Եվրոնյուզ, եվրոպական հեռուստաալիք, որի նպատակն է համաշխարհային նորությունները մատուցել եվրոպական տեսակետից[2]։ 2009 թվականին հեռուստաալիքի արբանյակային և եթերային հեռարձակումը հասանելի էր 204 միլիոն տնային տնտեսություններում՝ աշխարհի 150 երկրներում։ 2011 թ. հունվարի 9-ից սկսել է հեռարձակվել 16։9 ֆորմատով[3]։ Ստեղծվել է 1993-ի հունվարի 1-ին, Լիոնում։