COVID Infections Surge While Laboratory Testing Wanes
Բովանդակություն
Քսիլոֆոն | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | երաժշտական գործիք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 111.212 |
Քսիլոֆոն (անգլերեն և ֆրանսերեն՝ xylophone, գերմաներեն՝ xylophon, իտալերեն՝ xilofono), հարվածային երաժշտական գործիք, որը պատկանում է հարվածայինների իդիոֆոնների կարգին։ Այն կազմված է խրոմատիկ կերպով դասավորված փայտյա կամ մետաղյա թիթեղներից (ինչպես դաշնամուրը) և նվագվում է փայտյա կամ կաուչուկե փայտիկներով։ Գործիքը դնում են հատուկ հենակների վրա։
Նկարագիր և համառոտ պատմություն
Քսիլոֆոնը շատ հին երաժշտական գործիք է։ Որոշ տվյալներով առաջին քսիլոֆոնները հանդիպել են Աֆրիկայում և Ինդոնեզիայում՝ 14-րդ դարում։ Իսկ այլ վկայությունների համաձայն քսիլոֆոնը կարելի է գտնել նաև 9-րդ դարի մանրապատկերներում։ Հին ժողովուրդները, պատահաբար հարվածելով որոշ ծառերի, լսել են երաժշտական հնչյուններ. նրանք կտրել և մշակել են այդ ծառերի փայտերը և դրանցից պատրաստել երաժշտական գործիքներ։
Եվրոպայում առաջին քսիլոֆոնները հանդիպել են 15-րդ դարում, բայց սկզբնական շ̕րջանում այս գործիքը հանդիպել է միայն տոնակատարություններում և սգո երաժշտություններում։ Քսիլոֆոնը օգտագործում են նաև տարբեր երկրների ազգային երաժշտությունների մեջ։ Դասական երաժշտության մեջ քսիլոֆոնը մտել է միայն 19-րդ դարի վերջում։ Արդեն նույն դարասկզբում լավ քսիլոֆոնահարներ էին հանդիպում։ Այս գործիքով զմայլվել են Ֆրեդերիկ Շոպենը, Ֆելիքս Մենդելսոնը, Ֆերենց Լիստը և այլ կոմպոզիտորներ։ Բայց առաջին անգամ այն նվագախմբում օգտագործել է Քամիլ Սեն-Սանսը իր "Մահվան Պար" ստեղծագործությունում։ Այնուհետև նույն կոմպոզիտորը քսիլոֆոն օգտագործել է «Կենդանիների Պարահանդես»-ում։ Սեն-Սանսից հետո քսիլոֆոնը օգտագործել են Գուստավ Մալերը (6-րդ սիմֆոնիա), Ջակոմո Պուչչինին, Ռիխարդ Շտրաուսը, Կլոդ Դեբյուսին, Բելա Բարտոկը, Իգոր Ստրավինսկին, Օլիվիե Մեսսիան և այլ կոմպոզիտորներ։ Քսիլոֆոն ամենաշատը օգտագործել է Դմիտրի Շոստակովիչը (համարյա բոլոր սիմֆոնիաներում և թավջութակի կոնցերտում)։
Մինչ այսօր կարելի է հանդիպել տարբեր տեսակի և մեծության քսիլոֆոններ։ Աֆրիկայի տարբեր երկրների ազգային երաժշտություններում քսիլոֆոնը գրավում է շատ կարևոր տեղ։ Քսիլոֆոնի տարատեսակներից են բալաֆոնը, մարիմբան, զանգակը, լիտոֆոնը և այլ հարվածային գործիքներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսիլոֆոն» հոդվածին։ |
|