Արոդես (հուն․՝ Αρόδες), գյուղ Կիպրոսի ՀանրապետությանՊաֆոսի շրջանում։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 130 մարդ։ Հեռավորությունը Պաֆոս քաղաքից կազմում է մոտ 23 կմ։ Արոդեսը բաղկացած է 2 փոքր բնակավայրերից՝ Պանո Արոդեսից և Կատո Արոդեսից։ 1995 թվականի 5.9 բալ երկրաշարժի պատճառով հողին հավասարեցվեց մոտ 20 քարե տներ[5]։ Երկրաշարժից հետո բնակչությունը նվազել է, մեծ մասը տեղափոխվել է քաղաք։
Ռուբերտ Գուննիսը իր «Կիպրոսի պատմություն» գրքի 177-րդ էջում գյուղը նկարագրել է որպես քրիստոնյաներով բնակեցված գյուղ, որտեղ շատ էին եկեղեցիները։