Effects of the storage conditions on the stability of natural and synthetic cannabis in biological matrices for forensic toxicology analysis: An update from the literature
Բովանդակություն
WWE 2K14 | |
---|---|
Մշակող | Yukes Visual Concepts |
Հրատարակիչ | 2K Sports |
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive |
Սերիայի մաս | WWE 2K |
Թողարկման թվական | 2013 |
Պլատֆորմներ | Xbox 360 և PlayStation 3 |
Ժանր | Պրոֆեսիոնալ ըմբշամարտ |
Խաղի ռեժիմ | Միակառավարում Բազմակառավարում |
PEGI | PEGI 16 |
ESRB | ESRB T[1] |
Կրիչ | Xbox 360 PlayStation 3 |
🌐 | wwe.2k.com |
WWE 2K14, մարտական համակարգչային խաղ, մշակված «Yuke's» և «Visual Concepts» ստուդիաների կողմից՝ Xbox 360 և PlayStation 3 խաղային ապարատների համար[2]։ Խաղը WWE-ի առաջին պաշտոնական վիդեոխաղն է թողարկված «2K Sports» խաղաստեղծ ստուդիայի կողմից, քանի որ վերջինս սնանկացած «THQ» ստուդիայից ձեռք է բերել խաղաշարերը զարգացնելու իրավունքը։
Դուեյն Ջոնսոնի պատկերով պաշտոնական պաստառի և թրեյլերի ցուցադրումը տեղի է ունենում 2013 թվականի հունիսի 24-ին եթեր հեռարձակված «WWE Raw» հաղորդման ժամանակ։ Հյուսիսային Ամերիկայում խաղը լույս է տեսնում նույն թվականի հոկտեմբերի 29-ին[3], Ճապոնիայում՝ հոկտեմբերի 30-ին, իսկ Եվրոպայում՝ նոյեմբերի 1-ին։
«WWE 2K14»-ը հաջորդում է «WWE '13»-ին։
Ծանոթագրություններ
- ↑ ESRB: WWE 2K14
- ↑ ««2K Sports»-ի հայտարարությունը WWE '14-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- ↑ ««WWE-ի հաջորդ վիդեոխաղի պաստառին տեղ է գտնելու Ռոքը»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.