FAIR and interactive data graphics from a scientific knowledge graph
Բովանդակություն
Գրականություն |
---|
Գրական ուղղություններ |
Գրական ժանրեր |
Մեդիա |
Տեխնիկա |
Պատմություն |
Քննարկում |
Դրամա, թատերգության ժանր, որը հատկապես տարածում է ստացել XVIII - XXI դարերի գրականության մեջ՝ աստիճանաբար դուրս մղելով ողբերգությունը[1][2]։ Դրաման, օգտագործելով ողբերգության և կատակերգության առանձին հատկանիշները, պատկերում է մարդկային կյանքի բնական վիճակներ, առօրյա իրադարձություններ՝ ցուցադրելով սովորական մարդկանց բարդ միջանձնային հարաբերությունների հետևանքով առաջ եկած հոգեկան հակասական, դրամատիկ ապրումները, մարդկային կյանքում երկընտրանքային պահերը, հասարակության հետ կոնֆլիկտը և այլն։
Դրաման կարող է ունենալ և մահով ավարտվող, և ծիծաղաշարժ, երգիծական դրվագներ, սակայն հիմնականը հերոսների հոգեկան դրամայի ընթացքի և հանգուցալուծման ցուցադրությունն է։
Դրամայի՝ որպես ժանրի զարգացման ընթացքում առանձնացել է քաղքենիական դրաման (XVIII դար, Դ. Դիդրո, Պ.-Օ. Բոմարշե, Լեսինգ, Ֆ. Շիլլերի վաղ շրջանի գործերը), ռեալիստական և նատուրալիստական դրաման (XIX դար, Ալեքսանդր Օստրովսկի, Հենրիկ Իբսեն, Հաուպտման, Սթրինբերգ, Անտոն Չեխով և այլք), խորհրդանշական (սիվոլիստական) դրաման (XIXդ. վերջ - XXդ. սկիզբ, Մորիս Մետերլինկ), XX դարում՝ սյուռռեալիստական, էքսպրեսիոնիստական դրաման (Ֆրանց Վերֆել, Վ. Գազենկլևեր), աբսուրդի դրաման (Ս. Բեքեթ, Է. Իոնեսկո, Է. Օլբի, Վ. Գոմբրովիչ) և այլն։
Հայ հեղինակներից դրամաներ են, մասնավորապես, գրել Ա. Շիրվանզադեն և Լ. Շանթը։
Ծանոթագրություններ
- ↑ «Драма как жанр литературы». www.bukinistu.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Драма и ее жанры: трагедия, комедия, трагикомедия, фарс и т.д.». www.nazaykin.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 449)։ |