Knowledge Base Wiki

Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.

Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.

Մի քանի MPEG ծրագրեր միավորվում են, այնուհետև ուղարկվում հաղորդող ալեհավաքին:

Փոխադրական հոսքը (TS, TP, MPEG-TS, կամ M2TS) ձայնա և տեսատվյալների հաղորդման արձանագրություն է։ Այս ստանդարտի մշակման նպատակը ձայնա և տեսատվյալների մուլտիփլեքսացումն է (անգլ.՝ multiplexing, տվյալների մի քանի հոսքի նույն խողովակով փոխանցում) և նրանց ելքի սինխրոնիզացում։ Փոխադրական հոսքը բացում է փոխադրական միջոցների սխալների ուղղման հնարավորություն, ինչպիսին են DVB և ATSC-ը։

TS-ն մեդիակոնտեյների ֆորմատ է, որը բացում է տարրական հոսքերի և այլ տվյալների փաթեթները։

Հոսքի կառուցվածքը

Փոխադրական հոսքում կարելի է առանձնացնել աբստրակցիայի մի քանի մակարդակներ, որոնք աստիճանակարգային կառուցվածքը հիշեցնում է OSI մոդելին։ Օրինակ տեսանյութ պարունակող հոսքը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

  • Տարբեր ծրագրերի խառնուրդ
    • Փաթեթավորված տարրական հոսք (անգլ.՝ Packetized elementary stream, PES)
      • Տարրական հոսք (Elementary stream, ES)
        • Պատկերների խումբ (Group of pictures, GOP), ներկայացնում է պատահական մուտք դեպի նկարը
          • Առանձին պատկեր (կադր)
            • Հատում (անգլ.՝ Slice), սխալների տարածման կանխման համար կադրի նշված մաս
              • Մակրոբլոկ` կազմված 6 -ից 12 DCT բլոկներից
                • Կոդավորման տարրական բլոկ (DCT բլոկ), 8x8 կետ չափերով

Փոխադրական հոսքի կարևոր տարրերը

Փաթեթ

Փաթեթը փոխադրական հոսքի հիմնային միավորն է։

  • Վերնագիրն սկսվում է հայտնի Սինխրոնիզացիոն բայթից (8 բիթ) 0x47 (0100 0111)։
  • Հաջորդ երեք բիթային դրոշներն օգտագործվում են օգտակար բեռնվածության մշակումը ցույց տալու համար։
    • 1. Առաջին դրոշակը նշում է փոխադրական սխալը։
    • 2. Երկրորդ դրոշակը նշում է օգտակար բեռնվածության սկիզբը (անգլ.՝ payload_unit_start_indicator)։ Երբ Transport Stream փաթեթի օգտակար բեռնվածությունը պարունակում է PSI տվյալներ, «payload_unit_start_indicator»-ն ունենում է «1» արժեքը։ Եթե Transport Stream փաթեթը չի պարունակում PSI տվյալներ, ապա «payload_unit_start_indicator»-ը կլինի «0»: Տես` 2.4.4.1 և 2.4.4.2 կետերը։ սա նույնպես կիրառվում է stream_type 5 մասնավոր հոսքերի դեպքում։
    • 3. Երրորդ դրոշակը նշում է առաջնային փոխադրական բիթը։
  • Դրոշակներն ուղեկցվում են Փաթեթի իդենտիֆիկատորով (13 բիթ) PID: Օգտագործվում, որպեսզի միանշանակ որոշվի հոսքը, որին պատկանում է մուլտիփլեքսորի արտադրած փաթեթը (օրինակ` ES-ին համապատասխանող PES փաթեթը)։ PID-ի որոշ արժեքներ կանխորոշված են և օգտագործվում են ղեկավարման տեղեկության տարբեր հոսքերը նշելու համար։ Ստացողին չպահանջվող անհայտ PID-ով փաթեթից պարզապես հրաժարվում են։ PID 0x1FFF յուրահատուկ արժեքը գրանցված է փաթեթ-զրոյական փաթեթը նշելու համար (և պետք է անտեսվի ստացողի կողմից)։
  • Հաջորդ երկու ծառայողական բիթերն օգտագործվում են որոշ TS փաթեթների օգտակար բեռնվածության ծածկագրերի պայմանական մուտքի պրոցեդուրաների կողմից։
    • 1. 00 — չծածկագրված փաթեթ
    • 2. 01 — հետագա օգտագործման համար ԳՐԱՆՑՎԱԾ
    • 3. 10 — զույգ բանալիով ծածկագրված փաթեթ
    • 4. 11 — կենտ բանալիով ծածկագրված փաթեթ։
  • Ադապտացիայի դաշտի ծառայողական երկու բիթ, որոնք կարող են ունենալ չորս արժեք.
    • 1. 01 — առանց ադապտացիայի դաշտի (adaptation_field), միայն օգտակար բեռնվածություն (payload_data)
    • 2. 10 — միայն ադապտացիայի դաշտեր (adaptation_field), առանց օգտակար բեռնվածության (payload_data)
    • 3. 11 — ադապտացիայի դաշտեր (adaptation_field), այնուհետև հաջորդում է օգտակար բեռնվածությունը (payload_data)
    • 4. 00 — ԳՐԱՆՑՎԱԾ ISO/IEC` հետագա օգտագործման համար։
  • Վերջապես կա Անընդհատության հաշվիչ (4 բիթ)։

