հավանության վարկանիշն իջավ մինչև 40%[452], ինչը նման էր Ռոնալդ Ռեյգանի և Բիլ Քլինթոնի պաշտոնավարման առաջին տարիների վարկանիշի միտումներին[453]։ 2011 թվականի մայիսի 2-ին Օսամա բեն Լադենի մահից հետո Օբամայի վարկանիշը կարճ ժամանակով բարձրացավ՝ մեկ ամիս կայուն պահպանվելով 50-53%[454][455][456], սակայն հետո այն կրկին իջավ 40%-ի[457]։
2011 թվականի վերջին նրա վարկանիշը մի քանի անգամ իջավ 38%-ի[458], բայց 2012 թվականի կեսերին կրկին բարձրացավ՝ միջինում կազմելով 50%[459]։ 2013 թվականին իր երկրորդ երդմնակալությունից հետո Օբամայի հավանության վարկանիշները կայուն էին՝ մոտ 52%[460], բայց տարվա ընթացքում աստիճանաբար նվազեցին՝ դեկտեմբերին հասնելով 39%-ի[455]։ 2014 թվականի միջանկյալ ընտրություններից առաջ անցկացված հարցումներում Օբամայի հավանության վարկանիշներն իրենց նվազագույնին էին, իսկ անհավանության վարկանիշը հասավ 57%-ի[455][461][462]։ 2015 թվականի մեծ մասում նրա հավանության վարկանիշը շարունակեց ցածր մնալ, սակայն տարեվերջին սկսեց բարձրանալ՝ հասնելով 40%-ի[455][463]։ Ըստ Գելափի՝ 2016 թվականի մարտին Օբամայի հավանության վարկանիշը հասավ 50%-ի. ցուցանիշ, որը 2013 թվականի մայիսից ի վեր չէր գրանցվել[455][464]։ 2017 թվականի հունվարի 16-19-ը անցկացված վերջին հարցումներում Օբամայի հավանության վարկանիշը 59% էր, ինչը նրան դրեց Ջորջ Հ. Ու. Բուշի և Դուայթ Դ. Էյզենհաուերի հետ մեկ շարքում, որոնց պաշտոնավարման վերջին շրջանի վարկանիշները նույնպես 50% էր[465]։
Պաշտոնավարման ավարտից հետո Օբաման շարունակում է դրականորեն ընկալվել հանրության կողմից[466]։ Գելափի՝ նախկին նախագահների հետահայաց հարցումներում Օբաման և՛ 2018, և՛ 2023 թվականներին ստացել է 63% հավանության վարկանիշ։ Սա նրան դարձնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չորրորդ ամենահեղինակավոր նախագահը[467][468]։
Միջազգային վարկանիշ
Հարցումները ցույց են տվել, որ Օբաման լայն աջակցություն է վայելել այլ երկրներում՝ ինչպես նրա նախագահությունից առաջ, այնպես էլ նրա նախագահության ընթացքում[469][470][471]։ 2009 թվականի փետրվարին «Harris Interactive» ընկերությունը «France 24»-ի և «International Herald Tribune»-ի պատվերով Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում հարցում է իրականացրել։ Արդյունքում Օբաման ճանաչվել է որպես աշխարհի ամենահարգված և ամենաազդեցիկ առաջնորդը[472]։ Նույն ընկերության կողմից 2009 թվականի մայիսին անցկացված հաջորդ հարցումը ցույց տվեց, որ Օբաման ոչ միայն աշխարհի ամենահայտնի առաջնորդն է, այլև այն անձը, ում վրա մարդիկ առավել հույս էին դնում աշխարհը տնտեսական անկումից դուրս բերելու հարցում[473][474]։
2009 թվականի հոկտեմբերի 9-ին՝ իր պաշտոնավարման ընդամենը իններորդ ամսում, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն Օբամային շնորհեց 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ «միջազգային դիվանագիտությունը և ժողովուրդների միջև համագործակցությունն ամրապնդելու իր ջանքերի համար»[475]։ Այս որոշումը ոչ միանշանակ ընդունվեց աշխարհի առաջնորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում[476][477][478][479]։ Օբաման դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած ԱՄՆ չորրորդ նախագահը և երրորդը, որն այդ մրցանակին արժանացավ պաշտոնավարման ընթացքում[480]։ Նա մրցանակը որակեց որպես «գործելու կոչ» և նշեց. «Ես սա չեմ դիտարկում որպես իմ անձնական ձեռքբերումների ճանաչում։ Այն ավելի շուտ արտացոլում է ամերիկյան առաջնորդների ավելի լայն դերը՝ աջակցելու բոլոր ազգերի մարդկանց ձգտումներին»[481]։
Շնորհակալություն, Օբամա
«Շնորհակալություն, Օբամա» արտահայտությունն առաջին անգամ ի հայտ եկավ 2009 թվականին «Twitter»-ում՝ «#thanks Obama» հեշթեգի տեսքով։ Այնուհետև այն օգտագործվեց նաև մի պաստառում։ Ավելի ուշ այն սկսեց օգտագործվել ծաղրական ենթատեքսով՝ սոցիալ-տնտեսական անկացածխ նդրի մեջ Օբամային մեղադրելու համար։ Օբաման ինքն էլ օգտագործեց այս արտահայտությունը 2015 և 2016 թվականներին։ 2017 թվականին այս արտահայտությունն օգտագործեց նաև Սթիվեն Քոլբերը՝ Օբամայի պաշտոնավարման վերջին օրը նրան րախտագիտություն հայտնելու համար։
