FAIR and interactive data graphics from a scientific knowledge graph
Բովանդակություն
Արտաքին տեսք
<< | Ապրիլ | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 |
Ապրիլի 15, տարվա 105-րդ (106-րդ նահանջ տարիներում) օրն է
Դեպքեր
- 1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձունքներին
- 1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն
- 1840 - Հայկական մարզի վերացմամբ կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը
- 1896 - Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողություն, Աթենք, Հունաստան
- 1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը
- 1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի հանդիսավոր բացումը
- 1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը
Ծնունդներ
- 1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)
- 1843 - Հենրի Ջեյմս, ամերիկացի գրող
- 1880 - Մաքս Վերտհայմեր, գերմանացի հոգեբան, գեշտաչղ հոգեբանության հիմնադիրներից և գլխավոր տեսաբանը
- 1890 - Դավիթ Վարդանյան, խորտակված Տիտանիկ շոգենավի ուղևոր, 711 փրկված մարդկանցից մեկը
- 1894 - Նիկիտա Խրուշչով, ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ (մ. 1971)
- 1899 - Վիվան, հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)
- 1901 - Ջո Դևիս, անգլիացի բիլիարդիստ
- 1904 - Արշիլ Գորկի, ամերիկահայ նկարիչ (մ. 1948)
- 1908 - Լիտա Գրեյ, ամերիկացի դերասանուհի
- 1908 - Լևոն Իսահակյան, հայ կինոռեժիսոր և դերասան
- 1908 - Ֆրեդերիկ Ֆեյդի, ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937)
- 1912 - Կիմ Իր Սեն, Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ
- 1928 - Միհրան Սոսոյան, հայ գրաֆիկ, մանկավարժ
- 1931 - Թոմաս Թրանսթրյոմեր, շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր
- 1941 - Ռոման Բալայան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
- 1942 - Քենեթ Լեյ, ամերիկացի գործարար
- 1949 - Ալլա Պուգաչովա, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1995)
- 1959 - Հովիկ Կռնչոյան, հայ բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից
- 1968 - Էդ Օ'Բրայեն, բրիտանացի երաժիշտ, Radiohead խմբի կիթառահարը
- 1979 - Կարեն Շենաս-Դևիդ, կանադա-բրիտանական ծագումով դերասանուհի և երգչուհի
- 1982 - Թամարա Հակոբյան, հաղորդավար, լրագրող
- 1990 - Էմմա Վաթսոն, անգլիացի դերասանուհի և ֆոտոմոդել
Մահեր
- 1888 - Մեթյու Առնոլդ, անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան
- 1942 - Ռոբերտ Մուզիլ, ավստրիացի գրող (ծ. 1880)
- 1945 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (ծ. 1908)
- 1957 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ (ծ. 1889)
- 1971 - Գուրգեն Բորյան, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծ. 1915)
- 1932 - Վարդգես Պետրոսյան (օգոստոսի 9, 1932, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1994, Երևան, հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ։
- 1865 - Աբրահամ Լինքոլն, ԱՄՆ 16-րդ նախագահ (ծ․ 1809)
Տոներ
• հաշվապահների նոր տարի