Փաթեթի մնացած մասը կազմված է օգտակար տեղեկությունից։ փաթեթները կազմվում են 188 բայթ երկարությամբ, բայց հանգուցային միջավայրը փաթեթի սխալների վերացման համար կարող է ավելացնել մի քանի բայթ։ Որպես փոխադրական փաթեթ DVB-ASI-ն օգտագործում է 204 բայթ և 208 բայթ` ATSC-ն։ (DVB t=8 և ATSC t=10, այսինքն կան լրացուցիչ բայթեր = 2*t). ATSC հաղորդումն Reed-Solomon սխալների առաջնային վերացմանն ավելացնում է 20 բայթ, 208 բայթ երկարությամբ փաթեթ ստեղծելու համար։ Փաթեթի 188 բայթանոց չափն ի սկզբանե ընտրված էր ATM համակարգերի հետ համատեղելության համար։

PID

Փոխադրական հոսքում յուրաքանչյուր աղյուսակ կամ տարրական հոսք նույնականացվում է 13 բիթանոց PID-ով։ Դեմուլտիփլեքսորն ընդհանուր փոխադրական հոսքից դուրս է հանում տարրական հոսքերը` միացնելով դրանք նման PID ունեցող հոսքերով։ Շատ ներդիրներում նախատեսվում է կիրառել ժամանակավոր մուլտիփլեքացում, որպեսզի որոշվի, թե կոնկրետ PID-ը որքան հաճախ կհայտնվի փոխադրակկան հոսքում։

Programs

Փոխարդական հոսքն ունի ծրագրի կոնցեպցիա (ըմբռնում)։ Program Map Table (PMT) միակ ծրագիրն է, որն ունի եզակի PID և այդ ծրագրի հետ կապված, իրենց PID-երն ունեցող տարրական հոսքեր, որոնք թվարկված են PMT-ում։ Օրինակ` թվային հեռուստատեսությունում կիրառվող փոխադրական հոսքը կարող է կազմվել երեք ծրագրերից և իր մեջ կրել երեք հեռուստատեսային ալիք։ Ենթադրենք, յուրաքանչյուր ալիք կազմված է մեկ տեսահոսքից և մեկ կամ երկու ձայնային հոսքից և ցանկացած անհրաժեշտ մետատվյալից։ Ալիքները դեկոդավորել ցանկացող ընդունիչը դեկոդավորման համար կիրառում է միայն տվյալ ալիքի համար անհրաժեշտ PID-երը, որոնք կապված են իր ծրագրի հետ։ Այն կարող է հրաժարվել նրանում պարունակվող մնացած բոլոր PID-երից։

Program Specific Information (PSI)

Հատուկ տեղեկություն ծրագրերի մասին.

  • Program Association Table (PAT),
  • Program Map Table (PMT),
  • Conditional Access Table (CAT),
  • Network Information Table (NIT)։

MPEG-2 ֆորմատի դասակարգման մեջ CAT-ը և NIT-ը կանոնակարգված չեն։

PAT

(Program Association Table, PAT) ծրագրերի աղյուսակը պարունակում է բոլոր PMT-ի PID-եր։ Իր սեփական PID-ը միշտ 0x0:

PMT

(Program Map Table, PMT) ծրագրի կառուցվածքի աղյուսակը պարունակում է PID-եր և կոնկրետ ծրագրի տարրական հոսքերի հիմնական բնութագրիչներ` տեսանյութ, ձայն, լրացուցիչ տվյալներ։ Յուրաքանչյուր ծրագրի համար կա իր սեփական PID-ով PMT-ն։ Բացի այդ, եթե ծրագրում առկա են ծածկագրված տարրական հոսքեր, PMT-ն պարունակում է պայմանական մուտքի ECM համակարգի հաղորդագրություն։

PCR

Որպեսզի դեկոդերը կարողանա վերարտադրել ծրագրերը ճիշտ ժամանակին, ճիշտ արագությամբ և սինխրոնիզացիայով, ծրագրերը սովորաբար պարբերական հաղորդում են Program Clock Reference, կամ PCR` ծրագրի հոսքերից մեկում։ Դա այդպես էլ կոչվում է` հենակետային հաճախության (Master Clock) հիմնական աղբյուր։ MPEG2-ում ժամանակային միջակայքերը հաշվվում են այդ հաճախությամբ։ Օրինակ` ներկայացման ժամանակային նշումը (PTS) համապատասխանում է PCR-ին։ Առաջին 33 բիթը համապատասխանում են 90 կՀց հենակետային հաճախությանը։ Ներկայացման ընդլայնումը մինչև 9 բիթ, համապատասխանում է 27 մՀց հաճախությանը։

Null packets

Հաղորդման որոշ արձանագրություններ, ինչպիսիք են ATSC և DVB ստանդարտները, խիստ սահմանափակ են փոխադրական հոսքի բիթ-րեյթի պահանջների հանդեպ։ Այսպիսով, որպեսզի տվյալների հոսքն ընդունի հաղորդման խիստ տրված արագությունը, Multiplexer-ը պետք է ունենա հոսքում լրացուցիչ փաթեթներ ավելացնելու հնարավորություն։ PID 0x1FFF փաթեթները ծառայում են հենց այդ նպատակին։ Այդ փաթեթների օգտակար բեռնվածությունը չի պպարունակում որևէ օգտակար տեղեկություն, այդ կերպ, ռեսիվերն ստանալով այդպիսի փաթեթ անտեսում է նրա պարունակությունը։

M2TS նիշքեր ընդունող ծրագրեր

Բազմահարթակային

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