Հետնախագահական ժամանակաշրջան (2017 թվականից մինչ օրս)
Օբամայի նախագահության ժամանակաշրջանն ավարտվեց 2017 թվականի հունվարի 20-ին՝ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփիերդմնակալությամբ։ 2017 թվականին լքելով նախագահի պաշտոնը՝ Օբաման շարունակում է ակտիվ լինել հանրային կյանքում՝ կարդալով դասախոսություններ, ունենալով ճառեր, մասնակցելով ֆոնդհայթայթմանը ու ամեն անգամ ելույթներ ունենալով Դեմոկրատական ազգային համագումարի փրայմ թայմում[482][483]։
Սպիտակ տունը լքելուց հետո Օբամաների ընտանիքը Վաշինգտոնի Շերիդան-Կալորամա պատմական թաղամասում առանձնատուն վարձակալեց[484]։ Մարտի 2-ին Ջոն Քենեդու նախագահական գրադարան-թանգարանն Օբամային շնորհեց «Արիության համար» մրցանակ՝ «ժողովրդավարական իդեալներին իր շարունակական նվիրվածության և քաղաքական խիզախության բարձր մակարդակի համար»[485]։ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Օբաման առաջին անգամ հանրության առջև հայտնվեց 2017 թվականի ապրիլի 24-ին Չիկագոյի համալսարանում։ Իր սեմինարի ժամանակ նա նոր սերնդին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքականության մեջ[486]։ Սեպտեմբերի 7-ին նախկին նախագահներ Ջիմի Քարթերի, Ջորջ Բուշ ավագի, Բիլ Քլինթոնի և Ջորջ Ուոքեր Բուշի հետ միասին Օբաման մասնակցեց «One America Appeal»-ի ակցիային, որը նպատակ ուներ օգնելու Մեքսիկական ծոցի ափի և Տեխասի համայնքներին, որոնք մեծապես տուժել էին Հարվի և Իրմա փոթորիկներից[487]։ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Օբաման հյուրընկալեց Օբամա հիմնադրամի առաջին գագաթնաժողովը[488]։ Օբամայի խոսքով՝ այս հիմնադրամը պետք է դառնար իր հետնախագահական ժամանակաշրջանի հիմնական զբաղմունքն ու իր հավակնությունների մի մասն առ այն, որ հետնախագահական ժամանակաշրջանում իր գործունեությունը լինելու է առավել արդյունավետ, քան նախագահական ժամանակաշրջանում էր[489]։
Բարաք և Միշել Օբամաները 2018 թվականի մայիսի 28-ին ստորագրեցին մի պայմանագիր, համաձայն որի՝ ամուսինները զբաղվելու էին «Netflix»-ի համար փաստագրական սերիալների, վավերագրական և լիամետրաժ ֆիլմերի արտադրությամբ։ Դա արվելու էր Օբամաների ստեղծած «Higher Ground Productions» ընկերության կողմից[490][491]։ Ընկերության առաջին ֆիլմը՝ «Ամերիկյան գործարանը», 2020 թվականին «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացավ Օսկար կինոմրցանակի[492]։ Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Գաղտնի ծառայությունը կարողացավ վնասազերծել Օբամաներին ուղղված ինքնաշեն ռումբը։ Դա այն ինքնաշեն ռումբերից մեկն էր, որոնք փոստով այդ նույն ժամանակաշրջանում ուղարկվել էին դեմոկրատ օրենսդիրներին ու պաշտոնյաներին[493]։ 2019 թվականին Բարաք և Միշել Օբամաները Վիք Գրուսբեքից ձեռքբերեցին Մարթաս Վինյարդում (Մասաչուսեթս նահանգ) գտնվող նրա առանձնատունը[494]։ Հոկտեմբերի 29-ին Օբամա հիմնադրամի տարեկան գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահը քննադատեց «վոքիզմը» (սոցիալական, ռասայական և սեռական արդարությանը վերաբերող հարցերի նկատմամբ չափից դուրս ուշադրությունը) և «չեղարկման մշակույթը»[495][496]։
Օբաման դժկամությամբ մասնակցեց 2020 թվականի նախագահական ընտրությունների համար Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներին, որովհետև ցանկանում էր իրեն դիրքավորել որպես գործիչ, որը ցանկանում է միավորել կուսակցությանը, այլ ոչ թե աջակցել կոնկրետ թեկնածուի[497]։ Այդուհանդերձ, 2020 թվականի ապրիլի 14-ին նա իր աջակցությունը հայտնեց կուսակցությունից նախագահի ապագա թեկնածու Ջո Բայդենին՝ նշելով, որ Ջոն «ունի բոլոր այն հատկանիշները, որոնք ներկա պահին անհրաժեշտ են ԱՄՆ նախագահին»[498][499]։ Մայիսին Օբաման քննադատեց Դոնալդ Թրամփին՝ COVID-19 համավարակի հետ կապված նրա գործողությունների համար։ Օբաման կորոնավիրուսի նկատմամբ Թրամփի վերաբերմունքն անվանեց «բացարձակ քաոսային աղետ» ու ընդգծեց, որ Թրամփի նախագահության օրոք «մեր ամենավատ մղումներն ազատ են արձակվել, ողջ աշխարհում մեր հպարտ հեղինակությունը խիստ սասանվել է, իսկ մեր ժողովրդավարական հաստատությունները վտանգված են ինչպես երբևէ»[500]։ Նոյեմբերի 17-ին հրապարակվեց Օբամայի նախագահական հուշերը՝ «Ավետյաց երկիր»-ը[501][502][503]։
