Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
---|---|
Սեռ | արական |
Սպանված է | Aegisthus?[1] |
Հայր | Pelops?[2][3] |
Մայր | Hippodamia?[2][3] |
Քույր/Եղբայր | Թիեստես |
Ամուսին | Aerope?[4] |
Զավակներ | Մենելայոս[5], Ագամեմնոն[6], Anaxibia?, Astyoche? և Cyndragora? |
Atreus Վիքիպահեստում |
Ատրեոս, (հին հունարեն՝ Ἀτρεύς), առասպելական հերոս հին հունական դիցաբանության մեջ[7], Միկենեի արքա Պելոպսի և Հիպպոդամիայի որդին, Ֆիեստոսի եղբայրը, Աերոպեի ամուսինը, Ագամեմնոնի և Մենելայոսի հայրը։ Հիշատակվում է «Իլիականում» (II 105) և «Ոդիսականում» (XI 387, XIII 424):
Քրիսսիպոսի[8] սպանությունից հետո փախել է հոր մոտից։ Միկենեի արքա Սֆենելը նրան դարձրեց Մեդեայի[9] կառավարիչ։
Պատգամախոսը Միկենեի բնակիչներին նախազգուշացրել էր, որ նրանք պետք է արքա ընտրեն Պելոպի սերնդից և ուղարկում են Ատրեոսի և Ֆիեստոսի ետևից։ Ֆիեստոսը, Աերոպայի օգնությամբ ձեռք բերելով ոսկե հորթը, գահ բարձրացավ։ Հետագայում, երբ Հելիոսը արևմուտքը դարձրեց արևելք[10]՝ այս կերպ ցույց տալով գահակալման անարդարացի լինելը, Ատրեոսը արտաքսեց Ֆիեստոսին։ Քանի որ Ֆիեստոսը գայթակղել էր նրա կնոջը, Ատրեոսը սպանեց եղբորորդիներին, պատվիրեց նրանց մսից տապակա պատրաստել, և Ֆիեստոսին հրավիրելով հյուրասիրության[11]՝ մատուցեց այն. Հելիոսը հենց այդ պահին փոխեց իր ուղին[12]։ Ֆիեստոսն անիծեց Ատրեոսի ողջ սերնդին։
Ըստ Թուկիդիդեսի՝ Եվրիսֆեյը ճամփորդությունից[13] առաջ թագավորական իշխանությունը վստահում է Ատրեոսին։ Ըստ գուշակության, Ատրեոսն առաջին հերթին բացեց արևի խավարումը։ Եղբայրը նախանձեց նրան և լքեց քաղաքը[14]։ Ըստ մեկնաբանության, իմաստուն վեճի բռնվելով եղբոր հետ, բացեց արեգակի շարժումը՝ երկնքին հակառակ[15]։ Ըստ Հերոդորի, հորթի[16] պատկերով ոսկե գավաթը արքայական իշխանության խորհրդանիշն էր։
Ավելի ուշ Էգիսֆը սպանեց Ատրեոսին[17]։ Ատրեոսի գերեզմանը Միկենեում է[18]։
Ատրեոսի սերունդները կոչվեցին Ատրիդներ։
Ուսումնասիրողները Ատրեոս արքային նույնացնում են Ախխիյավի Ատտարիսյասի հետ, որը հիշատակվում է խեթական սեպագիր արձանագրություններում։
Խեթական աղբյուրները Ատտարիսյասին հիշատակում են որպես խեթական արքային հավասարազոր հակառակորդի և Ախխիյավա երկրի տիրակալի (այսինքն՝ Միկենե տերության՝ Ք. ա. XIIIդ.): XX դարում բացահայտվելով՝ այս տեղեկությունները նշանակալի հարստացնում են պատկերացումները հունական հռչակավոր արքայի մասին։
Ատրեոսը գլխավոր գործող անձ է Սոֆոկլեսի «Ատրեոս կամ միկենուհիներ» (հատվ. 140) ողբերգությունում, Դիոգենեսի և Ակցիոսի «Ատրեոս» ողբերգությունում, Սենեկայի «Ֆիեստայում»։ Ատրեոսի անունը հիշատակվում է հին հունական պոեմներում՝ Հոմերոսի «Իլիականում» և «Ոդիսականում»։
Տիեզերական Ավազաբլուրներում Ատրեոսը հիշատակվում է որպես Ատրեոդոսների տոհմի հիմնադիր։
Ատրեոսը "God of War" տեսախաղում Կրատոսի որդին է։ Խաղն այսպես է անվանվել ի պատիվ զոհված զինակից Կրատոսի։ Նրա անունով է կոչվել նաև «Անավարտ պատմություն» ֆիլմի գլխավոր հերոսը։
Ատրեոս-ի նախնիները | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրեոս» հոդվածին։ |
|