Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Ադոլֆ Պաուլ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1863[1][2] |
Ծննդավայր | Brommö, Mariestad Municipality, Սկարաբորգ, Շվեդիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1943[1] (80 տարեկան) կամ հոկտեմբերի 5, 1943[3] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Գրական անուն | Georg Wiedesheim[4] |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա, Շվեդիա և Գերմանական ռայխ |
Կրթություն | Սիբելիուս ակադեմիա |
Զավակներ | Hedda Wiedersheim-Paul?, Holger Wiedersheim-Paul? և Tali Paul? |
Adolf Paul Վիքիպահեստում |
Ադոլֆ Պաուլ (գերմ.՝ Adolf Paul, հունվարի 6, 1863[1][2], Brommö, Mariestad Municipality, Սկարաբորգ, Շվեդիա - սեպտեմբերի 30, 1943[1] կամ հոկտեմբերի 5, 1943[3], Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանա-շվեդա-ֆիննական գրող, դրամատուրգ, սցենարիստ։
Ծնվել է Շվեդիայի Բրոմյո կղզում՝ Վենեռն լճի հարևանությամբ։ Տամմելայի ակադեմիայում ավարտել է հողագործական դասընթացները։ Ավելի ուշ, Ռուիսսալոյում գտնվող հոր ֆերմայում զբաղվել է հողագործությամբ։ 1886 թվականին ընդունվել է Հելսինկիի երաժշտական ակադեմիա։ Սովորել է Ֆերուչո Բրուզոնի մոտ։
1889 թվականին ապրել է Գերմանիայի Շարլոտտենբուրգ քաղաքում՝ Մեծ Բեռլին արվարձանում, որտեղ զբաղվել է գրական գործունեությամբ։
Հրատարակել է մի շարք վիպակներ և վեպեր, բայց ավելի հայտնի է որպես դրամատուրգ։ Առավել մեծ հաջողության է արժանացել նրա «Քրիստիան II» պատմական պիեսը (1897), որ բազմիցս բեմադրվել է Հելսինկիում, Ստոկհոլմում և Լյուբեկում։ Նրա ստեղծագործությունները մասամբ թարգմանվել են իր կողմից, մասամբ էլ գրված են գերմաներենով։
Ընկերություն էր անում շվեդ գրող Յուհան Ավգուստ Ստրինդբերգի, կոմպոզիտոր Յան Սիբելիուսի, արվեստագետներ Էդուարդ Մունքի և Ակսելի Գալլեն-Կալլելաի հետ։
Ա. Պաուլը եղել է Էդվարդ Մունկի՝ 1893 թվականին ստեղծված «Վամպիր» կտավում պատկերված տղամարդու նախատիպը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Պաուլ» հոդվածին։ |
|