2021 թվականի փետրվարին Օբաման և երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը սկսեցին «Ուրացողները. ծնված ԱՄՆ-ում» փոդքասթը, որտեղ նրանք խոսում էին իրենց «նախնիների, երաժշտության և Ամերիկայի նկատմամբ իրենց հարատև սիրո մասին»[504][505]։ Մի քանի ամիս անց Ռեջինա Հիքսը պայմանագիր ստորագրեց «Netflix»-ի հետ՝ Higher Ground-ի՝ Միշել Օբամայի հետ իրենց համատեղ նախագծի շրջանակներում կատակերգական կինոնախագծերի արտադրման համար[506]։
2022 թվականի մարտին Օբաման իր «Ավետյաց երկիր» հուշագրության համար «Լավագույն հեղինակային պատմվածք» անվանակարգում արժանացավ Աուդիոհրատարակիչների ասոցիացիայի մրցանակին[507]։ Ապրիլի 5-ին՝ իր պաշտոնը թողնելուց հետո առաջին անգամ, Օբաման այցելեց Սպիտակ տուն՝ մասնակցելու «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքի (Obamacare) ստորագրման 12-րդ տարեդարձի միջոցառմանը[508][509][510]: Հունիսին հայտնի դարձավ, որ Օբամաները և փոդքասթի արտադրությամբ զբաղվող իրենց ընկերությունը՝ «Higher Ground»-ը, «Audible»-ի հետ ստորագրել են բազմամյա պայմանագիր[511][512]։ Սեպտեմբերին Օբաման այցելեց Սպիտակ տուն՝ մասնակցելու իր ու Միշել Օբամայի Սպիտակ տանը տեղադրվելիք պաշտոնական կտավների շնորհանդեսին[513]։ Միևնույն ժամանակ նա ստացավ Փրայմ-թայմ «Էմմի» մրցանակ՝ «Netflix»-ի «Մեր մեծ ազգային պարկերը» վավերագրական հեռուստասերիալում պատմողի դերի համար[514][515]։
2022 թվականին Օբաման դեմ արտահայտվեց ԱՄՆ Գերագույն դատարանի կազմը ներկայիս 9 անդամներից ընդլայնելու գաղափարին[516]։
2023 թվականի մարտին Օբաման բանախոսություններով իր շրջագայության շրջանակներում այցելեց Ավստրալիա։ Այցի ընթացքում Օբաման հանդիպեց նաև այդ երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ ու առաջին անգամ եղավ նաև Մելբուռնում[517]։ Միայն երկու բանախոսության համար Օբաման վաստակել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար[518][519]։
2023 թվականի հոկտեմբերին Իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ Օբաման հայտարարեց, որ Իսրայելի տարածքի վրա ՀԱՄԱՍ արմատական խմբավորման հարձակումից հետո, Իսրայելը պետք է վերացնի այդ կազմակերպությանը[520]։ Շաբաթներ անց նա զգուշացրեց Իսրայելին, որ վերջինիս գործողությունները «սերունդներ շարունակ կարող են կոշտացնել պաղեստինցիների վերաբերմունքը» և թուլացնել Իսրայելին միջազգային աջակցությունը։ Օբաման նշել էր, որ ցանկացած ռազմավարություն, որը պատերազմի ժամանակ անտեսում է մարդկային կորուստները, ի վերջո «կարող է հանգեցնել հակառակ արդյունքների»[521]։
2024 թվականի հուլիսին Օբաման իր աջակցությունը հայտնեց 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու գաղափարից հրաժարված նախագահ Ջո Բայդենին՝ նշելով, որ վերընտրման Բայդենի ճանապարհը «էականորեն կրճատվել է»[522]։ Այդուհանդերձ, Օբաման գովաբանեց նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքը՝ ընդգծելով, որ «Ջո Բայդենն Ամերիկայի ամենաազդեցիկ նախագահներից մեկն է» և որ նա «չէր ընդունի այդ որոշումը, մինչև չհավատար, որ դա ճիշտ որոշում է Ամերիկայի համար»[523]։ Ավելի ուշ, Օբաման իր աջակցությունը հայտնեց Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու և գործող փոխնախագահ Քամալա Հարիսին[524]։
Ժառանգություն և ճանաչում
