FAIR and interactive data graphics from a scientific knowledge graph

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օբ (այլ կիրառումներ)
Օբ
Aube
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակգավառ
Մտնում էՇամպան-Արդեն
ՎարչկենտրոնՏրուա
Ամենաբարձր կետQ26842990?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2010 թ.)303 327
Խտություն51
Տարածք6 004
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՅոն, Սեն-է-Մարն, Մարն, Վերին Մարն և Կոտ դ’Օր
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-10
Անվանված էAube?
cg10.fr/conseil-general/fonctionnement/index.html

Օբ (ֆր․` Aube), գավառ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, անունն ստացել է Ալպեր լեռներից։ Բնակչության 303 327 (2010 թ.) ցուցանիշով գավառների մեջ 75-րդն է։

  • Օբ դեպարտամենտի կարգային թիվն է` 10։

Դեպարտամենտը հիմնադրվել է 1790 թ. հունվարի 15-ի Ազգային ժողովի որոշմամբ։ Վաթսուն այլ գավառների նման, իր անունն ստացել է գետից։

Պատմություն

Քրիստոնեության տարածումն սկսվել է երրորդ դարի կեսերից։ Կրոնական հալածանքներն այս տարածաշրջանում եղել են առավել դաժան, սակայն արդեն 340 թ. քրիստոնյա համայնքն ունեցավ առաջին եպիսկոպոսը՝ սուրբ Ամատյուրը։

286 թ. Հռոմի կայսր Հուլիանոս II-ն իր զորքով գրավեց Օբի շրջակա տարածքները, այնտեղից դուրս մղելով բագաուդներին։

XII դար և վանքեր

Կլերվո աբբայությունը, մեր օրերում` ուղղիչ հիմնարկություն։

գավառի տարածքում հիմնադրվել է պետության պատմության մեջ մեծ նշանակություն ունեցած երկու վանք՝ Կլերվո աբբայությունը, որը հիմնադրել է Բերնարդ Կլերվոյեցին 1115 թ. և նրա մրցակից Պյեր Աբելարի հիմնադրած Պարակլետ աբբայությունը։ Բերնարդ Կլերվոյեցին հայտնի է դարձել 1129 թ. Թրուայում ունեցած ելույթով, որով կոչ էր անում սկսել Երկրորդ խաչակրաց արշավանքը և որն արդյունքում ունեցավ ծանր հետևանքներ։

XX դար

1911 թ. ծագած «շամպանյան խռովություները» զավթեցին նաև Օբ գավառի տարածքը։ 1919 թ. կառավարությունը հրապարակեց դեկրետ, որով առաջին անգամ Օբում գտնվող գինեգործական տնտեսություններին թույլատրվեց արտադրել «շամպայն» գինիներ։

Տնտեսություն

Օբի տնտեսությունը 19-րդ դարից սկսած կենտրոնացած է տեքստիլ արդյունաբերության վրա։ Տարածաշրջանային տնտեսական փոփոխությունների հետ կապված, մեր օրերում այս բնագավառը ճգնաժամ է ապրում։

2007 թ. գավառի աշխատունակ բնակչությունը եղել է 139 083 մարդ, որից 121 966-ն աշխատող և 17 117-ը՝ գործազուրկ։ Տնտեսության մեջ տղամարդկանց բաժինը կազմել է 53%, կանանցը՝ 47%[1]։

Երկաթուղային ցանց

Թրուայի կայարանը

Օբը չունի խիտ երկաթուղային ցանց։ Դեպարտամենտով անցնող միակ գիծը Փարիզ-Մյուզուլ ոչ էլեկտրականացված երկաթգիծն է։

Օբ գավառի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ

Մշակույթ

Ուտեստներ

Ծանոթագրություններ

  1. Results from the 2006 population census(չաշխատող հղում), INSEE, consulted on 22 September 2010 (Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբ (գավառ)» հոդվածին։