Ըստ պատմաբանների և քաղաքագետների շրջանում արված հարցումների՝ Բարաք Օբաման դասվում է ամերիկյան նախագահների վերին շարքում[525]։ 21-րդ դարի ամենատաղանդավոր քաղաքական հռետորներից մեկը համարվող Օբաման նաև բնութագրվել է որպես ամերիկյան պատմության մեջ ամենաարդյունավետ քարոզարշավ իրականացնողներից մեկը. հատկապես նշվում է նրա 2008 թվականի նախընտրական արշավը[526][527][528]։ Պատմաբան Ջուլիան Զելիզերը Օբամային բնութագրում է որպես քաղաքական գործիչ, որն օժտված էր «պետական կառույցների գործունեության և արդյունավետ քաղաքական առաջարկների մշակման սուր պատկերացմամբ»։ Զելիզերը նշում է, որ Օբամայի քաղաքականության մշակման հաջողություններից են տնտեսության խթանման փաթեթը, որը վերջ դրեց Մեծ ճգնաժամին, Դոդ-Ֆրանկի ֆինանսական և սպառողների պաշտպանության բարեփոխումները, ինչպես նաև Մատչելի բուժսպասարկման մասին օրենքը։ Զելիզերը նաև նշում է, որ Օբամայի պաշտոնավարման ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կորցրեց ինչպես իր ազդեցությունը, իսկ կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ չկարողացան վերընտրվել։ Պատմաբանների շրջանում տիրող կարծիքն այն է, որ Օբաման «եղել է շատ արդյունավետ քաղաքականություն մշակող, սակայն ոչ այնքան հաջողակ՝ կուսակցաշինության գործում»։ Զելիզերն այս երևույթը բնորոշում է որպես «Օբամայի նախագահությունը բնութագրող պարադոքս»[529]։
Բրուքինգս ինստիտուտի գնահատմամբ՝ Բարաք Օբամայի նախագահության ամենանշանակալի ձեռքբերումը համարվում է 2010 թվականին ընդունված «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական ծառայությունների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «Օբամաքեյր» անունով։ Այս օրենքը ներկայացնում է 1965 թվականից ի վեր ԱՄՆ առողջապահական համակարգի ամենակարևոր կարգավորիչ փոփոխությունը, երբ ընդունվեցին «Medicare»-ը և «Medicaid»-ը[530][531][532][533]։ Օրենքն ուժի մեջ է մտել 2010-2020 թվականների ընթացքում՝ չնայած հանրապետականների՝ այն չեղարկելու բազմաթիվ փորձերին[534]։ Այդուհանդերձ, 2017 թվականին Կոնգրեսն ընդունեց օրենք, որով վերացվեց Օբամաքեյրի կարևոր բաղադրիչներից մեկը՝ բժշկական ապահովագրություն չունենալու համար նախատեսված պատիժը։ Այս փոփոխությունն ուժի մեջ մտավ 2019 թվականից[535]։ Ինստիտուտը նշում է, որ Օբամայի նախագահությունը նշանավորվում է «միայն մեկ կարևոր օրենսդրական ձեռքբերումով», և նրա ժառանգությունը «մեծապես կախված է դրա խորհրդանշական նշանակությունից ու գործադիր տարբեր գործողությունների արդյունքից»[536]։
Դևիդ Վ. Ուայզը նշել է, որ Օբաման թերացել է «շատ առաջադիմականների համար կարևոր ոլորտներում», մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվող թիրախային հարձակումները շարունակելը, 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ խոշոր բանկերի դեմ իրավական կամ կարգավորիչ խիստ գործողություններ չձեռնարկելը (համարվում է, որ դրանք նպաստում էին ճգնաժամին), ինչպես նաև Օբամաքեյրն առաջարկելուց առաջ բավարար ջանքեր չգործադրելը՝ Դեմոկրատական կուսակցության և հանրության լայն աջակցությունը ստանալու համար։ Ուայզն Օբամայի ժառանգությունը բնութագրել է որպես «հիասթափեցնելու չափ սովորական նախագահի» ժառանգություն[537]։
Շատ մեկնաբաններ Օբամային են վերագրում սպառնացող ճգնաժամը կանխելու և տնտեսությունը Մեծ ճգնաժամից դուրս բերելու ջանքերը[534]։ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ Օբամայի վարչակազմը ստեղծել է 11,3 միլիոն աշխատատեղ նրա առաջին երդմնակալությանը հաջորդող ամսից մինչև երկրորդ նախագահական ժամկետի ավարտը[538]։ 2010 թվականին Օբաման ստորագրեց «Դոդ-Ֆրենքի՝ Ուոլ Սթրիթի բարեփոխումների և սպառողների պաշտպանության մասին» օրենքը։ Այս օրենքը, որը մշակվել էր որպես արձագանք 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամին, էական փոփոխություններ մտցրեց Միացյալ Նահանգների ֆինանսական կարգավորման ոլորտում։ Իր նշանակությամբ այս բարեփոխումները համարվում են երկրորդ կարևորագույնը՝ Մեծ ճգնաժամին հաջորդած այն բարեփոխումներից հետո, որոնք իրականացվել էին դեմոկրատ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի օրոք[539]։
2009 թվականին Օբաման ստորագրեց «2010 թվականի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության մասին» օրենքը։ Այս օրենքի կարևոր բաղադրիչն էր Մեթյու Շեփարդի և Ջեյմս Բերդ կրտսերի անունները կրող ատելության հողի վրա հանցագործությունների կանխարգելման մասին օրենքը։ Սա առաջին անգամն էր, որ ատելության հողի վրա հանցագործությունների մասին դաշնային օրենքը լրացվում էր 1996 թվականից ի վեր։ Այն ժամանակ դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնն ընդունել էր Եկեղեցու հրկիզումների կանխարգելման օրենքը։ Այս նոր օրենքն ընդլայնեց Միացյալ Նահանգներում գործող դաշնային օրենքները՝ սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ հաշմանդամության հիման վրա մարդկանց վրա հարձակումները որակելով որպես դաշնային հանցագործություն[540]:
Որպես նախագահ՝ Օբաման աջակցում էր ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությանը[541]։ 2010 թվականին նա ստորագրեց «Մի՛ հարցրու, մի՛ ասա» քաղաքականության չեղարկման մասին օրենքը, որը վերջ դրեց ԱՄՆ զինված ուժերում գործող «մի՛ հարցրու, մի՛ ասա» քաղաքականությանը։ Վերջինս արգելում էր ԱՄՆ բանակի անդամներին բացահայտորեն իրենց նույնականացնել որպես ԼԳԲՏ անձ. օրենքն ուժի մեջ մտավ հաջորդ տարի[542]։ 2016 թվականին նրա վարչակազմը վերջ դրեց տրանսգենդեր անձանց՝ ԱՄՆ զինված ուժերում ծառայելու արգելքին[543][263]։ Օբամայի նախագահության վերջին օրերին անցկացված Գելափի հարցումը ցույց տվեց, որ ամերիկացիների 68%-ը կարծում էր՝ ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցել ԼԳԲՏ իրավունքների ոլորտում Օբամայի ութամյա նախագահության ընթացքում[544]։
Օբաման զգալիորեն ավելացրեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը՝ այն ենթադրյալ զինյալներին և ահաբեկիչներին խոցելու նպատակով, որոնք կապված էին Ալ-Կաիդայի և Թալիբանի հետ[545]։ 2016 թվականին՝ Օբամայի նախագահության վերջին տարում, ԱՄՆ-ն 26171 ռումբ նետեց յոթ տարբեր երկրների վրա[546][547]։ Նրա նախագահության ավարտին Աֆղանստանում կար մոտ 8400, Իրաքում՝ 5262, Սիրիայում՝ 503, Պակիստանում՝ 133, Սոմալիում՝ 106, Եմենում՝ 7 և Լիբիայում՝ ամերիկյան 2 զինվոր[548]։
Օբամայի նախագահության ժամանակաշրջանում ԱՄՆ դաշնային բանտերում դատապարտյալների թվի նվազում է արձանագրվել։ Փյու հետազոտական կենտրոնի և ԱՄՆ Արդարադատության վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ 2009 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը այդ թիվը նվազել է 5%-ով։ Սա ամենամեծ նվազումն է դեմոկրատ նախագահ Ջիմի Քարթերի պաշտոնավարումից ի վեր։ Հակառակ պատկերն է նկատվել նախորդ նախագահների՝ Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Հ. Վ. Բուշի, Բիլ Քլինթոնի և Ջորջ Վ. Բուշի օրոք, երբ դաշնային բանտերում դատապարտյալների թիվը զգալիորեն աճել էր[549]։
Մարդու իրավունքների ոլորտում Օբամայի գործունեությունը տարբեր գնահատականների է արժանացել։ Human Rights Watch (HRW) կազմակերպությունը այն որակել է «խառը»։ Ըստ կազմակերպության՝ Օբաման մարդու իրավունքները հաճախ դիտարկել է որպես երկրորդական խնդիր՝ աջակցելով դրանց, երբ դա մեծ ջանքեր չի պահանջել, սակայն չդիտարկելով այն որպես գերակա առաջնահերթություն[246]։
Օբաման նախագահի պաշտոնը թողեց 2017 թվականի հունվարին՝ ունենալով 60% հավանության վարկանիշ[550][551]։ Բրուքինգս ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ նա 10 հորիզոնականով բարելավել է իր դիրքը 2015 թվականի համեմատ, երբ դասվել էր որպես Ամերիկայի 18-րդ մեծագույն նախագահ[552]։ Ավելին, Գելափի՝ վերջին 10 ԱՄՆ նախագահների աշխատանքի հավանության 2018 թվականի հարցման արդյունքներով Օբաման ստացել է 63% հավանություն[467]։
Նախագահական գրադարան
Բարաք Օբամայի նախագահական կենտրոնը նախատեսված է որպես Օբամայի նախագահական գրադարան։ Այն տեղակայվելու է Չիկագոյի համալսարանում, որը գտնվում է Չիկագոյի հարավային հատվածում գտնվող Ջեքսոն պարկում։
↑Barreto, Amílcar Antonio; O'Bryant, Richard L. (2013 թ․ նոյեմբերի 12). «Introduction». American Identity in the Age of Obama. Taylor & Francis. էջեր 18–19. ISBN978-1-317-93715-9. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
↑Maraniss (2012), p. 65: He had been born inside the euphorbia hedges of the K'obama homestead on June 18, 1934.
↑Liberties (2012), p. 202: The age of his father is questionable since June 18, 1934, is on most of the documents Obama Sr. filled out for his United States student visa; however, Obama II's book Dreams of My Father states his father's birth date was June 18, 1936. Immigration and Naturalization Service records indicate the birth date to be June 18, 1934, thereby making Obama Sr. twenty-seven at the birth of Obama II instead of the annotated twenty-five on the birth certificate.
Merida, Kevin (2007 թ․ դեկտեմբերի 14). «The ghost of a father». The Washington Post. էջ A12. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 25-ին.
↑Reyes, B.J. (2007 թ․ փետրվարի 8). «Punahou left lasting impression on Obama». Honolulu Star-Bulletin. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 10-ին. «As a teenager, Obama went to parties and sometimes sought out gatherings on military bases or at the University of Hawaii that were attended mostly by blacks.»
↑Elliott, Philip (2007 թ․ նոյեմբերի 21). «Obama gets blunt with N.H. students». The Boston Globe. Associated Press. էջ 8A. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
for analysis of the political impact of the quote and Obama's more recent admission that he smoked marijuana as a teenager ("When I was a kid, I inhaled"), see:
Possley, Maurice (2007 թ․ մարտի 30). «Activism blossomed in college». Chicago Tribune. էջ 20. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
↑Boss-Bicak, Shira (2005 թ․ հունվար). «Barack Obama '83». Columbia College Today. ISSN0572-7820. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 1-ին.
↑Obama, Barack (1998). «Curriculum vitae». The University of Chicago Law School. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 1-ին.
Secter, Bob; McCormick, John (2007 թ․ մարտի 30). «Portrait of a pragmatist». Chicago Tribune. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
Corr, John (1990 թ․ փետրվարի 27). «From mean streets to hallowed halls»(paid archive). The Philadelphia Inquirer. էջ C01. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
↑Obama, Barack (August–September 1988). «Why organize? Problems and promise in the inner city». Illinois Issues. Vol. 14, no. 8–9. էջեր 40–42. ISSN0738-9663. reprinted in: Knoepfle, Peg, ed. (1990). After Alinsky: community organizing in Illinois. Springfield, IL: Sangamon State University. էջեր 35–40. ISBN978-0-9620873-3-2. «He has also been a consultant and instructor for the Gamaliel Foundation, an organizing institute working throughout the Midwest.»
↑«Ten O'Clock News; Derrick Bell threatens to leave Harvard». WGBH Educational Foundation, American Archive of Public Broadcasting. Boston and Washington, D.C.: WGBH and the Library of Congress. 1990 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
↑Joey Del Ponte; Somerville Scout Staff. «Something in the Water». Somerville Scout. No. January/February 2014. էջ 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին. «Barack Obama lived in the big, ivy-covered brick building at 365 Broadway... From 1988 to 1991, the future president resided in a basement apartment while attending Harvard Law School.»
Mundy, Liza (2007 թ․ օգոստոսի 12). «A series of fortunate events». The Washington Post. էջ W10. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
Starr, Alexandra (2008 թ․ սեպտեմբերի 21). «Case study». The New York Times Magazine. էջ 76. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
Hundley, Tom (2009 թ․ մարտի 22). «Ivory tower of power». Chicago Tribune Magazine. էջ 6. Արխիվացված է օրիգինալից 2010-04-13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
↑Obama (1995, 2004), p. 13. For reports on Obama's maternal genealogy, including slave owners, Irish connections, and common ancestors with George W. Bush, Dick Cheney, and Harry S. Truman, see: Nitkin, David; Merritt, Harry (2007 թ․ մարտի 2). «A New Twist to an Intriguing Family History». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
↑Obama (2006), pp. 327–332. See also: Brown, Sarah (2005 թ․ դեկտեմբերի 7). «Obama '85 masters balancing act». The Daily Princetonian. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
↑Martin, Jonathan (2008 թ․ հուլիսի 4). «Born on the 4th of July». Politico. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
↑Branigin, William (2009 թ․ հունվարի 30). «Steelers Win Obama's Approval». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին. «But other than the Bears, the Steelers are probably the team that's closest to my heart.»
↑Kantor, Jodi (2007 թ․ հունիսի 1). «One Place Where Obama Goes Elbow to Elbow». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին. See also: «The Love of the Game»(video). Real Sports with Bryant Gumbel. HBO. 2008 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
↑Stolberg, Sheryl Gay; Kirkpatrick, David D.; Shane, Scott (2009 թ․ հունվարի 22). «On First Day, Obama Quickly Sets a New Tone». The New York Times. էջ 1. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
↑Harris, Marlys (2007 թ․ դեկտեմբերի 7). «Obama's Money». CNNMoney. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին. See also:Goldfarb, Zachary A (2007 թ․ մարտի 24). «Measuring Wealth of the '08 Candidates». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.
↑«American President: Barack Obama». Miller Center of Public Affairs, University of Virginia. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. «Religion: Christian»
Miller, Lisa (2008 թ․ հուլիսի 18). «Finding his faith». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին. «He is now a Christian, having been baptized in the early 1990s at Trinity United Church of Christ in Chicago.»
Sullivan, Amy (2009 թ․ հունիսի 29). «The Obama's find a church home—away from home». Time. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին. «instead of joining a congregation in Washington, D.C., he will follow in George W. Bush's footsteps and make his primary place of worship Evergreen Chapel, the nondenominational church at Camp David.»
Kornblut, Anne E. (2010 թ․ փետրվարի 4). «Obama's spirituality is largely private, but it's influential, advisers say». The Washington Post. էջ A6. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին. «Obama prays privately... And when he takes his family to Camp David on the weekends, a Navy chaplain ministers to them, with the daughters attending a form of Sunday school there.»
↑Obama (2006), pp. 202–208. Portions excerpted in: Obama, Barack (2006 թ․ հոկտեմբերի 16). «My Spiritual Journey». Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.
Obama, Barack (2006 թ․ հունիսի 28). «'Call to Renewal' Keynote Address». Barack Obama: U.S. Senator for Illinois. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.
↑Pulliam, Sarah; Olsen, Ted (2008 թ․ հունվարի 23). «Q&A: Barack Obama». Christianity Today. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
↑Garrett, Major; Obama, Barack (2008 թ․ մարտի 14). «Obama talks to Major Garrett on 'Hannity & Colmes'». RealClearPolitics. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. «Major Garrett, Fox News correspondent: So the first question, how long have you been a member in good standing of that church? Sen. Barack Obama (D-IL), presidential candidate: You know, I've been a member since 1991 or '92. And—but I have known Trinity even before then when I was a community organizer on the South Side, helping steel workers find jobs... Garrett: As a member in good standing, were you a regular attendee of Sunday services? Obama: You know, I won't say that I was a perfect attendee. I was regular in spurts, because there was times when, for example, our child had just been born, our first child. And so we didn't go as regularly then.»
«Obama strongly denounces former pastor». NBC News. Associated Press. 2008 թ․ ապրիլի 29. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. «I have been a member of Trinity United Church of Christ since 1992, and have known Reverend Wright for 20 years. The person I saw yesterday was not the person [whom] I met 20 years ago.»
Miller, Lisa (2008 թ․ հուլիսի 11). «Finding his faith». Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին. «He is now a Christian, having been baptized in the early 1990s at Trinity United Church of Christ in Chicago.»
Remnick, David (2010). The Bridge: The Life and Rise of Barack Obama. New York: Alfred A. Knopf. էջ 177. ISBN978-1-4000-4360-6. «In late October 1987, his third year as an organizer, Obama went with Kellman to a conference on the black church and social justice at the Harvard Divinity School.»
Maraniss (2012), p. 557: It would take time for Obama to join and become fully engaged in Wright's church, a place where he would be baptized and married; that would not happen until later, during his second time around in Chicago, but the process started then, in October 1987... Jerry Kellman: "He wasn't a member of the church during those first three years, but he was drawn to Jeremiah."
↑Gore, D'Angelo (2012 թ․ հունիսի 14). «The Obamas' Law Licenses». FactCheck.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
«Document». Chicago Tribune. 1993 թ․ հունիսի 27. էջ 9 (Business). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.(subscription required)
«Business appointments». Chicago-Sun-Times. 1993 թ․ հուլիսի 5. էջ 40. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.(subscription required)
Ripley, Amanda (2004 թ․ նոյեմբերի 3). «Obama's ascent». Time. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
«About us». Miner, Barnhill & Galland—Chicago, Illinois. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
Reardon, Patrick T. (2008 թ․ հունիսի 25). «Obama's Chicago». Chicago Tribune. էջ 1 (Tempo). Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
↑Strausberg, Chinta (September 26, 2002). «Opposition to war mounts». Chicago Defender. էջ 1. Արխիվացված է օրիգինալից(paid archive) May 11, 2011-ին. Վերցված է February 3, 2008-ին.
Strausberg, Chinta (October 3, 2002). «War with Iraq undermines U.N». Chicago Defender. էջ 1. Արխիվացված է օրիգինալից October 14, 2009-ին. Վերցված է October 28, 2008-ին. «Photo caption: Left Photo: Sen. Barack Obama along with Rev. Jesse Jackson spoke to nearly 3,000 anti-war protestors (below) during a rally at Federal Plaza Wednesday.»
Bryant, Greg; Vaughn, Jane B. (October 3, 2002). «300 attend rally against Iraq war». Daily Herald. էջ 8. Վերցված է October 28, 2008-ին.(subscription required)
McCormick, John (October 3, 2007). «Obama marks '02 war speech; Contender highlights his early opposition in an effort to distinguish him from his rivals». Chicago Tribune. էջ 7. Արխիվացված է օրիգինալից December 18, 2008-ին. Վերցված է October 28, 2008-ին. «The top strategist for Sen. Barack Obama has just 14 seconds of video of what is one of the most pivotal moments of the presidential candidate's political career. The video, obtained from a Chicago TV station, is of Obama's 2002 speech in opposition to the impending Iraq invasion.»(subscription required)
Chase, John; Mendell, David (November 3, 2004). «Obama scores a record landslide»(PDF). Chicago Tribune. էջ 1. Արխիվացված է օրիգինալից(PDF) May 13, 2011-ին. Վերցված է April 3, 2009-ին.
Baker, Peter; Rutenberg, Jim (June 8, 2008). «The Long Road to a Clinton Exit». The New York Times. Արխիվացված օրիգինալից December 9, 2008-ին. Վերցված է November 29, 2008-ին.
Stein, Rob; Shear, Michael (2009 թ․ հունվարի 24). «Funding restored to groups that perform abortions, other care». The Washington Post. էջ A3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. «Lifting the Mexico City Policy would not permit U.S. tax dollars to be used for abortions, but it would allow funding to resume to groups that provide other services, including counseling about abortions.»
↑Block, Robert; Matthews, Mark K. (2010 թ․ հունվարի 27). «White House won't fund NASA moon program». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին. «President Obama's budget proposal includes no money for the Ares I and Ares V rocket or Constellation program. Instead, NASA would be asked to monitor climate change and develop a new rocket»
↑Stein, Sam (2012 թ․ մայիսի 9). «Obama Backs Gay Marriage». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
↑Mian, Atif R.; Sufi, Amir (2010 թ․ սեպտեմբերի 1). «The Effects of Fiscal Stimulus: Evidence from the 2009 'Cash for Clunkers' Program». The Quarterly Journal of Economics. 127 (3): 1107–1142. doi:10.2139/ssrn.1670759. ISSN1556-5068. S2CID219352572. SSRN1670759.
↑Theodossiou, Eleni; Hipple, Steven F. (2011). «Unemployment Remains High in 2010»(PDF). Monthly Labor Review. 134 (3): 3–22. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2011 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
↑Barron-Lopez, Laura (2015 թ․ մարտի 4). «Keystone veto override fails». The Hill. Capitol Hill Publishing. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
↑Herszenhorn, David M.; Calmes, Jackie (2009 թ․ դեկտեմբերի 7). «Abortion Was at Heart of Wrangling». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
↑Grier, Peter (2010 թ․ մարտի 20). «Health Care Reform Bill 101». The Christian Science Monitor. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
↑Baker, Peter; Cooper, Helene; Mazzetti, Mark (May 2, 2011). «Bin Laden Is Dead, Obama Says». The New York Times. Արխիվացված է օրիգինալից May 5, 2011-ին. Վերցված է May 3, 2011-ին.
↑Payne, Les (2007 թ․ օգոստոսի 19). «In One Country, a Dual Audience». Newsday. New York. Արխիվացված է օրիգինալից(paid archive) 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 7-ին.
↑Holmes, Stephanie (2008 թ․ նոյեմբերի 30). «Obama: Oratory and originality». The Age. Melbourne. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
Zlomislic, Diana (2008 թ․ դեկտեմբերի 11). «New emotion dubbed 'elevation'». Toronto Star. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
↑Zelizer, Julian E. (2018). «Policy Revolution without a Political Transformation». In Zelizer, Julian (ed.). The Presidency of Barack Obama: a First Historical Assessment. Princeton University Press. էջեր 1–10. ISBN978-0-691-16028-3.
↑Eibner, Christine; Nowak, Sarah (2018). The Effect of Eliminating the Individual Mandate Penalty and the Role of Behavioral Factors. Commonwealth Fund (Report). doi:10.26099/SWQZ-5G92.